Էստոնիայի բանկ (էստ․՝ Eesti Pank, անգլ.՝ Bank of Estonia), Էստոնիայի կենտրոնական բանկ, երկրի երկմակարդակ բանկային համակարգի վերին մակարդակը, Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի անդամ։

Էստոնիայի բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Հիմնադրված է1919
ՎայրՏալլին, Էստոնիա
Երկիր Էստոնիա
Կայքeestipank.ee(էստոներեն)(անգլ.)
 Bank of Estonia Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Էստոնիայի բանկը իր հիմնադրումը հաշվարկում է 1919 թվականից, երբ ժամանակավոր կառավարությունը հաստատել է բանկի կանոնադրությունը և գանձարանից 10 միլիոն էստոնական մարկ է փոխանցել բանկի հաշվարկային համարին։ Առաջին թղթադրամները թողարկվել են 1921 թվականին[1]։

  • 1940 թվականին բանկը վերակազմավորվել է ԽՍՀՄ Պետական բանկի հանրապետական մասնաճյուղի։ Կրոնով ներդրումները փոխարինվել են խորհրդային ռուբլով 1 կրոն=1.25 ռուբլի կուրսով, երբ իրական գնողունակությունը եղել է 1 կրոն=8.10 ռուբլի։
  • 1989 թվական
    • Դեկտեմբերի 15-ին Էստոնիայի հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարել է Էստոնիայի բանկի վերակազմավորման մասին որպես Էստոնիայի՝ 1919 թվականին հիմնադրված բանկի իրավահաջորդի։
    • Դեկտեմբերի 28-ին ընդունվել է Էստոնիայի հանրապետության բանկի մասին օրենքը, որով այն հռչակվում էր անկախ հաստատություն, իսկ ղեկավար նշանակվել է Ռեյն Օտսասոնը։
  • 1990 թվականի ապրիլի 12-ին Էստոնիայի հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել այն մասին, որ 1991 թվականի դեկտեմբերի 24-ին անցում կկատարվի ազգային արժույթին։
  • 1991 թվականի սեպտեմբերի 23-ին բանկի ղեկավար է նշանակվել Սիյմ Կալասը։
  • 1992 թվական
    • Ապրիլի 8-ին տպագրվել ու թողարկվել է էստոնական նոր կրոնը։
    • Մայիսի 8-ին որոշում է ընդունվել էստոնական կրոնի ու գերմանական մարկի համապատասխանեցման մասին։
  • Մայիսի 25-ին Էստոնիան դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ։
  • Հունիսի 15-ին Էստոնիան վերականգնել է անդամակցությունը Միջազգային հաշվարկների բանկի հետ։
  • Դեկտեմբերի 1-ին Ֆինլանդիայի բանկը սկսել է էստոնական կրոնի գնանշումը։
  • 1993 թվականի դեկտեմբերի 6-ին Էստոնիայի բանկը և առևտրական հինգ բանկեր միացել են Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպությանը (SWIFT):
  • 2002 թվականի հունվարի 21-ին Էստոնիայի բանկն անցել է միջբանկային հաշվարկների նոր համակարգին, որը համապատասխանում է միջազգային պահանջներին։
  • 2004 թվականի մայիսի 1-ին Էստոնիայի բանկը դարձել է Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի անդամ և Եվրոպական կենտրոնական բանկի բաժնետերերից մեկը։
  • 2005 թվականի հունիսի 7-ին Էստոնիայի բանկի ղեկավար է նշանակվել Անդրես Լիպստոկը։

2010 թվականի հուլիսի 13-ին ներդրվել է եվրոյի համակարգը՝ 1 EUR = 15,6466 EEK հաշվարկային փոխարժեքով։

  • 2011 թվականի հունվարի 1-ից բանկն իրականացրել է կրոնի անցումը եվրոյին։

Անցում եվրոյին խմբագրել

Ի սկզբանե եվրոյի ներմուծումը ծրագրվել էր 2007 թվականին, սակայն դա չի իրականացել, քանի որ Էստոնիայում արժեզրկումն այդ ժամանակ չի համապատասխանել Մաաստրիխտի չափանիշներին[2][3]։ 2010 թվականի մայիսի 12-ին Եվրահանձնաժողովը հանդես է եկել Էստոնիան եվրագոտուն միացնելու պաշտոնական առաջարկով, քանի որ երկիրն իրականացրել է եվրոյին անցնելու անհրաժեշտ բոլոր պայմանները[4]։ Այս մասին վերջնական որոշում է ընդունվել 2010 թվականի հուլիսի 13-ին եվրագոտու 16 երկրների ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ[5]։ Նույն օրն էլ հռչակվել է կրոնի և եվրոյի փոխարկման արժեքը՝ 15.6466 կրոնը=1 եվրոյի։

2011 թվականի հունվարի 1-ից եվրոն դարձել է Էստոնիայի տարածքում վճարման օրինական միակ միջոցը։ Կրոնը եվրոյին զուգահեռ գործածության մեջ է եղել մոտ երկու շաբաթ (Էստոնիայում մեծ տարածում ունեցող էլեկտրոնային հաշիվներում անցումը կատարվել է միանգամից)։ Կրոնի եվրոյով փոխարինելու հնարավորությունը (այդ թվում՝ մանրադրամների, որոնց փոծարինումը հարմար դարձնելու համար տեղադրվել են հատուկ սարքեր) բանկային ցանկացած մասնաճյուղում հնարավոր է եղել կես տարվա ընթացքում։

2011 թվականի սեպտեմբերին Էստոնիայի բնակչության մոտ դեռևս կար 909 միլիոն էստոնական կրոն, ինչը համապատասխանում է 58.1 միլիոն եվրոյին, ընդ որում թղթադրամները կազմում էին 58.1 միլիոն եվրոյին համարժեք էստոնական կրոն, իսկ մետաղադրամները՝ 6.3 միլիոն եվրոյին համապատասխան էստոնական կրոն[6]։

Հիմնական գործառույթներ խմբագրել

Եվրոյի անցնելուց հետո բանկի գործառույթներն էականորեն փոխվել են։ Եթե նախկինում այն պատասխանատու էր ազգային արժույթի կայունության համար, ապա 2011 թվականից Էստոնիայի բանկը՝ որպես Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի անդամ, մասնակցում է եվրագոտում միասնական դրամավարկային քաղաքականությանը։ Բանկի գործունեության կարևորագույն նպատակն է դարձել գների կայունությունը[7]։ Բացի դրանից՝ բանկը պատասխանատու է.

  • Էստոնիայի բանկային համակարգի զարգացման, հուսալիության, կայունության համար
  • արդյունավետության աջակցության և ֆինանսական համակարգի զարգացման համար
  • բնակչության՝ կանխիկ դրամի պահանջմունքները բավարարելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Eesti Pank / Bank of Estonia». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  2. «Банк Эстонии: введение евро до 2011 года нереально». Postimees. 2008 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  3. «План перехода Эстонии на евро (5-я версия)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  4. ЕК предложила Эстонии присоединиться к еврозоне(չաշխատող հղում) // Novosti ERR, 12.05.2010
  5. Эстония присоединяется к еврозоне(չաշխատող հղում)
  6. Жители Эстонии до сих пор не поменяли на евро почти 1 миллиард крон // РИА «Новости» 12 сентября 2011
  7. «Objective of monetary policy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի բանկ» հոդվածին։