Էնս Բյորնեբու (նորվ.՝ Jens Bjørneboe, հոկտեմբերի 9, 1920(1920-10-09)[1][2], Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա[3] - մայիսի 9, 1976(1976-05-09)[4][5][6][…], Eikvold, Nøtterøy, Վեստֆոլ, Նորվեգիա), նորվեգացի բանաստեղծ, նկարիչ և դրամատուրգ։

Էնս Բյորնեբու
նորվ.՝ Jens Bjørneboe
Jens Bjørneboe 1967.jpg
Ծնվել էհոկտեմբերի 9, 1920(1920-10-09)[1][2]
ԾննդավայրՔրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա[3]
Վախճանվել էմայիսի 9, 1976(1976-05-09)[4][5][6][…] (55 տարեկան)
Վախճանի վայրEikvold, Nøtterøy, Վեստֆոլ, Նորվեգիա
ԳերեզմանVeierland kirke
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ, դրամատուրգ և գրող
ԼեզուRiksmål?
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Ուշագրավ աշխատանքներQ17195174?
ՊարգևներԲիրգեր Դոբլուգի անվան մրցանակ Ռիկսմոլի համայնքի գրական մրցանակ և Գիլդենդալի մրցանակ
ԱմուսինLisel Bjørneboe?[1] և Tone Bjørneboe?[1]
ԶավակներTherese Bjørneboe? և Marianne Bjørneboe?
Jens Bjørneboe Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործական կյանքԽմբագրել

Էնս Բյորնեբուն ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 9-ին կամ 3-ին նորվեգական Քրիստիանսանդում։ Ապրել ու մեծացել է հարուստ ընտանիքում։ Դեռ փոքր տարիքից տառապում էր անհավասարակշռվածությամբ։ Մի քանի տարի ծանր կերպով հիվանդանում է և գամվում անկողնուն։ 12 տարեկան հասակից արդեն սկսում է ալկոհոլի չարաշահումը։ Մեկ տարի անց փորձեց ինքնասպանությամբ կյանքին վերջ դնել։ Էնս Բյորնեբուին հեռացրին դպրոցից։ Հետո նաև նույն ճակատագրին արժանացավ համալսարանում ուսանելու տարիներին։ Սովորել է գեղագիտություն և արվեստ։ Ճամփորդել է Եվրոպայով մեկ։ Հետաքրքրվել է անտրոպոսոֆիայով։ Հընթացս 1943-1945 թվականների ապրել և ստեղծագործել է Շվեդիայում։ 1946 թվականին կայացան առաջին ցուցահանդեսները, որոնք հիմնականում տեղի ունեցան Օսլոյում և Քրիստիանսանդում։

Գրականությունում Էնս Բյորնեբուն հանդես է եկել որպես կատաղի սոցիալական քննադատ։ Քաղաքական հայացքներով գրողը անարխիստ էր։ Կտրուկ կերպով հարձակում է գործում Նորվեգիայի դատական և պատժական համակարգերի վրա։ Տագնապով հետևել է նացիզմի աճման փորձերին։ Նրա համար գրականության ասպարեզում ներշնչանքի աղբյուր է հանդիսացել գերմանացի գրող Բերտոլդ Բրեխտը։ 1966 թվականին Էնսը լույս է ընծայում «Առանց ոչ մի թելի» վեպը։ Այն 1967 թվականին դատարանի կողմից որակվեց որպես պոռնոգրաֆիական ստեղծագործություն։ Արդյունքում գիրքն հանվեց շրջանառությունից և երկար տարիներ արգելվեց Նորվեգիայում։ Էնս Բյորնեբուն միշտ վեճերի և սկանդալների կիզակետում էր։

Բանաստեղծը շատ տարիներ պայքարել է հոգեկան խանգարման և ալկոհոլի չարաշահման դեմ։ Հերթական դեպրեսիայի ժամանակ սկանդալային գրող Էնս Բյորնեբուն ինքնասպանություն է գործում՝ կյանքին վերջ տալով կախվելով պարանից։

Ընտիր ստեղծագործություններԽմբագրել

ԲանաստեղծություններԽմբագրել

  • «Dikt/«Բանաստեղծություններ» (1951)
  • Ariadne/ Արիադնա(1953)
  • Den store by/ Մեծ քաղաքը (1958)
  • Aske, Vind og Jord/ Մոխիր, քամի, հող (1968)

ՎեպերԽմբագրել

  • Jonas/ Յունաս(1955)
  • Under en hårdere himmel/ Ծանր երկնքի ներքո (1957)
  • Vinter i Bellapalma/ Ձմեռը Բելապալմեում (1958)
  • Blåmann/ Սևամորթը (1959)
  • Den onde hyrde/ «Չարագործ քահանան» (1960)
  • Drømmen og hjulet/ Երազ և անիվ (1964)
  • Frihetens øyeblikk/ Ազատության ակնթարթը (1966, первый том трилогии «История скотства»)
  • Uten en tråd/«Մարմինն առանց թելերի» (1966)
  • Uden en trævl 2/ Առանց ոչ մի թելի 2 (1968)
  • Kruttårnet/ Վառոդե աշտարակ (1969)
  • Stillheten/ Լռություն (1973)
  • Haiene/ Акулы (1974)

ԴրամաներԽմբագրել

  • Til lykke med dagen/ Երջանիկ ծննդյան տարեդարձ (1965)
  • Fugleelskerne/ «Թռչունների բարեկամը» (1966)
  • Amputasjon/«Անդամահատում» (1970)
  • Tilfellet Torgersen/ Տորգերսենի գործը (1973)

ԷսսեԽմբագրել

  • Norge, mitt Norge/ Նորվեգիա, իմ Նորվեգիա (1968)
  • Om Brecht/ Բրեխտի մասին (1977, հետմահու)

ՊարգևներԽմբագրել

  • Նորվեգիայի գրաքննադատների ասոցիացիայի մրցանակ (1973, «Stillheten» վեպի համար)

ԳրականությունԽմբագրել

  • Garton J. Jens Bjørneboe: prophet without honor. Westport: Greenwood Press, 1985
  • Wandrup F. Jens Bjørneboe: der Mann, der Mythos und die Kunst; eine Biographie. Gifkendorf: Merlin, 1990
  • Martin J. Keeper of the protocols: the works of Jens Bjørneboe in the crosscurrents of Western literature. New York: P. Lang, 1996

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել