Էրիկ Ուիթնի (ապրիլի 15, 1991(1991-04-15), Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1], առավել հայտնի ինչպես՝ Ghostemane կամ Eric Ghoste[2]), ամերիկացի ռեփեր, երգիչ և երգահան։ Ghostemane մականվան ներքո թողարկել է ութ սոլո ալբոմ և երեք համատեղ ալբոմ, որոնք հիմնականում կրում էին մետալի, հիփ հոփի և ինդուստրիալ երաժշտության տարրեր։ Ուիթնին թողարկել է նաև մի շարք լրացուցիչ սոլո նախագծեր տարբեր ոճերում, այդ թվում ՝ սև մետալ՝ Baader-Meinhof, աղմուկային երաժշտություն՝ GASM[3] և էլեկտրոնային երաժշտություն՝ Swearr[4]։ Նա սկսել է իր կարիերան hardcore punk և doom metal խմբերում՝ Ֆլորիդայի շրջակայքում[5][6]։ 2015 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես՝ Ill Bizz կեղծանվան ներքո սկսելու իր կարիերան որպես ռեփեր[4]։ Նույն ժամանակահատվածում անդամակցել է Schemaposse հիփ հոփ խմբին[7]։

Էրիկ Ուիթնի
Բնօրինակ անունանգլ.՝ Eric Ghoste Whitney
Նաև հայտնի է որպես"Ghostemane"
Ծնվել էապրիլի 15, 1991(1991-04-15) (33 տարեկան)
Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերtrap metal?, հիփ հոփ, մետալ, փանկ-ռոք և Բլեք մետալ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, ռեփեր և երաժիշտ
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունSchemaposse?
Կայքghostemanemerch.online
 Ghostemane Վիքիպահեստում

Ghostemane-ին մեծ ժողովրդականություն է ունեցել SoundCloud-ում։ 2018 թվականին Ghostemane-ը թողարկել է իր N/O/I/S/E յոթերորդ ստուդիական ալբոմը, որը շատ սպասված էր անդերգրաունդային երաժշտական հարթակում[8]։

Վաղ կյանք խմբագրել

Էրիկ Ուիթնին ծնվել է 1991 թվականի ապրիլի 15-ին Ֆլորիդայի Լեյք Ուորթ քաղաքում՝ Նյու Յորքից ծնողների ընտանիքում[9]։ Մեծացել է Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում։ Դեռահասության տարիքում հիմնականում հետաքրքրվում էր Hardcore Punk երաժշտությամբ։ Նա սովորել է կիթառ նվագել և ելույթ է ունեցել մի քանի խմբում, այդ թվում՝ Nemesis և Seven Serpents[5][10][11]։ Ավագ դպրոցում նա նաև ֆուտբոլ էր խաղում՝ ասելով, որ իրեն ստիպել էր հայրը, որը մահացել է, երբ Ուիթնին տասնյոթ տարեկան էր[9]։

Ուիթնին ծանոթացել է ռեփ երաժշտությանը, երբ Nemesis խմբի կիթառահար էր։ Խմբի ընկերներից մեկը նրան ծանոթացրել է Մեմֆիս-ռեփ-ին[5]։

Գործունեություն խմբագրել

Նախքան երաժշտական գործունեությունն սկսելը Ուիթնին աշխատել է B2B-ի վաճառքի ոլորտում՝ մի քանի պաշտոնում[9]։ 2015 թվականին Ուիթնին տեղափոխվել է Լոս Անջելես, քանի որ երաժշտության ոլորտում հաջողության չէր հասել Հարավային Ֆլորիդայում: Նա նաև հրաժարվել է իր աշխատանքից[10]։ Հանդիպելով JGRXXN-ին՝ Ուիթնին միացել է նրա Schemaposse խմբին, որի կազմում էին նաև Քրեյգ Քսենը և Լիլ Փիփը[12]։

2016 թվականի ապրիլին՝ խմբում մեկ տարի աշխատելուց հետո, Ուիթնին լքեց է այն[13]։ Հետագայում նա թողարկել է իր սեփական Blackmage ալբոմը և առաջին կինեմատոգրաֆիական երաժշտական տեսահոլովակը՝ John Dee սինգլի հիման վրա։ Ի վերջո, Ուիթնին սկսել է շփվել Ֆլորիդայի ռեփեր գործընկեր Պոույայի հետ[14]։ 2017 թվականի ապրիլին Պոույան Ghostemane-ի հետ թողարկել է 1000 Rounds-ի տեսահոլովակը[15]։ 2021 թվականի մայիսի դրությամբ այն հավաքել է ավելի քան 29 միլիոն դիտում[16]։

