Էմի Ռյոդեր (գերմ.՝ Emy Roeder, հունվարի 30, 1890(1890-01-30)[1][2][3][…], Վյուրցբուրգ, Բավարիա, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 7, 1971(1971-02-07)[1][3][5][…], Մայնց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի քանդակագործ, էքսպրեսիոնիստ նկարիչ։

Էմի Ռյոդեր
գերմ.՝ Emy Roeder
Ծնվել էհունվարի 30, 1890(1890-01-30)[1][2][3][…]
ԾննդավայրՎյուրցբուրգ, Բավարիա, Գերմանական կայսրություն[4]
Վախճանվել էփետրվարի 7, 1971(1971-02-07)[1][3][5][…] (81 տարեկան)
Մահվան վայրՄայնց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքանդակագործ և արվեստագետ
Ոճաբստրակցիոնիզմ
Ժանրաբստրակցիոնիզմ
Թեմաներքանդակագործություն
Պարգևներ
 Emy Roeder Վիքիպահեստում

Կյանք ու աշխատանք խմբագրել

Էմի Ռյոդերն արվեստ ուսումնասիրել է Վյուրցբուրգում, Մյունխենում և 1912-1915 թվականներին քանդակագործ Բեռնհարդ Հյոթգերի արվեստանոցում՝ Դարմշտադտում։ Այնուհետև տեղափոխվել է Բեռլին, որտեղ արդեն ինքնուրույն է աշխատել։ Այստեղ Ռյոդերը արմատական ավանգարդիստական գեղարվեստի շարժման անդամ էր, որում ընդգրկված էին բազմաթիվ հայտնի վարպետներ, այդ թվում` նրա ուսուցիչ Բեռնհարդ Հյոթգերը, Ռուդոլֆ Բելլինգը, Գերբերտ Գարբեն (1919 թվականին ամուսնացել է վերջինիս հետ) և այլք։

1920-ական թվականներին Էմի Ռյոդերն ունեցել է մեծ ստեղծագործական հաջողություններ։ Նա մասնակցում էր բեռլինյան մի շարք ցուցահանդեսների, և արվեստի քննադատները դրական էին գնահատում նրա աշխատանքները։ Էմի Գարբե-Ռյոդերն ու իր ամուսինը մտերիմ և բարեկամական հարաբերությունների մեջ էին Բեռլինի գեղարվեստական վերնախավի հետ, որի ներկայացուցիչներից էին Կետե Կոլվիցը, Էրնստ Բարլախը, Կարլ Շմիդ-Ռոթլուֆը։ 1933 թվականին Գերբերտ Գարբին կամավոր անդամակցել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը։ Նույն տարում Գարբե-Ռյոդեր ընտանիքը մեկնում է Հռոմ, որտեղից մեկ տարի անց ամուսինը վերադառնում է Բեռլին միայնակ։ Էմի Ռյոդերը մնում է Իտալիայում, այնուհետև աշխատում է Ֆրանսիայում և Բավարիայում։ 1936 թվականին նա ստացել է նկարիչների Վիլա Ռոմանա ֆլորենտական պալատի կրթաթոշակ, որն այդ ժամանակ ղեկավարում է Հանս Պուռմանը։ Ռյոդերը Ֆլորենցիայում աշխատել է մինչև 1944 թվականը։

1937 թվականին Էմի Ռյոդերի մի շարք ստեղծագործություններ (այդ թվում՝ «Հղիի քանդակը») նացիստների կողմից որակվել են որպես դեգեներատիվ արվեստ։ 1944 թվականին ֆաշիստների կողմից Իտալիայի ազատագրման ժամանակ, նկարչուհին ձերբակալվում է դաշնակիցների կողմից և ուղարկվում ներկալյալների ճամբար, սակայն Հանս Պուռմանի և պատմաբան Ֆ. Ֆոլբախի ջանքերի շնորհիվ շուտով ազատ է արձակվում։ Հաջորդ 4 տարիների ընթացքում Էմի Ռյոդերը ապրում և աշխատում է Հռոմում։ 1950 թվականին վերադառնալով Գերմանիա՝ Մայնց քաղաքի քաղաքային իշխանությունների կողմից ստանում է բնակարան և արվեստանոց, որը նրան տրվում է դասախոսական գործունեություն իրականացնելու պայմանով (մինչև 1953 թվականը)։ Ավելի ուշ Էմի Ռյոդերը այս քաղաքում վարում է ազատ նկարչի կյանք՝ հաճախ ճանապարհորդելով դեպի Շվեդիա, Հունաստան, Իտալիա, Հյուսիսային Աֆրիկա։

1955 թվականին մասնակցել է Կասելում ժամանակակից արվեստի «documenta 1» ցուցահանդեսին։ Գեղարվեստական հավաքածուն, որը պատկանում էր Էմի Ռյոդերին և բաղկացած էր նրա ստեղծագործություններից, ինչպես նաև գերմանական էքսպրեսիոնիզմի դասականների ստեղծագործություններից (Էրիխ Հեկել, Կարլ Շմիդտ-Ռոտլուֆ, Հանս Պուռման, Օտտո Հերբիգա և այլք), նկարիչը նվիրել է իր հայրենի քաղաք Վյուրցբուրգին։

Էմի Ռյոդերի ստեղծագործական ժառանգությանը, որն արված է էքսպրեսիոնիստական գեղարվեստական ոճով, պատկանում են առաջին հերթին քանդակ-դիմանկարները։ Նրան հաջողությամբ էին տրվում կանանց և մայրերի կերպարները։ 1920-ականների աշխատանքներում զգացվում է Էրնստ Բառլախի ազդեցությունը։ Նրա գործունեության մյուս կարևոր թեմաներն էին կենդանիների պատկերները, մերկ բնորդները՝ ինչպես ռելիեֆային, այնպես էլ՝ քանդակային դրսևորումներով։ Վաղ շրջանում Էմի Ռյոդերն աշխատել է մետաղի և փայտի հետ, իսկ ավելի ուշ՝ իր ստեղծագործությունները կերտել է միայն բրոնզից։

Մրցանակներ խմբագրել

  • 1920 թվական - Պրուսական արվեստի ակադեմիայի մրցանակ
  • 1929 թվական - Քյոլն քաղաքի մրցանակ քանդակագործության ոլորտում
  • 1936 թվական - Վիլա Ռոմանոյի մրցանակ (Ֆլորենցիա)
  • 1960 թվական - «Վաստակի համար» շքանշան, ԳՖՀ
  • 1962 թվական - արվեստի ոլորտում Մայնց քաղաքի մեծ մրցանակ. Մայնցի համալսարանի պատվավոր անդամակցության շնորհում
  • 1963 թվական - Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է արվեստի պրոֆեսորի կոչման
  • 1966 թվական - մեծ մրցանակ Վյուրցբուրգ քաղաքի մշակույթի ոլորտում

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Beate Reese: Auf der Suche nach Ausdruck und Form. Emy Roeder (1890—1971) und die Plastik ihrer Zeit. ISBN 3-928155-48-2

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Ռյոդեր» հոդվածին։