Էվկլիդիս Ցակալոտոս (հուն․՝ Ευκλείδης Τσακαλώτος, պաշտոնեապես՝ Ευκλείδης Στεφάνου Τσακαλώτος, հունիսի 19, 1960(1960-06-19)[1], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), ձախակողմյան հունական քաղաքական գործիչ և տնտեսագետ։ 2015 թվականի սեպտեմբերից նաև Հունաստանի ֆինանսների նախարար։

Էվկլիդիս Ցակալոտոս
հուն․՝ Ευκλείδης Τσακαλώτος
Դրոշ
Դրոշ
Հունաստանի ֆինանսների նախարար
 2015, սեպտեմբերի 23
Նախորդող Յանիս Վարուֆակիս
 
Կուսակցություն՝ Սիրիզա
Կրթություն՝ Սուրբ Պողոսի դպրոց, Սասեքսի համալսարան, Թագավորական քոլեջ, Օքսֆորդի համալսարան և Իթըն քոլեջ
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և փիլիսոփա
Ազգություն հույն
Ծննդյան օր հունիսի 19, 1960(1960-06-19)[1] (63 տարեկան)
Ծննդավայր Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն  Հունաստան
Ամուսին Հիզեր Գիբսոն

Ներկայումս Ցակալոտոսը Սիրիզա կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Էվկլիդիս Ցակալոտոսը ծնվել է 1960 թվականին Նիդերլանդների թագավորության Ռոտերդամ քաղաքում։ Ցակալոտոսի հայրը՝ Ստեֆանոսը, աշխատել է նավաշինական ընկերությունում որպես արտադրագետ։ Նա ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ նրա տղան արդեն հինգ տարեկան էր։

1973-1978 թվականներին երկիտասարդ Էվկլիդիսը սովորել է Լոնդոնի Սուրբ Պողոսի դպրոցում։

Դրանից հետո նա իր կրթությունը ավարտում է Օքսֆորդի համալսարանին կից գործող ուսանողական քոլեջում, որտեղ նա սովորել է իմաստասիրություն, քաղաքականություն և տնտեսագիտություն։

Սասեքսի համալսարանում Էվկլիդիսը ստացել է մագիստրոսի աստիճան և վերադարձել Օքսֆորդ, որտեղ 1989 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ։

Գիտական գործունեություն խմբագրել

Հեղինակավոր այլ գիտնականների և գործընկերների հետ նա աշխատում է գրել գրքեր և հոդվածներ միջազգային տնտեսության և քաղաքականության բնագավառում՝ հունարեն և անգլերեն լեզուներով։

1989-1990 թվականներին Ցակալոտոսը զբաղեցրել է գիտական աշխատողի պաշտոն, ինչպես նաև 1993 թվականից դասախոսել է Կենտի համալսարանում։ 1994 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը նա աշխատել է Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում։

Էվկլիդիս Ցակալոտոսը համահունական համալսարանական դասախոսների ֆեդերացիայի անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել