Էնդրյու Վիտերբի

գործարար

Էնդրյու Ջեյմս Վիտերբի (անգլ.՝ Andrew James Viterbi, մարտի 9, 1935(1935-03-09)[1], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), ամերիկացի ինժեներ և գործարար, որը հիմնադրել է Qualcomm-ը և մշակել է Վիտերբիի ալգորիթմը։

Էնդրյու Վիտերբի
իտալ.՝ Andrew Viterbi
Ծնվել էմարտի 9, 1935(1935-03-09)[1] (89 տարեկան)
Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն Իտալիա և  ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար, ձեռնարկատեր, համակարգչային գիտնական և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարSolomon W. Golomb?[3]
Պարգևներ
 Andrew Viterbi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիտերբին ծնվել է Բերգամոյում (Իտալիա) և մինչև 1939 թվականին ԱՄՆ տեղափոխվելը կրել է Անդրեա Ջակոմո Վիտերբի անունը։ Նրա ծնողները փոխել են նրա անունը անգլերեն ձևով, երբ ներգաղթել են ԱՄՆ։

Վիտեբրին սովորել է Բոստոնի լատինական դպրոցում, որից հետո 1952 թվականին ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ։ Նա ավարտել է MIT-ը՝ ստանալով էլեկտրական գիտությունների բակալավրի աստիճան 1957 թվականին։

Աշխատել է Raytheon ընկերությունում, իսկ հետո՝ Փասադենայի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։ 1963 թվականին դոկտորի աստիճան է ստացել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ Աստիճանը ստանալուց հետո նա պաշտոն է զբաղեցրել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)։ Ավելի ուշ նա աշխատել է UCLA-ում և Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում։

 

1967 թվականին առաջարկել է օգտագործել Վիտերբիի ալգորիթմը՝ ծածկագրի վերծանման համար, որը փոխանցվում է ցանցերով աղմուկի առկայությամբ։ Ալգորիթմը լայնորեն օգտագործվում է սխալների ուղղակի ուղղման, ինչպես նաև խոսքի ճանաչման համար և այլ ոլորտներում, որտեղ օգտագործվում են թաքնված մարկովյան մոդելներ։ Վիտերբին մասնակցել է նաև CDMA ստանդարտի մշակմանը։

2004 թվականին նրա 52 մլն դոլարի նվիրատվությունից հետո Հարավային Կալիֆոռնիայի համալսարանին կից ճարտարագիտության դպրոցը վերանվանվել է նրա պատվին[11]։

Իրվին Ջեյկոբսի հետ Վիտերբին հիմնադրել է Լինկաբիթ (անգլ.՝ Linkabit) ընկերությունը։ 1985 թվականին նույնպես Ջեյկոբսի հետ նա հիմնադրել է Qualcomm ընկերությունը։

Մրցանակներ խմբագրել

Վիտերբին 2005 թվականին պարգևատրվել է Բենջամին Ֆրանկլինի մեդալով[12]։ 2008 թվականին Վիտերբին ԱՄՆ-ի ազգային գիտական մեդալ է ստացել Վիտերբիի ալգորիթմի մշակման համար[13]։ 2010 թվականին նա պարգևատրվել է IEEE պատվո մեդալով, իսկ 2011 թվականին ստացել է Ջոն Ֆրիցի մեդալ[14]։

Անձնական կյանք խմբագրել

Վիտերբին ամուսնացած էր Էռնա Ֆինչիի (1934-2015)[15], որը Սարաևոյից հրեական փախստական է Հարավսլավիայից[16]։ նրանք ունեն երեք երեխա՝ Ալան Վիտերբին, Օդրի Վիտերբին և Ալեքսանդր Վիտերբին (որը մահացել է 2011 թվականին 40 տարեկանում)[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. https://www.smenet.org/Professional-Development/Awards-Competitions/Award-Recipients/John-Fritz-Medal-Award
  5. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/bell-rl.pdf
  6. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/moh-rl.pdf
  7. https://www.invent.org/inductees/andrew-j-viterbi
  8. https://www.itsoc.org/profile/9150
  9. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2010-great-immigrants/
  10. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/maxwell-rl.pdf
  11. «USC Viterbi School of Engineering - History». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  12. «Andrew J. Viterbi - The Franklin Institute».
  13. «USC'S Andrew Viterbi Receives National Medal of Science». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  14. «American Association of Engineering Societies».(չաշխատող հղում)
  15. Vered Weiss, "Wife Of Qualcomm Founder, Philanthropist Erna Viterbi Dies At 81", jewishbusinessnews.com, 2015-02-19. Retrieved 2017-01-18.
  16. Marziali, Carl (Spring 2015). «In Memorium: Philanthropist Erna Viterbi Dies at 81». University of Southern California News. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  17. Kessler, Benett (2011 թ․ նոյեմբերի 10). «Mammoth man died from heart attack». Sierra Wave: Eastern Sierra News. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Վիտերբի» հոդվածին։