Տոոմպեա ամրոց
Տոոմպեա ամրոց (էստ․՝ Toompea loss), ամրոց համանուն բլրի վրա՝ Տալլինի կենտրոնում։ Էստոնիայի հնագույն ու ամենամեծ ճարտարապետական կառույցներից մեկն է։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | Վանալին |
Վարչական միավոր | Տալլին |
Երկիր | Էստոնիա |
Կառուցված | XIII-XIV-րդ դարեր |
Անվանված է | Վերին քաղաք |
Շինանյութ | քար |
Ընթացիկ սեփականատեր | Ministry of the Interior?[1] |
Կայք | riigikogu.ee/tulge-kulla/(էստոներեն) |
Toompea Castle Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱվանդության համաձայն՝ Տոոմպեա բլուրը ստեղծվել է Լինդայի՝ Կալևիպոեգի մոր կողմից։ Դեռ հնագույն ժամանակներից այս բլուրն օգտագործվել է որպես պաշտպանական միջոց, քանզի տեղանքի շնորհիվ այդտեղ ավելի հեշտ էր պաշտպանվել թշնամիներից։ Ամրոցը հիմնադրման վայրն Էստոնիայի ամենավաղ բնակեցված տարածքներից է, որի շուրջն էլ հետագայում տարածվել է Տալլին քաղաքը[2]։
1219 թ. ամրոցը գրավվել է դանիացի խաչակիրների կողմից, որոնց առաջնորդում էր Վալդեմար II-ը։ 1227 թ. ամրոցն անցել է Սուսերակիրների օրդենին, ովքեր նախաձեռնեցին ամրոցի վերակառուցումը։ Միայն 10 տարի անց դանիացիները կարողացան իրենց վերադարձնել այն, սակայն 1346 թ. նրանք ամրոցը վաճառեցին Տևտոնյան օրդենին։
Ամրոցը հարմար էր վանական համալիրի համար. այնտեղ կար մատուռ, ղեկավարի տուն ու հանրակացարան ասպետների համար։ Տևտոնյան օրդենն է կառուցել նաև մինչև օրս կանգուն աշտարակները, այդ թվում՝ «Բարձրահասակ Գերման» ամենահայտնի ամրոցը։ Վերջինս ունի 96 մ բարձրություն։ Ներկայումս ամեն օր՝ արևածագին, Էստոնիայի օրհներգի հնչյունների ներքո աշտարակի գագաթին բարձրացվում է Էստոնիայի դրոշը։ Դրոշն իջեցվում է մայրամուտին։
Տոոմպեա ամրոցը Լիվոնյան պատերազմից հետո անցնում է շվեդիայի, ու նրանց տիրապետության տակ մնում մինչև 1561 թ.։ Շվեդները ամրոցը դարձրին ադմինիստրատիվ կենտրոն, ինչպիսին էլ այն մնում է մինչև օրս։
1710 թ. ամրոցն անցնում է Ռուսական կայսրությանը, որ վերակառուցեց ամրոցն ու դարձրեց պալատ։ Ամրոցի արևմտյան հատվածում կառուցվեցին նոր շենքեր՝ բարոկկո ու նեոկլասիցիզմի ոճով։ Ամրոցում տեղավորվեց Էստոնիայի կառավարությունը[3]։
1981 թ. Էստոնիայի Հանրապետության անկախության հռչակումից հետո Տևտոնյան օրդենի նախկին մենաստանի դիմաց կառուցվում է կառավարության շենքը, որի շինարարությունն ավարտվում է 1922 թ.։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Էստոնիայի մշակութային հուշարձանների ազգային գրանցամատյան — 1994.
- ↑ http://www.tallinn.info/toompea/
- ↑ Viirand, Tiiu (2004). Estonia. Cultural Tourism. Kunst Publishers. էջ 107.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոոմպեա ամրոց» հոդվածին։ |