Էրին Բրոկովիչ (անգլ.՝ Erin Brockovich-Ellis, հունիսի 22, 1960(1960-06-22)[1][2], Լոուրենս, Կանզաս, ԱՄՆ), պարալեգալ, իրավապաշտպան և շրջակա միջավայրի պաշտպան։ Հայտնի է դարձել Կալիֆորնիա նահանգի Հինքլի քաղաքի բնակիչների շահերի պաշտպանությամբ։ Նա դուրս է եկել «Pacific Gas and Electric Company» միավորման դեմ, որը աղտոտել էր քաղաքի գրունտային ջրերը քաղցկեղածին վեցավալենտ քրոմով ու նպաստել քաղաքացիների շրջանում քաղցկեղով հիվանդացության ավելացմանը։

Էրին Բրոկովիչ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1960(1960-06-22)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրԼոուրենս, Կանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոուրենսի միջնակարգ դպրոց, Կանզաս նահանգի համալսարան և Wade College?
Մասնագիտությունիրավաբան, գործարար և բնապահպան
Ծնողներհայր՝ Ֆրենկ Փաթի
Կայքbrockovich.com
 Erin Brockovich Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էրին Բրոկովիչը (ծնյալ՝ Էրին Փեթի) ծնվել է Կանզաս նահանգի Լորենս քաղաքում, ինժեներ-տեխնոլոգ Ֆրենկ Փեթիի (1924–2011) և լրագրող Բեթի Ջոյի (1923–2008) ընտանիքում։ Ավարտել է Լոուրենսի միջնակարգ դպրոցը, սովորել է Կանզասի համալսարանում, հետո կիրառական արվեստ է ուսումնասիրել Տեխաս նահանգի Դալաս քաղաքի «Ուեյդ» քոլեջում։ 1981 թվականին փորձաշրջան է անցել «Kmart»-ում, բայց մի քանի ամիս անց ազատվել է և մասնակցել գեղեցկության մրցույթի։ Նույն տարում հաղթող է ճանաչվել «Միսս խաղաղօվկիանոսյան լողափ» մրցույթում։ Հաղթանակից հետո մոդելային կարիերան չի շարունակել։ 1982 թվականից ապրում է Կալիֆորնիայում։

Բարձրագույն իրավաբանական կրթությունը չունենալը չի խանգարել, որ նա նշանակալի ներդրում ունենա Կալիֆորնիայում 1993 թվականին քաղաքի գրունտային ջրերը քիմիկատներով աղտոտելու համար «Pacific Gas and Electric Company» (PG & E) կազմակերպության դեմ հարուցված դատական գործում[3]։

Հետագայում շարունակել է մասնակցել շրջակա միջավայրի աղտոտման դեմ ուղղված բազմաթիվ դատական քննությունների և դարձել է «Brockovich Research & Consulting» խորհրդատվական ընկերության նախագահ։ Ավելի ուշ իրավախորհրդատու է աշխատել նյու-յորքյան «Weitz & Luxenberg» ընկերությունում։ Մի քանի ամերիկյան համալսարանների պատվավոր դոկտոր է[4]։

Կինոկենսագրություն խմբագրել

Էրինի պատմության հիման վրա է ստեղծվել «Էրին Բրոկովիչ» ֆիլմի սյուժեն։ Գլխավոր հերոսուհուն ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը։ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը ներկայացվել է հինգ անվանակարգերում․ լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի դերասան, լավագույն ռեժիսոր, լավագույն ֆիլմ և օրիգինալ սցենար։ Ռոբերթսին տրվել է լավագույն դերասանուհի մրցանակը։ Ի դեպ, Էրին Բրոկովիչը ինքը կամեո դերով հայտնվել է ֆիլմում՝ որպես Ջուլիա Ռ․ անունով մատուցողուհի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Sharp, Kathleen. «'Erin Brockovich': The Real Story». Salon. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին. {{cite web}}: Text "Salon" ignored (օգնություն)
  4. «Erin Brockovich | My Awards» (անգլերեն). Erin Brockovich. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրին Բրոկովիչ» հոդվածին։