Յանիս Վարուֆակիս (հուն․՝ Γιάνης Βαρουφάκης; 24 մարտի 1961, Աթենք, Հունաստան), հույն պետական գործիչ, Հունաստանի Հանրապետության նախկին ֆինանսների նախարարը՝ Սիրիզա կուսակցությունից։ Եղել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի խորհրդատուն։ Աթենքի և Տեխասի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր։ Հունական և եվրոպական ճգնաժամի հայտնի փորձագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, այդ թվում նաև հանրահայտ «The Global Minotaur» գրքի հեղինակը[1]։ Հունական շուկայում վիրտուալ խաղերի խորհրդատու[2]։

Յանիս Վարուֆակիս
Γιάνης Βαρουφάκης
Յանիս Վարուֆակիս
Հունաստանի ֆինանսների նախարար
2015 թվական, հունվարի 27 - 2015 թվական, սեպտեմբերի 23
Նախորդող Գիկաս Հորդոուվելիս
 
Կուսակցություն՝ ՍԻՐԻԶԱ
Կրթություն՝ Էսեքսի համալսարան, Բիրմինգհեմի համալսարան և Moraitis School?
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, ոչ գեղարվեստական գրող և համալսարանի դասախոս
Ազգություն Հունաստան Հունաստան
Ավստրալիա Ավստրալիա
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր մարտի 24, 1961 (63 տարեկան)
Ծննդավայր Հունաստան Հունաստան Աթենք
Քաղաքացիություն  Հունաստան և  Ավստրալիա
Ի ծնե անուն հուն․՝ Ιωάννης Γεωργίου Βαρουφάκης
Ամուսին Danae Stratou?
 
Կայք՝ yanisvaroufakis.eu

Կենսագրություն

խմբագրել

Յանիս Վարուֆակիսը ծնվել է 1961 թվականին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում[3]։ 1976 թվականին` 15 տարեկան հասակում ընդունվել է Աթենքի համալսարան, սակայն 2 տարի անց ընտանիքով տեղափոխվում է Մեծ Բրիտանիա` բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։ Էսեքսի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա, քիմիա, հետագայում նաև տնտեսագիտություն և հասարակագիտություն։ Ավարտելուց հետո ընդունվել է Բիրմինգհեի համալսարան և երկու տարի անց ստացել է մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան։

1988 թվականից 2000 թվականներին ապրել է Ավստրալիայի խոշորագույն քաղաքներից Սիդնեյում։ 2000 թվականին վերադարձավ Հունաստան՝ դասավանդելու Աթենքի համալսարանում։ Դասավանդել է Տեխասի համալսարանում։ 2006 թվականին աշխատել է որպես տնտեսագիտության ակադեմիայի Ջորջ Պապանդրեուի խորհրդատու։ Նա հրապարակել է բազմաթիվ աշխատություններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Global Minotaur | Yanis Varoufakis». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  2. «Министром финансов Греции стал консультант по рынку виртуальных товаров игр Dota 2 и Team Fortress 2». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  3. «Beginnings: From the dictatorship of the Colonels to the tyranny of economics | Yanis Varoufakis». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիս Վարուֆակիս» հոդվածին։