Էտտորե Բաստիկո
Էտտորե Բաստիկո (իտալ.՝ Ettore Bastico, ապրիլի 9, 1876[1][2][3], Բոլոնիա[1][3] - դեկտեմբերի 2, 1972[1][3][2], Հռոմ, Իտալիա[1][3]), իտալացի ռազմական և պետական գործիչ։ Իտալիայի մարշալ (1942 թվականի օգոստոսի 12)։
Էտտորե Բաստիկո | |
Կուսակցություն՝ | Ազգային ֆաշիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | սպա, ռազմական պատմաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 9, 1876[1][2][3] |
Ծննդավայր | Բոլոնիա[1][3] |
Վախճանի օր | դեկտեմբերի 2, 1972[1][3][2] (96 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[1][3] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Պարգևներ | |
Ծառայության սկիզբ
խմբագրելԲաստիկոն իր ծառայությունը սկսել է 1896 թվականից։ Ավարտելով Մոդենի ակադեմիան` ծառայության է անցել կրտսեր լեյտենանտի կոչումով բերսալիերների գնդում։ 1899 թվականի դեկտեմբերի 21-ից եղել է լեյտենանտ, իսկ հետո` կապիտան, 1909 թվականի սեպտեմբերի 3-ից ծառայել է բերսալյերների երկրորդ գնդում։
Իտալա-թուրքական պատերազմի և Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է։ Եղել է 50-րդ, 25-րդ, 28-րդ և 32-րդ դիվիզիաների շտաբների ղեկավարը։
1919-1923 թվականներին եղել է ռազմածովային ակադեմիայի համակարգողը Լիվորնոյում։
1923-1927 թվականներին եղել է բերսալյերների 9-րդ գնդի հրամանատարը, 1929-1931 թվականներին` «Գորինա»-ի 14-րդ բրիգադի հրամանատարը։
1932-1933 թվականներին եղել է «Արքայազն Եվգենի Սավոյսկի» 1-ին հեծելազորային դիվիզիայի հրամանատարը։
1933-1935 թվականներին ղեկավարել է «Պիստոյա» մոտոհրաձգային դիվիզիան։
Աֆրիկական կազմակերպություն
խմբագրել1935 թվականին տեղափոխվում է Եթովպիա, որտեղ մասնակցում է Իտալա-էթովպական պատերազմին։ Այդ թվականից էլ «մարտի 23» սևվերնաշապիկավորների 1-ին դիվիզիայի հրամանատարն է։
1936-1939 թվականներին ղեկավարել է 3-րդ կորպուսը։
1936 թվականի դեկտեմբերի 24-ին նշանակվել է 2-րդ կորպուսի հրամանատար։
Վերադարձը Եվրոպա և մասնակցությունը Իսպանական պատերազմին
խմբագրել1936 թվականին Մուսոլինին որոշում ընդունեց ուղարկել իտալական զորքերին քաղաքացիական պատերազմի արդյունքում գրավված Իսպանիա։ Բաստիկոյին ուղարկեցին Իտալիա, նա նշանակվեց Իսպանիայում իտալական զորախմբի ղեկավար (Corpo Truppe Volontarie, CTV):
1938 թվականին մեկնել է Իտալիա։ Նշանակվել է 2-րդ բանակի հրամանատար, որը 1940 թվականից գտնվում էր Գլխավոր հրամանատարության հսկողության տակ։
1939 թվականից սենատոր է եղել։
Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցություն
խմբագրել1941 թվականի հուլիսի 12-ին ստացել է Դոդեկանեսի կղզիների գեներալ-նահանգապետի, Լիբիայի գեներալ-նահանգապետի և Առանցքի ուժերի և Հյուսիսաֆրիկյան ռազմագործողության երկրների ռազմական ուժերի հրամանատարի կոչում է ստացել։ Այդ ժամանակ պաշտոնապես իրեն էր ենթարկվում նաև Ռոմելի Գերմանական աֆրիկական կորպուսը, ինչպես նաև XX մոտոհրաձգային և XXI իտալական կորպուսները։ Սակայն փաստացիորեն Ռոմելն արհամարհում էր Բաստիկոյին և ինքն էր հրամաններ տալիս զորքերին` այդ մասին չտեղեկացնելով հրամանատարին։
1942 թվականին իտալական զորքերը Հյուսիսային Աֆրիկայում կրճատվեցին` դառնալով 3 կորպուսներ։
Հեռացում և հրաժարական
խմբագրել1942 թվականի փետրվարին Ռոմելը փաստացիորեն հեռացրեց Բաստիկոյին ղեկավարումից, և նա վերադարձավ Իտալիա, որտեղ և հրաժարվեց գործերից։ 1943 թվականից պաշտոնապես թողել է դիրքերը։
Կյանքի մնացած հատվածն անցկացրել է զբաղվելով պատմությամբ և գրական գործունեությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Գալեացո Չիանո, Ֆաշիստի օրագիր 1939—1943, Մոսկվա, 2010, էջ 676, ISBN 978-5-903514-02-1
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտտորե Բաստիկո» հոդվածին։ |