2017 թվականի վերջին Ուիթնին մեծ հաջողություն է ունեցել, երբ TRASH GANG-ի արթ-խումբը ստեղծել և թողարկել է իր Mercury: Retrograde երգի համար երաժշտական տեսահոլովակ՝ 1930-ական թվականների մուլտֆիլմերի խմբագրմամբ։ Մուլտֆիլմը 1933 թվականին նկարահանված Բեթի Բուպի կարճամետրաժ «Սպիտակաձյունիկ» ֆիլմն էր։

2018 թվականի հոկտեմբերին նա միավորվել է Զուբինի հետ՝ Broken անվանումով երգը թողարկելու համար[17]։ Նույն տարի նա թողարկել է նաև իր յոթերորդ՝ N/O/I/S/E ստուդիական ալբոմը։ 2020 թվականի մայիսին նա ներկայացրել է իր վերջին նախագիծը՝ lo-fi black metal ժանրի խումբը, որը կոչվում է Baader-Meinhof, որի սոլո անդամն ինքն է (հեղինակ՝ Eric Ghoste)[18]։ Ghostemane-ը նաև իր նախկին հարսնացու Փոփիի A Very Poppy Christmas ալբոմի միակ պրոդյուսերն է։ Ալբոմը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերին։

2021 թվականին Ghostemane-ի «AI» տեսահոլովակը, որի ռեժիսորը Նիկ Սինելին էր, առաջադրվել է Բեռլինի երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության «Ամենատարօրինակ» անվանակարգում[19]։

Ազդեցություն խմբագրել

Ghostemane-ի երգերը հիմնականում կենտրոնացած են օկուլտականության, դեպրեսիայի, նիհիլիզմի և մահվան շուրջ։ Որպես երգիչ նա իր կարիերան սկսել է hardcore punk խմբերում կիթառ նվագելով և doom metal խմբերում հարվածային գործիքներ նվագելով[6]։ Նա հայտարարել է, որ իր վրա ամենամեծ ներգործությունն ունեցել է Bathory բլեք մետալ խումբը[5]։ Դեռահասության տարիներին մեծ մասամբ լսել է extreme metal խմբերի, ինչպես՝ Deicide, Death, Carcass և Mayhem[1]։ Ռեփ երաժշտության առումով նրա վրա ազդեցություն են գործել հարավային ռեփ խմբերը, այդ թվում՝ Outkast-ը և Three 6 Mafia-ն։ Նա նաև նշել է MidwesBone Thugs-N-Harmony ռեփ խմբի վաղ ազդեցության մասին[20]։

Անձնական կյանք խմբագրել

2019 թվականի հոկտեմբերին Ghostemane-ը սկսել է հանդիպել երաժիշտ և բլոգեր Փոփիի հետ։ 2020 թվականի հուլիսին աղջիկը սոցիալական ցանցերում հայտնել է, որ նշանվել են[21][22]։ 2021 թվականի վերջին հայտարարվել է, որ զույգը բաժանվել է[23]։

Սկավառակագրություն խմբագրել

Որպես Ghostemane խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Oogabooga (2015)
  • For the Aspiring Occultist (2015)
  • Rituals (2016)
  • Blackmage (2016)
  • Plagues (2016)
  • Hexada (2017)
  • N / O / I / S / E (2018)
  • ANTI-ICON (2020)

Համատեղ ալբոմներ խմբագրել

  • Pallbearers || Tales from the Grave (մասնակցությամբ DJ Killa C) (2015)
  • GRXXNGHOSTENAGROM (մասնակցությամբ JGRXXN x Nedarb Nagrom) (2015)
  • Elemental (մասնակցությամբ Lil Peep x JGRXXN) (2016)

Հավաքածուներ խմբագրել

  • Astral Kreepin (Resurrected Hitz) (2015)
  • Get To Know Us (մասնակցությամբ Lil Peep x JGRXXN) (2016)
  • Hiadica (2019)

