Ձախերի արմատական կոալիցիա (հուն․՝ Συνασπισμός Ριζοσπαστικής Αριστεράς, առավել հայտնի է վանկային հապավումով՝ Սիրիզա (հունարենից թարգմանաբար նշանակում է «արմատապես», որպես հապավում՝ ՍԻՐԻԶԱ (հուն․՝ ΣΥΡΙΖΑ), Հունաստանում գործող ձախակողմյան քաղաքական կուսակցություն։

Սիրիզա
Συνασπισμός Ριζοσπαστικής Αριστεράς
Изображение логотипа
Տեսակքաղաքական կուսակցություն
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԱռաջնորդStefanos Kasselakis?
ԿարգախոսՄենք բացում ենք հույսի ճանապարհը
Ανοίγουμε δρόμο στην ελπίδα
Հիմնադրված2004 (քաղաքական հոսանք)
2012 (որպես կուսակցություն)[1][2]
ԳաղափարախոսությունԴեմոկրատիա
Սոցիալիզմ[3] Էկո-սոցիալիզմ[3][4]
Հակա-կապիտալիմ[5][6]
Ալտերգլոբալիզմ[7]
Քաղաքական հայացքՁախ թև[8][9][10][11]
Պաշտոնական գույն(եր)     կարմիր (պաշտոնական)
     սպիտակ (սովորական)
ՇտաբԱթենք, Հունաստան
39 Վալտեցիո, 106 81
Միջազգային պատկանելությունՁախակողմյան եվրոպական կուսակցություն[12]
ՆախորդRenewing Communist Ecological Left?
Կայքsyriza.gr
 Syriza Վիքիպահեստում

Կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես ձախերի կոալիցիա և արմատական միություն։ 2012 թվականից Հունաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործում է որպես քաղաքական կուսակցություն։

Սիրիզան համարվում է Հունաստանի խորհրդարանի գերակշռող կուսակցությունը, որի առաջնորդն է Հունաստանի ներկայիս վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Վերջինս վարչապետի պաշտոնում է դեռևս 2015 թվականի սեպտեմբերի 21-ից։

Կուսակցության խորհրդանշական գույներն են կարմիրը (ձախակողմյան քաղաքականություն), կանաչը (կանաչ քաղաքականություն) և մանուշակագույնը (սոցիալական շարժում)[13]

Պատմություն խմբագրել

Սիրիզա ձախակողմյան կուսակցության նախատիպի ստեղծումը պայմանավորված էր նրանով, որ 2004 թվականին Հունաստանի Հանրապետությունում ձախակողմյան ծայրահեղականնրը կատարեցին հեղափոխություն։

 
Ալեքսիս Ցիպրաս՝ Հունաստանի վարչապետ

Հունաստանում գործող ստալինյան կոմունիստական կուսակցությունը գնալով թուլանում էր և այլևս չէր կարողանում ամրապնդել իր դիրքերը Հունաստանում։ 1991 թվականին Հունաստանի ձախերի կոալիցիան և բնապահպանական կանաչների շարժումը (Սինասպիսմոս կամ ԻՆՍ) միասին դաշինք են կնքում և սկսում են քաղաքական ասպարեզում հանդես գալ որպես մեկ կուսակցություն։ Այս կուսակցությունը դառնում է հիմք հետագայում Սիրիզա կուսակցության ստեղծման համար։

2000 թվականին երկու կուսակցությունների միավորման հետևանքով ստեղծվում է նաև Նորացված էկոլոգիական և կոմունիստական ձախերի կուսակցությունը, որը կոմկուսի իրավահաջորդն էր Հունաստանում։ Այս կուսակցությունը ուներ առավելապես ռուսամետ մտքեր և գաղափարներ[14]։

Մի շարք գաղափարներով տարբեր երկու կոալիցիաների հիմնական վեճի առիթն էր սոցիալական ծառայությունների սեփականաշնորհման մերժումը, ազգայնացրել ձեռնարկությունների ստեղծումը, սոցիալական ապահովվածությունը, Կոսովոյի պատերազմի դատապարտումը, կենսաթոշակային բարեփոխումները և ընդդիմությունը նոր «հակաահաբեկչական» օրենքների։

Կարևոր վեճի առիթ էր այն, թե կոալիցիաներից որի ներկայացուցիչը կմասնակցեր մեծ ութնյակի երկրների դեմ գագաթնաժողովին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EUROPE ONLINE». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  2. «Ενιαίο κόμμα ο ΣΥΡΙΖΑ». Ta Nea (հունարեն). 2012 թ․ մայիսի 22.
  3. 3,0 3,1 Nordsieck, Wolfram, «Greece», Parties and Elections in Europe, Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին
  4. Backes, Uwe; Moreau, Patrick (2008), Communist and Post-Communist Parties in Europe, Vandenhoeck & Ruprecht, էջեր 571–575
  5. «Russell Brand calls for UK to join Greek revolution after anti-capitalist anti-austerity coalition SYRIZA wins in Athens». The Independent. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  6. Greece: Phase One. Jacobin. 22 January 2015.
  7. Backes, Uwe; Moreau, Patrick (2008), Communist and Post-Communist Parties in Europe, Vandenhoeck & Ruprecht, էջ 575, «The cooperation with the alter-globalization movement shapes the life of the party.»
  8. Thompson, Wayne C (2014). Western Europe (2014). Rowman and Littlefield. էջ 2882. ISBN 9781475812305.
  9. «Greece anti-bailout leader Tsipras made prime minister». BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  10. Featherstone, Kevin. «, Greece implodes as protests drown out its European vocation». LSE Research Online. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  11. «EU wakes up to euro uncertainty following SYRIZA's victory in Greece». Deutsche Welle. 2015 թ․ հունվարի 26. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  12. «EL-Parties | European Left». Party of the European Left. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. «ΣΥΡΙΖΑ Συνασπισμός Ριζοσπαστικής Αριστεράς». www.syriza.gr. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  14. «Greece, SYRIZA promises rights for migrants and gays».

Արտաքին հղումներ խմբագրել