Էստոնիայի գրողների միություն

Էստոնիայի գրողների միություն (էստ․՝ Eesti Kirjanike Liit), էստոնացի գրողների, գրաքննադատների ու թարգմանիչների միություն։

Էստոնիայի գրողների միություն
Տեսակartistic association? և մասնագիտական միություն
Երկիր Էստոնիա
Հիմնադրված1922
Գլխադասային գրասենյակՏալլին, Էստոնիա
Պաշտ. լեզու(ներ)էստոներեն
Կայքekl.ee

Պատմություն Խմբագրել

Էստոնիայի գրողների միությունը հիմնադրվել է 1922 թ. հոկտեմբերի 8-ին էստոնացի գրողների երրորդ կոնգրեսում, որ անցկացվել է Տալլինի քաղաքապետարանում։ Կազմակերպությունը նախապես ուներ 33 անդամ։ Պաշտոնապես միության նստավայրը մինչև 1927 թ-ը եղել է Տալլինը, հետո տեղափոխվել է Տարտու։ Միությունն զբաղվում էր իր անդամ գրողների գրքերի հրատարակության համար միջոցների հայթայթմամբ։ 1923 թ. ապրիլի 27-ին հրատարակվել է «Լոոմինգ» (ռուս.՝ Творчество, հայերեն՝ Ստեղծագործություն) գրական ամսագրի առաջին համարը[1][2]։

Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1940 թ. հոկտեմբերի 19-ին Էստոնիայի գրողների միությունը կազմալուծվեց։ Դրա փոխարեն նախապատրաստվում է նոր կազմակերպության հիմնադրումը։ Արդյունքում 1943 թ. հոկտեմբեր 8-9 Մոսկվայում կայացած գիտաժողովի ժամանակ կազմվեց Էստոնիայի խորհրդային գրողների միությունը։ Միությունը նշված անունը կրում էր մինչև 1958 թ., ինչից հետո վերանվանվեց Էստոնական ԽՍՀ գրողների միություն։ Վերջին անվանումը միությունը կրում էր մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը[1]։

Գերմանական տիրապետության ընթացքում՝ 1941-1944 թթ., Էստոնիայի գրողների միությունը կառավարվում էր երեք անդամից բաղկացած խումբը, որ գլխավորում էր Ալբերտ Կիվիկասը։ 1943 թ. Էստոնիայի գրողների միությունը՝ որպես ոչ քաղաքական կազմակերպություն, թույլատվություն ստացավ վերսկսել իր գործունեությունը։ Միության նախագահ ընտրվեց Գուստավ Սույտսը[1]։

Խորհրդային իշխանությունների հալածանքներից Շվեդիա փախած էստոնացի գրողները 1945 թ. Ստոկհոլմում հիմնեցին Էստոնիայի գրողների արտասահմանյան միությունը։ Տարբեր տարիների միության նախագահ են եղել Աուգուստ Մյալկը (1945-1982), Կալյու Լեպիկը (1982–1999) և Էնն Նիուն (1999–2000)[1]։

1991 թ. միությունը վերստացավ իր նախկին անվանումը։ 2000 թ. հոկտեմբերին Էստոնիայի գրողների արտասահմանյան միությունը կազմալուծվեց, իսկ նրա անդամները մտան հայրենիքում գործող միասնական միության կազմի մեջ։ 2012 թ. մարտի 31-ի դրությամբ Էստոնիայի գրողների միությունն ունի 300 անդամ, որոնց մի մասը գործում է Էստոնիայում, մյուս մասը՝ արտասահմանում[1]։

Նախագահներ Խմբագրել

Էստոնիայի գրողների միություն Խմբագրել

Էստոնիայի գրողների արտասահմանյան միություն Խմբագրել

Էստոնիայի խորհրդային գրողների միություն ու Էստոնական ԽՍՀ գրողների միություն Խմբագրել

Էստոնիայի գրողների միություն Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.ekl.ee/ind/index.php Archived 2013-06-06 at the Wayback Machine.?
  2. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-27-ին։ Վերցված է 2013-01-27