Էմմա Տիգրանի Սարգսյան (մայիսի 23, 1935(1935-05-23), Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի (մեցցո սոպրանոՌԴ ժողովրդական արտիստ (2001), Ռուսաստանի թատերարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։

Էմմա Սարգսյան
Ծնվել էմայիսի 23, 1935(1935-05-23) (88 տարեկան)
Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերօպերա
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Էմմա Սարգսյանը ծնվել է 1935 թվականի մայիսի 23-ին Վորոնեժում, երաժիշտների ընտանիքում[1]։ Սովորել է Վորոնեժի երաժշտական ուսումնարանում, ապա Մոսկվայի պետական կոնսերվատորիայում, որն ավարել է 1960 թվականին (Ա. Լ. Դոլիվոյի դասարան)։

1960-1991 թվականներին հանդես է եկել Մոսկվայի Կ. Ս. Ստանիսլավսկու և Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում (Օլգա՝ Պ. Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Ռոզինա՝ Ջ. Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Կարմեն՝ Ժ. Բիզեի «Կարմեն»), 1991 թվականից՝ «Նոր օպերա» թատրոնում (Լյուչիա՝ Պ. Մասկանիի «Գեղջկական պատիվ», Ջիովաննա՝ Ջ. Վերդիի «Ռիգոլետտո», Կլոտիլդա՝ Վ. Բելլինիի «Կլոտիլդա», Դայակ՝ Մ. Պ. Մուսորգսկու «Բորիս Գոդունով», Նաինա՝ Մ. Ի. Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» և այլն)։

Մենահամերգներով շրջագայել է Ռուսաստանում և արտերկրում։

2007 թվականին մասնակցել է Զալցբուրգի փառատոնին, 2008 թվականին ելույթ է ունեցել Մանհայմի Ազգային թատրոնում։

Մրցանակներ խմբագրել

  • 1970 – ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
  • Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր
  • 2001 – Ռուսաստանի ժողովրդական արտիստ
  • 1959 – «Պրահայի գարուն» միջազգային փառատոնի 1-ին կարգի դիպլոմ,
  • 1961 – Ջ. Էնեսկուի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ և ոսկե մեդալ (Բուխարեստ)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։