Գամլայի արգելոց (եբրայերեն՝ גמלא‎), արգելոց, գտնվում է Գոլանի բարձունքների կենտրոնական մասում՝ Կացրին քաղաքից մոտ 20 կմ հարավ։ Տարածքը արգելոց է հայտարարվել 2003 թվականի հունվարի 9-ին, արգելոցի մակերեսը կազմում է 8380 դունամ (8,3 կմ²)։

Գամլա
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք և բնության արգելոց Իսրայելում
Երկիր Իսրայել
ՎարչատարածքՀյուսիսային մարզ
Հիմնվել էհունվարի 9, 2003
Գամլա (արգելոց)ը գտնվում է Իսրայելում
Գամլա (արգելոց)

Գամլայի արգելոցը ներառում է երկու գետերի հովիտներ՝ Դալիոթ գետը և Գամլա գետը, և ձգվում է Գամլա գետի երկայնքով մինչև Գամլա ջրվեժը, որն Իսրայելում ամենաբարձրն է (51 մ)։ Արգելոցի տարածքում գտնվում են հին Գամլա քաղաքի ավերակները և արծիվների դիտակերկման կայանը[1]։

2010 թվականին արգելոցը վնաս էր կրել անտառային խոշոր հրդեհից, որն առաջացել է մարտական վարժությունների ընթացքում հրետանուց արձակված արկից։

Հին քաղաք խմբագրել

 
Տեսք վերևից

Գամլա քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 81 թվականին Ալեքսանդր Յանայի կառավարման օրոք, որը Գոլանի բարձունքները կցեց Հասմոնյան թագավորությանը։ Քաղաքի անվանումը գալիս է «գամալ» բառից (եբրայերեն՝ גמל‎ — ուղտ), քանի որ այն բլուրը, որի վրա գտնվում էր քաղաքը, նման է ուղտի սապատի[2]։ Որպես Գոլանի մայրաքաղաք՝ քաղաքը գոյատևեց մոտ 150 տարի։ Հակահռոմեական ապստամբության շրջանում այն դարձավ ապստամբների հենակետերից մեկը։ Հռոմեացիների կողմից Մ.թ. 67 թվականին Գամլայի գրավումը նկարագրվել է դեպքերի ականատես Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմ» աշխատության մեջ, գիրք 4, մաս 1։

Գամլայի ճշգրիտ գտնվելու վայրը մնացել էր անհայտ մինչև 1968 թվականը[3]։ 1970-1980-ական թվականներին այստեղ իրականացվեցին ինտենսիվ հնագիտական պեղումներ[4].[5][6]։ Տեղանքի բարդության պատճառով բոլոր աշխատանքներն իրականացվել են ձեռքով՝ առանց որևէ մեքենայացման։ Երկրորդ շրջանում, բացի հնագիտական հետազոտությունից, աշխատանք է տարվել նաև զբոսաշրջային վայր ստեղծելու ուղղությամբ՝ ճանապարհի կառուցում, ձևավորում, վերակառուցում և այլն[4]։

Դիտարկման կայան խմբագրել

 
Սպիտակագլուխ անգղների դիտարկման կայան

Գամլայի արգելոցում ապրում է Իսրայելում գտնվող սպիտակագլուխ անգղների ամենամեծ զանգվածը։ Անգղի բույները տեղակայված են անմիջապես արգելոցի դիտարկման տախտակամածի տակ։ Արգելոցում տեղադրվել է մոնիտորինգի հատուկ համակարգ, որն արգելոցի աշխատակիցներին թույլ է տալիս իրական ժամանակում հսկողություն իրականացնել, ինչպես նաև դիտել տարվա ընթացքում գրանցված տեսանյութերը[7]։ 2004 թվականին շատ անգղներ սատկեցին՝ թունավորվելով գյուղատնտեսական թույնով[8]։ Արգելոցի անձնակազմը և կամավորները ստիպված էին փրկել առանց թխսկանի մնացած ձվերը և երիտասարդ թռչուններ աճեցնել։

Դոլմեններ խմբագրել

Արգելոցում գտնվում են նաև մոտ 700 նեոլիթյան դոլմեններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Гамла». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  2. Rocca S. The Forts of Judaea 168 BC – AD 73. — Oxford: Osprey Publishing, 2008. — P. 40. — 64 p. — ISBN 978-1-84603-171-7
  3. Гамла՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. 4,0 4,1 דני שיאון וצבי יבור. — история раскопок«תולדות החפירות» (եբրայերեն). רשות העתיקות. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  5. Парнис А. «Гамла – древняя столица Голанских высот». parnis.co.il. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  6. Milstein F. (December 2010). «Gamla, A Graphic Reconstruction of the Synagogue» (անգլերեն). Israel Antiquities Authority. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Gamla Nature Reserve». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  8. «Экологическая тревога в Израиле: гибнут орлы». sem40.ru. 13-05-2004. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Կիրճի համայնապատկեր