Էստոնական կրոն (դրամական միավոր)

Էստոնական կրոն (էստ․՝ kroon), Էստոնիայի արժույթը 1928-41 և 1992-2010 թվականներին։

Էստոնական կրոն
Տեսակհնացած տարադրամ
ISO 4217 կոդEEK
Երկիր Էստոնիա
Ներդրման ամսաթիվըհունվարի 1, 1928, 1992 և հունիսի 20, 1992
Ավարտման ամսաթիվըհունվարի 14, 2011, 1940 և հունվարի 1, 2011
Պաշտ օգտագործողներԷստոնիա
Մետաղադրամ1, 2, 5, 10, 25, 50 սենտ
1, 2, 5 կրոն
Թղթադրամ1, 2, 5, 10, 20
25, 50, 100, 500 կրոն
Կենտրոնական բանկԷստոնիայի բանկ
Փոխարինել էԷստոնական մարկ և ԽՍՀՄ ռուբլի
Փոխարված էեվրո

Միջազգային կոդը՝ ISO 4217 — EEK։

Էստոնական առաջին կրոն

խմբագրել

Էստոնական առաջին կրոնը շրջանառության մեջ է դրվել 1928 թվականին։ Այն փոխարինել է էստոնական մարկին (1 կռոն= 100 մարկ)։ Արժույթը գործածվել է մինչև Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միացումը, որից հետո կրոնը 1 ռուբլին = 0.8 էստոնական կրոն փոխարժեքով փոխարինվել է սովետական ռուբլով։

Էստոնական երկրորդ կրոն

խմբագրել

Էստոնական երկրորդ կրոնի ձևավորման մրցույթը հայտարարվել է անկախության հռչակումից 1 տարի 8 ամիս առաջ՝ 1989 թ. դեկտեմբերի 15-ին։ Շրջանառության մեջ է դրվել 1992 թվականի հունիսի 20-ին. սովետական ռուբլին փոխարինվել է 1 կրոն = 10 ռուբլի փոխարժեքով։ 1992 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը էստոնական կրոնը Էստոնիայի Հանրապետության տարածքում գործող միակ պաշտոնական փողն էր։

2011 թվականի հունվարի 1-ից վճարման պաշտոնական միջոց դարձավ եվրոն[1]։ Նախապես որոշված էր կրոնը եվրոով փոխարինել 2007 թվականին, սակայն կրոնի՝ այդ ժամանակվա ինֆլյացիայի պայմաններում հնարավոր չէր իրականացնել փոխարինումը[2]։ 2010 թ. հունիսի 8-ին 16 երկրների ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ պաշտոնապես հաստատվեց Էստոնիայի` Եվրամիության կազմի մեջ ընդգրկումը։ Նույն հանդիպման ընթացքում հաստատվեց կրոնի` եվրոով փոխարինելու փոխարժեքը՝ 15,6466 կրոն = 1 եվրո։

Թղթադրամներ

խմբագրել

Էստոնական երկրորդ կրոն

խմբագրել
Պատկեր Արժողություն Նկարագրություն Թողարկման տարին
Հին Նոր
   
1 կրոն
Դիմերես.նկարիչ Քրիստիան Ռաուդի (էստ․՝ Kristjan Raud դիմանկարը, 1865—1943)
Դարձերես. Տոոմպեա ամրոց
1992
   
2 կրոն
Դիմերես. գիտնական-էմբրիոլոգ Կառլ Բեռի (գերմ.՝ Karl Ernst von Baer դիմանկարը, 1792—1876)
Դարձերես. Տարտուի համալսարան
1992 2006 2007
   
5 կրոն
Դիմերես. շախմատիստ, գրոյսմայստեր Պաուլ Կերեսի (էստ․՝ Paul Keres դիմանկարը, 1916—1975)
Դարձերես. Հերմանն ամրոցը, Նառվա գետը ու Իվանգորոդ ամրոցը
1991 1992 1994
   
10 կրոն
Դիմերես. ֆոլկլորիստ Յակոբ Հուրտի (էստ․՝ Jakob Hurt դիմանկարը, 1839—1907)
Դարձերես. Տամմե-Լաուրի կաղնին Ուրվաստե շրջանում
1991 1992 1994
2006 2007
   
