Յոհաննես Բարբարուս

Յոհաննես Բարբարուս (էստ․՝ Johannes Barbarus, իսկական անունը՝ Յոհաննես Վարես, էստ․՝ Johannes Vares, 12 հունվարի, 1890, Կիիսա, Պեռստի, Վիլյանդիմաա29 նոյեմբերի, 1946, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ։

Յոհաննես Բարբարուս
էստ․՝ Johannes Vares
Johannes ja Emilie Barbarus 1931.jpg
Ծնվել էհունվարի 12, 1890(1890-01-12)[1][2]
ԾննդավայրQ31272096?, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 29, 1946(1946-11-29)[2] (56 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող և գինեկոլոգ
Լեզուէստոներեն[1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՍուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Լենինի շքանշան և Ազատության խաչ
Johannes Vares Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Յոհաննես Բարբարուսն ավարտել է Պեռնովե քաղաքի գիմնազիան, 1910-1914 թթ. սովորել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1915-1918 թվականներին, ծառայել է որպես զինվորական բժիշկ։ 1918-1920 թթ. Կոնստանտին Պյատսի կողմից ղեկավարվող ժամանակավոր կառավարության կողմից մասնակցել է Էստոնիայի անկախության պատերազմին, պարգևատրվել է Ազատության խաչ շքանշանով, սակայն հրաժարվել է ընդունել այն։

1920-1930-ական թթ. որպես բժիշկ աշխատել է Պյառնու քաղաքում։ Գրական գործունեությունն սկսել է 1910-ական թթ. վերջերին- 1920-ականների սկզբներին։ Ստեղծագործել է Յոհաննես Բարբարուս կեղծանունով և անդամակցել է Սիուրու գրական խմբակին։

1940 թվականի հունիսի 21-օգոստոսի 25-ը Բարբարուսը ղեկավարել է էստոնական կառավարությունը, իսկ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1940 թ. օգոստոսի 25-ից մինչև մահ, եղել է Էստոնական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության ղեկավար։ 1940 թվականի սեպտեմբերից Յոհաննես Բարբարուսն Էստոնաշիայի կոմունիստական կուսակցության անդամ է։ Գերմանական գաղութացման տարիներին՝ 1941—1944 թթ., էվակուացված էր։ Հայրենիք է վերադարձել գերմանացիների վտարումից հետո։

1946 թվականի նոյեմբերի 29-ին՝ առավոտյան 11.40, Յոհաննես Բարբարուսը մահացած է գտնվել իր բնակարանում՝ լողասենյակում։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել ատրճանակի միջոցով[3]։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • «Մորգանի քողը» (1918)
  • «Եռանկյունի» (1921)
  • «Հանգուցալուծում» (1934)
  • «Ռազմաճակատային ճամփաներին» (1944)
  • «Քայլ առ քայլ դեպի Հաղթանակ» (1945)

ԾանոթագրություններԽմբագրել