HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրատո (այլ կիրառումներ)

Էրատո (հին հուն․՝ Ἐρατώ՝ «սիրելի»), հունական դիցաբանության մեջ սիրո և կրքահարույց քերթության մուսան, կայծակի և ամպրոպի աստված Զևսի և Մնեմոսինեի դուստրը[1], ինը քույր մուսաներից մեկը, գիտության և արվեստի աստվածուհին։

Էրատոյի արձանը

Պատկերվում էր քնարը ձեռքին երիտասարդ կնոջ կերպարանքով։ Վերածննդի շրջանում նրան հիմնականում պատկերել են մրտենու և վարդի պսակով, ձեռքին՝ քնար կամ փոքրիկ կիֆարա՝ երաժշտական գործիք, որը հիմնականում զուգորդվում է Ապոլլոնի հետ[2]։ Էրատոն հաճախ պատկերվել է ձեքին ոսկե նետով, որը հիշեցնում է Էրոս աստծո նետը․ երբեմն նրան ուղեկցել է հենց ջահը ձեռքին Էրոսը։ Էրոսը մարմնավորել է սիրո զգացումը, որով Էրատոն ոգեշնչել է բոլորին։ Ըստ Դիոդորոս Սիկիլիացու՝ անունն ստացել է «ուսման ճարտարությունից դառնում է ցանկալի կրքի և սիրո համար (ἐπεράστους[3]։

Էրատոյի կերպարը հաճախ է հանդիպում պոեզիայում (Էրատոյի քնքուշ բարեկամ... Ալեքսանդր Պուշկին, «Փոքր քաղաք. Վոլտերի մասին»)[4]։

Մուսայի անունով են կոչված Էրատո (62) աստերոիդը՝ հայտնաբերված 1860 թվականին և դասական ու ակադեմիական երաժշտության ձայնագրման լեյբլը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
  2. Cartwright M. (24 June 2012)։ «Kithara»։ Վերցված է 15 April 2016 
  3. Диодор Сицилийский. Историческая библиотека. IV 7, 4
  4. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 88։