Տարածված երգեր խմբագրել

  • Ghoste Tales (2015)
  • Dogma (2015)
  • Kreep [Klassics Out Tha Attic] (2015)
  • DÆMON (մասնակցությամբ Nedarb Nagrom) (2016)
  • DÆMON II (մասնակցությամբ Nedarb Nagrom) (2016)
  • DÆMON III (մասնակցությամբ Nedarb Nagrom) (2017)
  • Dahlia I (մասնակցությամբ Getter) (2018)
  • Fear Network (2019)[24]
  • Opium (2019)
  • Human Err0r (մասնակցությամբ Parv0) (2019)
  • Digital Demons (մասնակցությամբ Nolife) (2019)
  • Lxrdmage (մասնակցությամբ Scarlxrd) (2021)
  • Fear Network II (2021)

Միքսեր խմբագրել

  • Blunts n' Brass Monkey (2014)
  • Taboo (2014)

Որպես Ill Biz խմբագրել

Միքսեր խմբագրել

  • Revival (մասնակցությամբ Shepherd) (2012)
  • versatyle (2013)
  • [Soh] [fahy] mixtape (մասնակցությամբ Infinite SoFi) (2013)
  • ILL BiZ EP (մասնակցությամբ Infinite SoFi) (2013)
  • 1991 (2014)

Որպես GASM խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Www (2018)

Որպես SWEARR խմբագրել

Տարածված երգեր խմբագրել

  • Technomancer (2019)

Որպես Baader-Meinhof խմբագրել

Տարածված երգեր խմբագրել

  • EP (2016)
  • Evil Beneath a Veil of Justice (2019)
  • Baader-Meinhof (2020)

Nemesis-ի հետ խմբագրել

Տարածված երգեր խմբագրել

  • From the Neighborhood (2012)

Seven Serpents-ի հետ միասին խմբագրել

Տարածված երգեր խմբագրել

  • Seven Serpents (2015)

Որպես Eric Ghoste խմբագրել

  • Music from the Motion Picture (2021)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Interview: rapper Ghostemane talks death metal influences». Metal Insider (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  2. «Ghostemane has announced his eighth studio album, 'Anti-Icon'». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  3. «45 MOST ANTICIPATED ALBUMS OF 2019». Revolver (magazine). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  4. 4,0 4,1 Law, Sam. «How Ghostemane is changing the fabric of heavy music». Kerrang!. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Thanks To Ghostemane, Industrial And Metal Are Rap Now». Stereogum. 2017 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  6. 6,0 6,1 Shaner, Lee. «GHOSTEMANE'S HARDCORE PAST INSPIRED HIS UNDERGROUND RAP PRESENCE». Skullcandy. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. Robb, John. «Ghostemane 'Anti- Icon' : A 21st century antichrist superstar who combines black metal, industrial and rap into a dystopian whole». Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  8. «Ghostsmane Surprise-Releases New Album 'N/O/I/S/E' a Week Early». Revolver (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. 9,0 9,1 9,2 Kinda Neat (2016 թ․ հուլիսի 6), KINDA NEAT EPISODE 110: GHOSTEMANE, Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին
  10. 10,0 10,1 «Ghostemane's Hardcore Past Inspired His Underground Rap Presence». Skullcandy. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  11. Wenke, Carrick. «Underground Hype: GHOSTEMANE». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  12. «Underground Hype: GHOSTEMANE – The Blow Up – A Place for the Independent Artist». www.theblowup.co (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  13. No Jumper (2016 թ․ ապրիլի 18), No Jumper - The Schema Posse Interview, Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին
  14. «Music For The Aspiring Occultist: Ghostemane and the Collision of Metal and Underground Rap - Heavy Blog Is Heavy». www.heavyblogisheavy.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  15. «Pouya & Ghostemane "1000 Rounds" Video». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.(չաշխատող հղում)
  16. Buffet Boys (2017 թ․ ապրիլի 27), Pouya x Ghostemane - 1000 Rounds [Music Video], Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին
  17. «Ghostemane and Zubin team up on "Broken"». The FADER (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  18. Ghostemane's Black-Metal Project: Hear Baader-Meinhoff's Sinister New EP Revolver. May 26, 2020. Retrieved May 26, 2020.
  19. Berlin Music Video Awards (2021 թ․ մայիսի 20). «Nominees 2021». www.berlinmva.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  20. «GHOSTEMANE Interview With Independent Grind». unsignedhype.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  21. Down, Rachael (2020 թ․ հուլիսի 10). «Poppy has announced she's engaged to Ghostemane». Alternative Press. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  22. Poppy. «My Fiancé Does My Makeup». YouTube. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  23. «Ghostemane via his official Discord server». Discord.
  24. HILL, JOHN. «HEAR GHOSTEMANE'S CRUSHING NEW HARDCORE EP 'FEAR NETWORK'». Revolver (magazine). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.