Էրիկ Բերն
Էրիկ Լենարդ Բերն (անգլ.՝ Eric Lennard Berne, իրական անունը՝ Լեոնարդ Բերնսթայն, մայիսի 10, 1910[1][2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3] - հուլիսի 15, 1970[1], Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան և հոգեբույժ։
Էրիկ Բերն Eric Lennard Berne | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1910[1][2] Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3] |
Մահացել է | հուլիսի 15, 1970[1] (60 տարեկան) Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ բնական մահով |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Մասնագիտություն | ռազմական բժիշկ, հոգեբան, հոգեբույժ, ակադեմիկոս և ոչ գեղարվեստական գրող |
Գործունեության ոլորտ | հոգեբուժություն[4] և հոգեբանություն[4] |
Ալմա մատեր | ՄաքԳիլի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][4][6] |
Հայտնի աշակերտներ | Stephen B. Karpman? |
Ազդվել է | Զիգմունդ Ֆրոյդ |
Առաջին հերթին հայտնի է որպես տրանսակցիոն հոգեթերապիայի և սցենարային վերլուծության հիմնադիր։ Զարգացնելով հոգեվերլուծության գաղափարները, նյարդային և հոգեկան հիվանդությունների բուժման մեթոդները՝ Էրիք Բերնը ուշադրությունը կենտրոնացրեց տրանսակցիաների (փոխազդեցության միավորների) վրա, որոնքը ընկած եմ միջանձնային փոխազդեցության հիմքում։ Որոշ տրանսակցիաներ որոնք իրենց հիմքում ունեն թաքնված նպատակ, նա անվանում է խաղեր։
Էրիկ Բեռնը ծնվել է մայիսի 10-ին Մոնրեալում (Կանադա)։ Նրա ամբողջական անունը Էրիկ Լեոնարդ Բեռնշտեյն էր։ Հայրը՝ Դավիթ Հիլլել Բեռնշտեյնը, բժիշկ էր, մայրը՝ Սառա Գորդոն Բեռնշտեյնը պրոֆեսիոնալ գրող-խմբագիր էր։ Նրա միակ քույրը՝ Գրեյսը, ծնվում է եղբորից հինգ տարի անց։ Բեռնի ընտանիքը Կանադա էր գաղթել Լեհաստանից և Ռուսաստանից։ Բեռնի հայրը հաճախ էր որդուն իր հետ վերցնում հիվանդներին այլցելելու ժամանակ։ Հոր մահից հետո, 1921 թվականին, Բեռնի մայրն է սկսում ֆինանսապես աջակցել իր երկու երեխաներին՝ զբաղվելով գրական գործունեությամբ։ Օլիվեր Ջեյմսի (Oliver James, 1977) կարծիքով Բեռնի փոքրիկ Երեխան տրավմատիզացվել է հոր մահից հետո։ Հայրը մշտապես ունեցել է մեծ ազդեցություն Բեռնի ներաշխարհի վրա, որի մշտական նպատակն էր բուժել հիվանդներին։ Այդ ազդեցությունը արտացոլվում է նրա կողմից գրված «Տրանզակտ վերլուծությունը հոգեթերապիայում» («Transactional Analysis in Psychotherapy») գրքի առաջին էջի լատինական գրությունը, որը թարգմանվում է հետևյալ կերպ՝ «Իմ հայր Դեյվիդի՝ բժշկի, վիրաբուժության մասնագետի և աղքատների բժշկի հիշատակին»
Տրանզակտ վերլուծություն
խմբագրելԷրիկ Բեռնի տրանզակտ վերլուծությունը իրենից ներկայացնում է մի համակարգ, համաձայն որի մարդու գիտակցությունն իրենից ներկայացնում է ես-ի երեք վիճակների ամբողջություն.
- Ծնող
- Մեծահասակ
- Երեխա
Էրիկ Բեռնի կարծիքով անձի այս երեք վիճակներրը ձևավորվում են երախայի և ծնողների միջև առկա շփման ընթացքում։ Երեխան նրանցից յուրացնում է վարքային ձևերը, ընդունում է սցենարներ, այն իրականացնելու ճանապարհները։ Սցենար ձեռք բերելու պահանջմունքը դրված է գենետիկորեն և ունի ընդհանուր հիմք կոլեկտիվ անգիտակցական հետ (Կ.Յունգ)։
Արտաքին հղումներ
խմբագրել- [1] Արխիվացված 2016-11-13 Wayback Machine
- [2] Արխիվացված 2011-07-03 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118509772 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl