Էնրիկե Սիմոնե (փետրվարի 2, 1866(1866-02-02)[1], Վալենսիա, Իսպանիա - ապրիլի 20, 1927(1927-04-20)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի նկարիչ, օրիենտալիզմի նշանավոր ներայացուցիչ։

Էնրիկե Սիմոնե
իսպ.՝ Enrique Simonet Lombardo
Ի ծնեիսպ.՝ Enrique Simonet Lombardo
Ծնվել էփետրվարի 2, 1866(1866-02-02)[1]
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա
Վախճանվել էապրիլի 20, 1927(1927-04-20)[1] (61 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍան Կարլոսի կերպարվեստի թագավորական ակադեմիա և Real Academia de España en Roma?
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներEl Juicio de Paris?[2]
ԱնդամակցությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱմուսինAsunción Castro Crespo?[3]
ԶավակներEnrique Simonet Castro?
 Enrique Simonet Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էնրիկե Լոմբարդո Սիմոնեն ծնվել է 1866 թվականի փետրվարի 2-ին, Վալենսիայում։ Մանկության տարիներին նրա սկզբում տարվել է կրոնի ուսումնասիրությամբ, բայց հետո թողել է այդ և իրեն նվիրել գեղանկարչությանը։ Չնայած վալենսիացի էր և ուսանում էր Վալենսիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, այդուհանդերձ միացել է Մալագա քաղաքի նկարիչների խմբակին։ Հատկանշական է նաև, որ նա հաճախում էր այդ խմբակի անդամներից մեկի՝ Բեռնարդո Ֆերանդիս Բադենեսի արվեստանոցը։

1887 թվականին Էնրիկեն դրամաշնորհ ստացավ, որպեսզի հնարավորություն ունենա շարունակելու ուսումը Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։ Այստեղ նա 1890 թվականին ստեղծեց «Սրտերի կազմախոսությունը» գործը, որը նրան միջազգային ճանաչում բերեց և արժանացրեց մի շարք մրցանակների[1] : Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ Սիմոնեն ճանապարհորդեց Իտալիայով մեկ, մի քանի անգամ այցելեց Փարիզ, իսկ 1990 թվականին ճամփորդեց միջերկրածովյան երկրներով։ Բացի այդ, եղավ Սուրբ երկրում, որտեղ նկարեց իր կոթողային երկը՝ «Ողբը Երուսաղեմի համար», որի համար նրան շնորհվեցին մի շարք մեդալներ, այդ թվում՝ 1892 թվականին՝ Մադրիդում, 1893 թվականին՝ Չիկագոյում, 1896 թվականին՝ Բարսելոնում, 1900 թվականին՝ Փարիզում։ 1893-1894 թվականներին նկարիչը որպես զինվորական թղթակից եղավ Մարոկկոյում։

1901 թվականին նա դարձավ Բարսելոնի գեղարվեստական դպրոցի պրոֆեսոր, 1911 թվականին՝ Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, 1921-1922 թվականներին աշխատեց որպես բնանկարիչների մասնավոր դասընթացների տնօրեն։ Իսպանացի վարպետը նկարչության մեջ օրիենտալիզմի ուղղության ականավոր ներկայացուցչի համբավ էր ձեռք երել։

Էնրիկե Սիմոնեն մահացել է 1927 թվականի ապրիլի 20-ին, 61 տարեկան հասակում։

Նրա ստեղծագործություններն այսօր ցուցադրվում են մադրիդյան աշխարհահռչակ Պրադոյում, Մալագայի թանգարանում։ Նրա «Սուրբ Պողոսի գլխատումը» գործը Մալագայի տաճարի ամենաաչքի ընկնող տեղում է[2]: Իրավունքի այլաբանությունները պատկերող չորս մեծաչափ կտավներ զարդարում են Բարսելոնի, ութ պրովինցիաների ալեգորիաները արտացոլող գործերն էլ՝ Մադրիդի արդարադատության պալատի շենքը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել