Յուհան Յուրայի Սմուուլ (էստ․՝ Juhan Smuul, մինչև 1954 թ-ը՝ Յոհաննես Շմուուլ, 18 փետրվարի, 1922, Կոգուվա, Մուհու, Էստոնիա13 ապրիլի 1971, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող, Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող (1965)։ Լենինյան (1961) և Ստալինյան երրորդ աստիճանի (1952) մրցանակների դափնեկիր։

Յուհան Սմուուլ
էստ․՝ Juhan Smuul
Պատկեր:J Smuul monument.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1922(1922-02-18)[1] կամ հունվարի 18, 1922(1922-01-18)[2]
ԾննդավայրԿոգուվա, Մուհու, Սաարեմաա, Էստոնիա
Վախճանվել էապրիլի 13, 1971(1971-04-13)[1][2] (49 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող, սցենարիստ և քաղաքական գործիչ
Լեզուէստոներեն
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
Ուշագրավ աշխատանքներ«Դառը պատանեկություն», «Սառցե գիրք», «Ատլանտյան օվկիանոս», «Գնդապետի այրին...»
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԱմուսինԻտա Սակս և Debora Vaarandi?
 Juhan Smuul Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յուհան Սմուուլը ծնվել է 1922 փետրվարի 18-ին Մուհու շրջանի Կոգուվա գյուղում՝ ձկնորսի ընտանիքում։ 1936 թ. ավարտելով նախնական կրթությունը՝ սկսել է զբաղվել ձկնորսությամբ ու գյուղական տնտեսությամբ։ 1941 թ. զորակոչվել է բանակ, սակայն աչողջական խնդիրների պատճառով ռազմաճակատ չի ուղարկվել և 1944 թ. զորացրվել է։ 1943 թվականից աշխատակցել է էստոնական «Rahva Hääl» («Ժողովրդի ձայնը») թերթին, այնուհետև աշխատել է որպես «Մանգաղ և մուրճ» թերթի խմբագրի տեղակալ և «Պիոներ» ամսագրի խմբագիր։ Եղել է Էստոնիայի ԽՍՀ գրողների միության վարչության նախագահ (1953-1971), ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1954-1971), Էստոնական ԽՍՀ գերագույն խորհրդի և ԽՍՀՄ V—VI գումարումների Գերագույն խորհուրդի պատգամավոր (1958-1966)։

Յուհան Սմուուլը մահացել է 1971 թ. ապրիլի 13-ին Տալլինում։

1971 թվականից էստոնացի վաստակաշատ գրողներին շնորհվում է Յուհան Սմուուլի անվան մրցանակ։ Թաղվել է Անտառային գերեզմանատանը։

Ստեղծագործությունը խմբագրել

Յուհան Սմուուլն ստեղծագործել սկսել է 1943 թ.։ Հրատարակել է էստոներեն բանաստեղծություների ժողովածուներ՝ «Դաժան երիտասարդություն» (1946), «Որ խնձորենիները ծաղկեն» (1951), պոեմներ՝ «Փոթորկի որդին», «Ինչի մասին էր խոսում ձկնորսը» (1947), «Կարմիր գնացք Կոգուվա գյուղից» (1947), «Յառվեսուուցի տղաների բրիգադը» (1948), «Պոեմ Ստալինին» (1949)։ Վերջին երկուսն ընդգրկվել են «Բանաստեղծություններ, պոեմներ» (1951) ժողովածուի մեջ։ Ռուսերեն լույս են տեսել «Բանաստեղծություններ», «Հատընտիր» ժողովածուները, ինչպես նաև «Էստոնական պոեմ» գիրքը։ «Ես կոմսոմոլ եմ» (1953) գիրքը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմին։ Յուհան Սմուուլը շատ է ճանապարհորդել. նրա ճանապարհորդական տպավորություններն արտացոլվել են «Սառցե գիրք» (1958), «Ճապոնական ծով, դեկտեմբեր» (1963) գրքերում։

Առավել լայն ճանաչում է ստացել որպես արձակագիր։ Գրել է նաև պիեսներ՝ «Ատլանտյան օվկիանոս» (բեմադրվել է 1956, հրատարակվել 1957), «Լեա» (1959), «Ցըինը Կիխնու կղզուց.. (1964), «Գնդապետի այրին...» (1965, բեմադրվել 1966) և «Պինգվինների կյանքը» (1969) պիեսներում Սմուուլն այլաբանական-գրոտեսկային ձևով քննարկել է ժամանակակից գաղափարախոսական, քաղաքական և բարոյական խնդիրներ։ Այս պիեսների հետ գեղարվեստորեն կապված է «Մենախոսություններ» (1968) երգիծական գիրքը։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։