25 կրոն
Դիմերես. գրող Անտոն Հանսեն Տամսաարեի (էստ․՝ Anton Hansen Tammsaare դիմանկարը, 1878—1940)
Դարձերես. Պիխյա-Տամսաարե ագարակը (էստ․՝ Põhja-Tammsaare, գրողի ծննդավայրը)
1991 1992 2002
2007
   
50 կրոն
Դիմերես. կոմպոզիտոր Ռուդոլֆ Տոբիասի (էստ․՝ Rudolf Tobias դիմանկարը, 1873—1918)
Դարձերես. Էստոնիայի ազգային օպերայի շենքը, Տալլին
1994 1995
   
100 կրոն
Դիմերես. բանաստեղծուհի Լիդիա Կոյդուլայի (էստ․՝ Lydia Koidula դիմանկարը, 1843—1886)
Դարձերես. Բալթիական խութը և հատված Լիդիա Կոյդուլայի բանաստեղծությունից
1991 1992 1994
1995 1999 2007
   
500 կրոն
Դիմերես. քաղաքական գործիչ ու գրող Կառլ Ռոբերտ Յակոբսոնի (էստ․՝ Carl Robert Jakobson դիմանկարը, 1841—1882)
Դարձերես. ծիծեռնակԷստոնիայի խորհրդանիշը
1991 1992 2004
1995 1996 2007
2000 2007
Մասշտաբ․ 1 պիքսել = 1 մմ

Մետաղադրամներ

խմբագրել

Էստոնական առաջին կրոն

խմբագրել
Պատկերը Արժեքը Թողարկման տարեթիվ Նյութը Տրամագիծը, մմ Քաշը, գ Տիրաժ Շրջանառության տարեթիվը Շրջ. հանման տարեթիվը
1 սենտ
1929
Cu/Sn/Zn
95,5/3/1,5
16,00
1,90
23 548 300
հոկտեմբերի 11
1929
25 մարտի
1941
1939
Cu/Zn
95/5
5 000 000
25 հուլիսի
1940
2 սենտ
1934
Cu/Sn/Zn
95,5/3/1,5
19,50
3,40
9 086 050*
3 հունվարի
1934
5 սենտ
1931
23,25
5,00
5 500 000*
1 ապրիլի
1931
10 սենտ
1931
Cu/Zn/Ni
70/20/10
17,75
2,50
5 721 000*
1 ապրիլի
1932
20 սենտ
1935
21,25
4,00
5 000 000*
15 ապրիլի
1935
25 սենտ
1928
27,50
8,50
2 025 000
1 սեպտեմբերի
1928
15 հոկտեմբերի
1936
50 սենտ
1936
7,50
2 500 000*
10 դեկտեմբերի
1936
25 մարտի
1941
1 կրոն
1933
Ag/Cu/Zn/Ni
50/35/10/5
25,25
6,00
350 000
20 հունիսի
1933
1 փետրվարի
1937
1934
Cu/Al/Ni
92/6/2
3 406 066*
1 օգոստոսի
1934
25 մարտի
1941
2 կրոն
1930
Ag/Cu/Zn/Ni
50/35/10/5
30,00
12,00
1 276 455
20 փետրվարի
1930
1932
100 000
30 հունիսի
1932
15 դեկտեմբերի
1934

Էստոնական երկրորդ կրոն

խմբագրել
Պատկերը Արժեքը Թողարկման տարեթիվ Նյութը Տրամագիծ, մմ Քաշը, գ Շրջ. հանման տարեթիվը
5 սենտ
1991 1992 1995
Cu/Al/Ni
93/5/2
15,95
1,29
14 հունվարի
2011
10 սենտ
1991 1992 1994
1996 1997 1998
2002 2006 2008
Cu/Al/Ni
93/5/2
17,20
1,87
20 սենտ
1992 1996
Cu/Al/Ni
93/5/2
18,95
2,27
1997 1999 2003
2004 2006 2008
Պողպատ` ծածկված
նիկելով
2,00
50 սենտ
1992 2004 2006
2007
Cu/Al/Ni
93/5/2
19,50
2,99
1 կրոն
1992 1993 1995
Cu/Ni
75/25
23,35
5,44
1 հունիսի
1998
1998 2000 2001
2003 2006
Cu/Al/Zn/Sn
89/5/5/1
23,25
5,00
14 հունվարի
2011

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Էստոնական կրոնը մնում է անցյալում
  2. «rus.postimees.ee». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնական կրոն (դրամական միավոր)» հոդվածին։