Քաղցկեղածին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղցկեղածիններ կամ կանցերոգեններ (լատին․՝ cancer - քաղցկեղ և հին հունարեն՝ γεννάω - ծնել), նյութեր կամ ֆիզիկական գործոններ, որոնք ընդունակ են առաջացնել քաղցկեղ և/կամ նպաստել դրա զարգացմանը։ Դա կարող է պայմանավորված լինել գենոմենը վնասելու ունակությամբ կամ բջջային նյութափոխանակության գործընթացների խախտմամբ։ Որոշ ռադիոակտիվ նյութեր համարվում են քաղցկեղածին, բայց դրանց քաղցկեղածին ակտիվությունը վերագրվում է ճառագայթմանը։ Ոչ ռադիոակտիվ քաղցկեղածինների օրինակ են ասբեստը, որոշ դիօքսիններ և ծխախոտի ծուխը։