Հենրիկ Վիսնապուու (էստ․՝ Henrik Visnapuu, 2 հունվարի, 1890, Հելմե, Էստոնիա3 ապրիլի, 1951, Լոնգ Այլենդ, Նյու Յորք ), էստոնացի բանաստեղծ, դրամատուրգ։

Հենրիկ Վիսնապուու
Henrik Visnapuu
Ծնվել էհունվարի 2, 1890(1890-01-02)[1][2][3]
ԾննդավայրՀելմե, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 3, 1951(1951-04-03)[1][2][3] (61 տարեկան)
Վախճանի վայրԼոնգ Այլենդ, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող և գրական քննադատ
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունՏարտուի համալսարան
 Henrik Visnapuu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հենրիկ Վիսնապուուն մասնագիտությամբ ուսուցիչ էր։ Տարտուի նահանգային դպրոցն ավարտելուց հետո՝ 1907 թվականին քննություն է հանձնել Նառվայի գիմնազիայում և իրավունք ստացել զբաղվել դասավանդել տարրական դասարաններում։ Դրանից հետո նա աշխատել է տարբեր դպրոցներում։ 1912 թվականին Վիսնապուուն տեղափոխվել է Տարտու, որտեղ էստոներեն ու գրականություն է դասավանդել իգական գիմնազիայւոմ։ Միաժամանակ հաճախել է Տարտուի համալսարան` լսելու փիլիսոփայության դասախոսություններ։ 1916 թվականին ընդունվել է Տարտուի համալսարան, իսկ 1922—1923 թվականներին սովորել է Բեռլինում։

1917-1935 թվականներին աշխատել է որպես լրագրող։ Կարմիր բանակի` Էստոնիա մտնելուց հետո՝ 1944 թվականին, փախել է Գերմանիա, իսկ 1949 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։

Ստեղծագործություն խմբագրել

Հենրիկ Վիսնապուուն իր առաջին բանաստեղծությունները գրել է 1908 թվականին։ Բանաստեղծուհի Մարիա Ունդերի, գրողներ Ֆրիեդեբերգ Տուգլասի, Յոհաննես Բարբարուսի, Ավգուստ Հայլիտի և այլ մտավորականների հետ միասին 1917 թվականից անդամակցել է Սիուրու գրական խմբակին։ Հենրիկ Վիսնապուուն հայտնի է դառնում որպես սիմվոլիստ-բանաստեղծ։ Նրա ստեղծագործությունը կրում է նաև ֆուտուրիզմի ու էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։ XX դարի 20-30-ական թվականներին Հենրիկ Վիսնապուուն համարվում էր իր ժամանակի ամենահայտնի գրողներից մեկը։

Հենրիկ Վիսնապուուի բանաստեղծությունների երկու գրքերը թարգմանվել են ռուսերեն («Amores», 1922, «Դաշտային մանուշակ», 1939)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)

Գրականություն խմբագրել

  • Мисникевич Т. В., Пильд Л. Игорь Северянин — переводчик поэзии Хенрика Виснапуу // Русская литература. 2012. № 2. С. 192—202.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Վիսնապուու» հոդվածին։