Էյն Գեդի (եբրայերեն՝ ‎עֵין גֶּדִי — «այծիկի աղբյուր»; в Септ. Ἐνγαδδί, սլավոնական աստվածաշնչում՝ Էն Գեդի, Էնգեդդի, Էնգադդի, Ինգեդդի[1]), Իսրայելի աստվածաշնչյան քաղաք և ճակատամարտերի դաշտ, այժմ արգելոց և ազգային պարկ։ Գտնվում է Հուդայի անապատում՝ Թել Գորեն բլրի վրա, Նահալ Դավիթ կիրճի անմիջական հարևանությամբ։ 1953 թվականին այստեղ հիմնվել է կիբուց, որը կոչվել է կիրճի անունով, իսկ այժմ այստեղ ընթանում են հնագիտական լայնածավալ աշխատանքներ։

Բնակավայր
Էյն Գեդի
ԵրկիրԻսրայել Իսրայել
Մակերես14,35 կմ²
Ժամային գոտիIsrael time zone?
Պաշտոնական կայքparks.org.il/reserve-park/שמורת-טבע-עין-גדי/(եբրայերեն), parks.org.il/ar/reserve-park/שמורת-טבע-עין-גדי/(արաբ.) և parks.org.il/en/reserve-park/en-gedi-nature-reserve/(անգլ.)
Էյն Գեդի (Իսրայել)##
Էյն Գեդի (Իսրայել)

Աստվածաշնչում հիշատակվում է որպես քաղաք Հուդայի անապատում (Հեսու 15։62; Եզեկ. 47։10); տարածքի սկզբնական անունն էր Հացեցոն-Թամար (սլավ.՝ Հացացոն-Ֆամոր; תמר תמר; սեպտ.՝ Άσασονθαμάρ, արմավենիների շարք, Ծննդոց 14։7, Պար. 20։2), Հուդայի սերունդների քաղաք և բնակավայր, որտեղ Էլամի Կեդորլաոմեր թագավորը և նրա դաշնակիցները հաղթեցին ամովրհացիներին[2][3]։ Փլավիոսն ասում է, որ Էյն Գեդին Երուսաղեմից գտնվում էր 300 ասպարեզ հեռավորության վրա[1]։

Հին պատմություն խմբագրել

Հին Էյն Գեդին, ենթադրաբար, գոյություն է ունեցել մ.թ.ա. 7-րդ դարից։ Այդ օրերին քաղաքը հայտնի էր այստեղ խաղողի, թզի, արմավի աճեցմամբ և գինով։ Բայց հիմնական փառքն ու էական եկամուտը քաղաքին բերում էին թանկարժեք խնկերը և այդ վայրերի սահմաններից դուրս հայտնի բալասան «աֆարսեմոն» կամ «օպոբալզամոն» բալզամային ծառի բալասանը, որի արտադրության գաղտնիքին պտիրապետում էին տեղի բնակիչները։

Իր պատմության ընթացքում քաղաքը մի քանի անգամ ոչնչացվել է նվաճողների կողմից և կրկին վերակառուցվել։ Այսպես շարունակվել է մինչև 6-րդ դարը, երբ հին քաղաքը վերջնականապես ավերվել է արաբ քոչվոր ցեղերի կողմից, որոնք ներխուժել էին այս տարածք։

Ժամանակակից Էյն Գեդի խմբագրել

Արգելոց խմբագրել

1971 թվականին Էյն Գեդիին հարող տարածքը հայտարարվել է արգելոց։ Պահպանված տարածքը կազմում է 14,3 հազար դունամ։ Արգելոցի տարածքում գտնվում է Իսրայելի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շուլամիտը։

Նահալ Դավիթ կիբուց խմբագրել

Այն բանից հետո, երբ Էյն Գեդիի շրջանը Իսրայել պետության մաս դարձավ 1948 թվականին, ոչ հեռու կիրճի անունով այստեղ հիմնադրվեց Նահալ Դավիթ կիբուցը։ Այժմ այս կիբուցը Իսրայելի համար ունի տնտեսական մեծ նշանակություն. այստեղ աճեցնում են արմավ, զբաղվում են ծաղկաբուծությամբ և թռչնաբուծությամբ, տեղական աղբյուրից հանքային ջուր են արտադրում, արտադրում են նաև Մեռյալ ծովի աղի հիմքով կոսմետիկա։

Հնագիտական պեղումներ խմբագրել

Թել Գորեն բլուրը, որի վրա գտնվում է Էյն Գեդին, Հուդայի անապատի ամենակարևոր հնագիտական վայրերից մեկն է։ Այստեղ պահպանվել են հին քաղաքի ջրամատակարարման յուրահատուկ համակարգի փլատակները և հռոմեա-բյուզանդական ժամանակաշրջանի սինագոգի մնացորդները, որոնցում պահպանվել են խճանկարների մասնիկներ, այդ թվում՝ սվաստիկայի պատկերը նոր դարաշրջանի սկզբի ժամանակաշրջանից։ Արամերենով մակագրություն է հայտնաբերվել նաև ժողովարանի լավ պահպանված խճանկարային հատակին։ Նրանում խոսվում է Բարձրյալի պատժի մասին, որը կտրվի «քաղաքի գաղտնիքները» տարածողներին։ Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ այդ «գաղտնիքը» կարող է լինել բալասան պատրաստելը։ Սինագոգի տարածքը 2002 թվականին հռչակվել է Էյն Գեդի հնություններ ազգային պարկ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Эн-Геди». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. ВТ-БЭАН|Хацацон-Фамор
  3. «Хацецон-Тамар». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյն Գեդի» հոդվածին։