Էնդի Գրիֆիտ
Էնդի Գրիֆիտ (անգլ.՝ Andy Griffith, հունիսի 7, 1926[1][2][3][…], Մաունթ Էյրի, Surry County[4] - հուլիսի 3, 2012[5][1][2][…], Մանթեո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, հոսպելների կատարող, «Գրեմմի» և «Ժողովրդի ընտրություն» մրցանակների դափնեկիր։ Էմմի և «Թոնի» մրցանակների նոմինանտ է և ունի աստղ Հոլիվուդյան փառքի ծառուղում։
Էնդի Գրիֆիտ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Մաունթ Էյրի, Surry County[4] |
Մահացել է | հուլիսի 3, 2012[5][1][2][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Մանթեո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Roanoke Island[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում և Mount Airy High School? |
Երկեր | The Andy Griffith Show? և Matlock? |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, երգիչ, հնչյունավորող, երաժիշտ, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, սցենարիստ, ուսուցիչ, հեռուստատեսային պրոդյուսեր, երաժշտության ուսուցիչ և կատակերգու |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Andy Griffith Վիքիպահեստում |
Իր կարիերան սկսել է հեռուստատեսությունում, 1950 թվականի կեսերին, որտեղ էլ հետագայում ամբողջովին բացահայտում է իր հումորային տաղանդը և ճանաչում ստանում։ Իր մասնակցությամբ հեռուստահաղորդումներից առավել հայտնի է 1960 թվականից 1968 թվականներին «CBS» հեռուստալիքով հեռարձակվող «Էնդի Գրիֆիտի շոուն» հաղորդումը, ինչպես նաև «Մետլոկ» դատական դրաման, որտեղ դերասանը 1986-1995 թվականներին կատարում էր գլխավոր դերը։ Մեծ էկրանում Գրիֆիտը հայտնի դարձավ Էլիա Կազանի «Դեմքը ամբոխում» (1957 թ.) ֆիլմում իր դեբյուտային դերով, իսկ կարիերայի վերջում հաճախ է հայնտվել հումորային և երիտասարդական կինոնկարներում, այդ թվում «Անհագ լրտեսը» (1996 թ.), «Մատուցողուհին» (2007 թ.) և «Եկեք խաղ խաղանք» (2009 թ.)։
Դերասանական կարիերային զուգահեռ Գրիֆիտն զբաղվել է երաժշտությամբ՝ ձայնագրելով ալբոմների շարք, որոնցից ամենահաջողները դարձան 2000-ական թվականներին թողարկված քրիստոնեական հիմների ժողովածուն։
Էնդի Գրիֆֆիտը մահացել է 2012 թվականի հուլիսի 3-ին, 83 տարեկան հասակում, սրտի նոպայից, Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոանոկ կղզում իր ունեցած տանը։ Մահվանից 5 ժամ հետո թաղվել է նույն վայրում՝ ընտանեկան գերեզմանոցում[10][11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sparks K. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 NCpedia
- ↑ 5,0 5,1 5,2 BREAKING NEWS: Friend Says Andy Griffith Has Died
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 https://www.wral.com/entertainment/story/4368450/
- ↑ https://georgewbush-whitehouse.archives.gov/news/releases/2005/11/20051109-10.html
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ North Carolina Awards — Raleigh: North Carolina Department of Natural and Cultural Resources. — Vol. 1984.
- ↑ Douglas Martin (2012 թ․ հուլիսի 3). «The Folksy TV Sheriff From Mayberry». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «BREAKING NEWS: Friend Says Andy Griffith Has Died». WITN-TV. 2012 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Գրիֆիտ» հոդվածին։ |