Կոլեկտիվ անգիտակցական (գերմ.՝ kollektives Unbewusstes), հոգեբան Կարլ Յունգի կարծիքով անգիտակցականի ձևերից է։ Ըստ Յունգի, կոլլեկտիվ անգիտակցականը մարդու հոգեկանի այն մասն է, որը պայմանավորված չէ տվյալ մարդու սեփական փորձով, այլ «ժառանգվում» է նախնիներից։ Այն մարդկության ընդհանուր փորձն է։ Կոլեկտիվ անգիտակցականը անգիտակցականի առավել խորքում գտնվող շերտն է, այն ավելի խորն է քան անձնական անգիտակցականը։ Կոլեկտիվ անգիտակցականում են գտվնում բոլոր արքետիպերը[1]։

Դանթե Ալիգիերիի Աստվածային կատակերգության Դժոխքի իլյուստրացիա: Հեղինակ՝ Սանդրո Բոտիչելլի (1480-1490): Ըստ Կարլ Գուստավ Յունգի դժոխքն իրենից ներկայացնում է յուրաքանչյուր մշակույթի մեջ կոլեկտիվ անգիտակցականի անհանգստացնող կողմը

Ի տարբերություն հոգեվերլուծական տեսության, որը խոսում էր միայն անհատական անգիտակցականի մասին, անալիտիկ հոգեբանությունը գտնում էր, որ անհատական անգիտակցականը առանձին գոյություն չունի, այլ կապված է կոլեկտիվ անգիտակցականի հետ։ Յունգը համարում էր, որ աշխարհում ոչինչ առանձին չի լինում, ամեն ինչ փոխկապակցված է[2]։

Կոլեկտիվ անգիտակցական տերմինն առաջին անգամ կիրառել է Յունգը 1916 թվականին «Անգիտակցականի կառուցվածք» («Über das Unbewußte und seine Inhalte», CW 7) հոդվածում[3][4] և համարվում է վերլուծական հոգեբանության կենտրոնական հասկացություններից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կարլ Գուստավ Յունգ։ Արքետիպեր
  2. Անալիտիկ հոգեբանություն
  3. В русском переводе опубликована в книге «Очерки по психологии бессознательного» изд-ва «Когито» http://cogito-centre.com/page.php?al=14013 Արխիվացված 2019-01-15 Wayback Machine
  4. Полная хронология жизни Юнга http://www.jungland.ru/node/1008 Արխիվացված 2010-11-26 Wayback Machine