Էսթելի (իսպ.՝ Estelí), քաղաք և համայնք Նիկարագուայի հյուսիս արևմտյան մասում, Էսթելի դեպարտամենտի վարչական կենտրոնը։

Քաղաք
Էսթելի
իսպ.՝ Estelí
Դրոշ
Flag of Esteli.gif

Esteli Nicaragua Skyline from Tisey.jpg
ԵրկիրՆիկարագուա Նիկարագուա
Հիմնադրված է1685 թ.
Մակերես795 700 000 քառակուսի մետր
ԲԾՄ843,97 մետր
Բնակչություն129 924 մարդ (հունվարի 1, 2019)
Փոստային ինդեքսներ31000
Պաշտոնական կայքalcaldiaesteli.gob.ni
##Էսթելի (Նիկարագուա)
Red pog.png

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Գտնվում է երկրի մայրաքաղաք Մանագուա քաղաքից մոտ 150 կմ հյուսիս։ Պանամերիկյան մայրուղին անցնում է Էսթելիով։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 856 մետր է[1]։ Համայնքի տարածքը 795,7 կմ² է։

Իր աշխարհագրական դիրքի պատճառով քաղաքում կլիմայական պայմանները ամբողջ տարվա ընթացքում մնում են մեղմ և բարենպաստ մարդկանց համար։

ՊատմությունԽմբագրել

 
Ազգային գվարդիայի M4A3E8 տանկը Էսթելի քաղաքում ՍՖՆՕ-ի դեմ մարտերում, 1979 թ

1978 թվականի սեպտեմբերի 5-ին Սանդինիստական ​​ազգային ազատագրական ճակատը կոչ արեց երկրի բնակչությանը ընդվզել Սոմոսա ընտանիքի բռնապետության դեմ, ընդվզման կենտրոններից մեկը Էսթելի քաղաքն էր։

Սանդինիստական ​​հեղափոխության հաղթանակից հետո, 1981 թվականի օգոստոսի 25-ին, երկրի կառավարման խորհրդի հրամանով, քաղաքին շնորհվեց «Հերոս քաղաք» պատվավոր կոչումը։

Անգրագիտությունն արմատախիլ անելու և կրթությունը զարգացնելու ծրագրի իրականացման ընթացքում այստեղ բացվեցին նոր դպրոցներ, իսկ 1982 թվականին բացվեց գյուղատնտեսական և անասնաբուծական դպրոց (Escuela Internacional de Agricultora y Ganadería «ALAG-Rivas»)[2]։

Ավելի ուշ, ԽՍՀՄ-ի, ԳԴՀ-ի և Չեխոսլովակիայի օժանդակությամբ, Էսթելիում կառուցվեց տեքստիլ գործարան[3]։ Բացի այդ, 1987 թվականին, ԽՍՀՄ-ի օժանդակությամբ, այստեղ սկսվեց միջին ալիքային ռադիոկայանի կառուցումը[4]։

ԲնակչությունԽմբագրել

2013 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմել է 104 625 մարդ[5]։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1971 1995 2000 2005 2013
19 801 71 550 82 359 96 422 104 625

Տնտեսություն և ենթակառուցվածքներԽմբագրել

Քաղաքի տնտեսությունը հիմնված է սիգարի արտադրության համար ծխախոտի մշակության վրա. բացի այդ քաղաքում կա զբոսաշրջություն։

Էսթելին ունի երկրում սանտեխնիկայի և կոյուղու լավագույն համակարգերը, որոնք ընդգրկում են քաղաքի գրեթե ամբողջ բնակչության տները։ Պատմության ընթացքում Էսթելին կառուցել է 3 թռիչքուղի, բայց այսօր դրանք չկան[6]։

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Esteli, Nicaragua Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-15-ին։ Վերցված է 2013-02-16 
  2. La Universidad en Nicaragua: una transformación en marcha // «Envio», Numero 57, marzo 1986
  3. А. Ольшаный. СЭВ - Никарагуа. Помощь в трудное время // "Аргументы и факты", № 16 от 25 апреля 1987. стр.4
  4. Мир социализма в цифрах и фактах. 1987. Справочник. / колл. авт., сост. В. С. Глаголев. М., Политиздат, 1988. стр.195
  5. «Estelí» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2013-02-16 
  6. EL ESTELI DE AYER EN POCAS PALABRAS