Աուգուստ Յակոբսոն
Աուգուստ Յակոբսոն (էստ․՝ August Jakobson, օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1904, Պյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 23, 1963[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), էստոնացի գրող, պետական ու կուսակցական գործիչ։ Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող (1947), Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր (1947, 1948)։
Աուգուստ Յակոբսոն էստ․՝ August Jakobson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1904 |
Ծննդավայր | Պյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 23, 1963[1] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Տարտուի համալսարան |
Ժանրեր | պիես և պատմվածք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() | |
![]() |

Կենսագրություն Խմբագրել
Աուգուստ Յակոբսոնը ծնվել է գործարանի աշխատողի ընտանիքում։ Սովորել է գիմնազիայում, որի վարձը տալու համար աշխատել է նավահանգստում, փայտի պահեստում և այլն։ Գիմնազիայի վերջին դասարանում՝ 1925 թվականին, սկսել է գրել իր առաջին վեպը՝ «Աղքատ մեղավորների արվարձան». դա քաղաքի աղքատության մասին գիրք է, որ հարուստ է ինքնակենսագրական նյութով։ Վեպը տպագրվել է 1927 թվականին։ Գիմնազիան ավարտելուց հետո Յակոբսոնն ընդունվել է Տարտուի համալսարան, սովորել է քաղաքատնտեսություն, ապա՝ բժշկություն։
1939 թվականին դարձել է գրողների միության անդամ, 1940 թվականին սկսել է աշխատել «Կոմունիստ» թերթում ու միաժամանակ նաև եղել «Գեղարվեստական գրականություն և արվեստ» թերթի գլխավոր խմբագիր։
Աուգուստ Յակոբսոնը մահացել է 1963 թվականի մայիսի 23-ին Տալլինում։ Թաղվել է Անտառային գերեզմանատանը։
Պիեսներ Խմբագրել
- 1938 – «Ուրվականներ» (1939, «Վանեմույնե» թատրոն)
- «Կյանքը միջնաբերդում» (1946)
- «Պայքար առանց ճակատային գծի» (Տալլինի դրամատիկական թատրոն)
- «Ժանգ» (1947)
- «Երկու ճամբար» (1948)
- «Մեր կյանքը» (1948)
- «Շինարարներ» (1949)
- «Ցերեկվա ու գիշերվա սահմանագծին»
- «Բորենիներ» (1951)
- «Պահապան-հրեշտակը Նեբրասկիից» (1953)
- «Մահ» (1954)
- «Ծեր կաղնին» (1955)
- 1957-1958 – «Փոթորկի հանգույցներ» դրամատիկական ժամանակագրություն 5 պիեսից
- Վեպ «Աղքատ մեղավորների արվարձան» (1927)
- Վեպեր «Հավերժ էստոնացիներ» (1937-1940)
- Պատմվածքների ժողովածուներ «Պարտիզանի տղան» (1943)
«Կյանքը միջնաբերդում» ու «Բորենիներ» պիեսներն էկրանավորվել են։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #123163161 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն Խմբագրել
- Аlеkоrs R. August Jakobson // 15 aastat eesti noukogude kirjandust. — Tallinn, 1955.
- Levin S. Muutide paljastamine // Eesti Noukogude teater. Almanathhl. 1954. — Tallinn, 1955.
- Тоом Л. Аугуст Якобсон. — М., 1956.
- Туpко Т. Аугуст Якобсон // Театр. 1949. № 5. С. 20—28.