Սամսունի մարզ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սամսունի մարզ (թուրքերեն՝ Samsun ili), նահանգ Թուրքիայի Հանրապետության Սևծովյան տարածաշրջանում։ Վարչական կենտրոնը 532 000 բնակչությամբ Սամսուն քաղաքն է։
Սամսունի մարզ թուրքերեն՝ Samsun ili | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Մասն է | Սամսունի ենթաշրջան |
Կարգավիճակ | Նահանգ |
Մտնում է | Սևծովյան տարածաշրջան |
Վարչկենտրոն | Սամսուն |
Բնակչություն (2000) | 1 209 137 |
Տարածք | 9 474 |
![]() | |
Ժամային գոտի | +2 |
ISO 3166-2 կոդ | TR-55 |
Հեռախոսային կոդ | 362 |
Փոստային ինդեքսներ | 55000–55999 |
Ավտոմոբիլային կոդ | 55 |
samsun.gov.tr | |
Աշխարհագրական դիրք
խմբագրելՀյուսիսից մարզի տարածքը ողողում են Սև ծովի, Քիզիլիրմակի գետաբերանի և Եշիլիրմակի ջրերը։
Սամսունի մարզը սահմանակցում է այլ նահանգների հետ (արևմուտքից դեպի արևելք). Սինոպ, Չորում, Ամասյա, Թոքաթ, Օրդու։
Բնակչություն
խմբագրելՄարզի բնակչությունը 2009 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 1 209 137 մարդ, իսկ 2007 թվականի տվյալներով 1 187 000 մարդ։ Խոշոր քաղաք համարվում է Սամսունը (2000 թվականի տվյալներով 363 հազար մարդ), Բաֆրան, Սեզիրկյեպրյու, Տերմեն և Չարշամբան։
Վարչական բաժանում
խմբագրելՍամսունի մարզը կազմված է 17 վարչական շրջաններից, որոնցից 4-ը ենթարկվում են Սամսուն քաղաքին.
- Իլկադիմ (İlkadım)
- Ջանիկ (Canik)
- Ատակում (Atakum)
- Տեքեկեյ (Tekkeköy)
- Ալաչամ (Alaçam)
- Ասարջիկ (Asarcık)
- Աֆդաջիկ (Ayvacık)
- Բաֆրա (Bafra)
- Չարշամբա (Çarşamba)
- Հավզա (Havza)
- Կավակ (Kavak)
- Լադիկ (Ladik)
- Օնդոկուզմայիս (Ondokuzmayıs)
- Սալիպազարի (Salıpazarı)
- Տերմե (Terme)
- Վեզիրկյեպրյու (Vezirköprü)
- Յակակենտ (Yakakent)