Հերմանն ամրոց (էստ․՝ Hermanni linnus, նաև՝ Նառվա ամրոց), միջնադարյան ամրոց Էստոնիայի Նառվա քաղաքում՝ Նառվա (Նառովա) գետի ափին։ Ամրոցը հիմնադրվել է XIII դարում դանիացիների կողմից։ Իր պատմության ընթացքում ամրոցը պատկանել է Դանիային, Լիվոնյան օրդենին, Ռուսաստանին, Շվեդիային ու Էստոնիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամրոցը խիստ վնասվել է, սակայն հետագայում վերականգնվել է, և այսօր ամրոցի շենքում տեղակայված է Նառվայի թանգարանը։

Հերմանն ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունՆարվա
Վարչական միավորՆարվա
Երկիր Էստոնիա
Կառուցված1256
Շինանյութքար
Քարտեզ
Քարտեզ
 Narva Castle Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Հերմանն ամրոցի կառուցման հստակ տարեթիվը վիճելի է։ 13-րդդարի առաջին կեսին Հյուսիսային Էստոնիան գրաված դանիացիները 1223 թվականին Ռուգոդիվում[1]՝ Նառվա գետի ու «հին» ճանապարհի հատման վայրում, կառուցել են պաշտպանական փայտե ամրություններ։ 14-րդ դարի սկզբում դանիացիներն սկսում են կառուցել քարե ամրոցը, որը հետագայում անվանվում է Հերմանն ամրոց։ Ամրոցի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1329 թվականին։

1347 թվականին Դանիայի Վոլդեմար IV արքան Հյուսիսային Էստոնիան հանձնեց Լիվոնյան օրդենին, այդ ժամանակ էլ կառուցվում է Հերմաննի աշտարակի առաջին հատվածը։ 1492 թվականին Հերմանն ամրոցի դիմաց՝ Նառվա գետի մյուս ափին, կառուցվեց ռուսական Իվանգորոդ ամրոցը։ XV-րդ դարի վերջին ու XVI-րդ դարի սկզբին Նառվա քաղաքի շուրջը կառուցվում է նոր պարիսպ, որը, սակայն, չի պահպանվել. ավերվել է 1777 թվականին։ 1558 թվականին ամրոցը գրավում են ռուսները, իսկ 1581 թվականին այն անցնում է Շվեդիայի տիրապետության տակ և մնում նրանց ձեռքին մինչև 1704 թվականը։ Այս ընթացքում ամրոցը շարունակում է ամրացվել տարբեր շինություններով։ 1683 թվականին անվանի ինժեներ Էրիկ Դալբերգի կողմից մշակվում է ամրոցի նոր պլան, որ հաստատվում է Շվեդիայի արքայի կողմից։ Այս վերակառուցումների արդյունքում նույնն է մնում միայն գետի կողմի պատը։ Ամրոցի արևմտյան ու հյուսիսային հատվածները խիստ ընդարձակվեցին ու ամրացվեցին հավելյալ բաստիոններով։ Այս վերակառուցումը շարունակվեց մինչև 1704 թ-ը. այդ ընթացքում շվեդները կառուցեցին 6 բաստիոն ու Սպես (Հույս) ամրությունը։ Հյուսիսային պատերազմի ընթացքում՝ 1704 թվականին, ամրոցը գրավվեց ռուսների կողմից։ 1863 թվականին Նառվան կորցնում է բերդաքաղաքի կարգավիճակը, սակայն Հերմանն ամրոցի Մութ դարպասների շուրջն սկսվում է այգու հիմնումը, 1875 թվականին Մութ ամրոցները քանդվում են։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամրոցը ավերածությունների է ենթարկվում։ Վերակառուցումն սկսվել է 1950 թվականին։ Ներկայում ամրոցի շենքում տեղակայված է Նառվայի թանգարանը[2], իսկ շուրջը այգի է։

Պատկերասրահ

խմբագրել
 
Նառվա գետի հանդիպակաց ափերի գտնվող Հերմանն ու Իվանգորոդ ամրոցները

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել