Էմեյշան
Էմեյշան կամ Էմեյ լեռ (չին.՝ 峨眉山[1], Փինյին՝ shān), լեռ Չինաստանի Սիչուան նահանգում և Չինաստանի չորս սրբազան բուդդայական լեռներից մեկը: Լեռ Էմեյը գտնվում է Սիչուանի գոգավորության արևմտյան ափին: Դրանից արևմուտք ընկած լեռները հայտնի են որպես Դասյանլինգ լեռնաշղթա[2]:
Էմեյշան | |
---|---|
Բուդդայի արձանի տեսարան, Լեշան, Սիչուան նահանգ | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Լեշան |
ԲԾՄ | 3099 մետր |
Հարաբերական բարձրություն | 1069 մետր |
Մասն է | Էմեյ լեռան գեղատեսիլ տարածք, ներառյալ Լեշան հսկա Բուդդայի գեղատեսիլ տարածքը |
![]() |
Լեռան շուրջը գտնվող տարածքը մեծամասամբ գյուղատնտեսական շրջան է, որը երկրաբանորեն հայտնի է որպես Էմեյշանի Պերմյան մեծ հրաբխային նահանգ, մեծ մագմատիկ գավառ, որը ստեղծվել է Պերմի ժամանակաշրջանում Էմեյշան Թրափ հրաբուխների ժայթքումների արդյունքում: Էմեյ լեռը գտնվում է 3 099 մետր բարձրության վրա և Չինաստանի չորս սրբազան բուդդայական լեռներից ամենաբարձրն է[3]:
Վարչականորեն, Էմեյ լեռը գտնվում է համանուն գավառատիպ քաղաքի (Էմեյշան) մերձակայքում, որն իր հերթին մաս է կազմում Լեշանի պրեֆեկտուրալ քաղաքի: 1996 թվականին այն մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[4]:
Որպես սրբազան լեռԽմբագրել
Բուդդայական չորս սրբազան լեռներն են․
- Ուտայշան (Wǔtái Shān), Շանսի նահանգ, 3058 մ
- Էմեյշան (Éméi Shān), Սիչուան նահանգ, 3099 մ
- Ցզյուխուաշան (Jǐuhuá Shān), Անհոյ նահանգ, 1341 մ
- Պուտոշան (Pǔtuó Shān), Չժեցյան նահանգ, 284 մ։
Էմեյշանը կամ Էմեյ լեռը Չինաստանի չորս սուրբ բուդդայական լեռներից մեկն է, և ավանդաբար համարվում է բոդհիսատվա Սամանտաբադրայի բոդհիմանդա կամ լուսավորության վայրը: Սամանտաբադրան մանդարին լեզվով հայտնի է որպես Pǔxián Púsà (普賢菩薩):
16-րդ և 17-րդ դարերի աղբյուրները ակնարկում են Էմեյի լեռան վանքերում մարտական արվեստների պրակտիկայի մասին[5], որոնցից ամենավաղ պահպանված հիշատակումների համաձայն հղվում է Շաոլինի վանքը` որպես չինական բռնցքամարտի ծագման վայր[6]:
Բուդդայական ճարտարապետություն Էմեյի վրաԽմբագրել
1-ին դարում Չինաստանում կառուցված առաջին բուդդայականության տաճարը այստեղ է[4]: Տարածքում կան Մին և Ցին դինաստիաների յոթանասունվեց բուդդայական վանքեր, որոնց մեծ մասը տեղակայված է լեռան գագաթին մոտ: Վանքերը կառուցված են ճարտարապետական ճկուն ոճով, որը հարմարեցված է լանդշաֆտին: Նրանցից ոմանք, ինչպիսիք են Բաուգուոսի սրահները, կառուցված են տարբեր մակարդակների սանդղավանդերի վրա, իսկ մյուսները, ներառյալ Լայնսիի կառույցները, կանգնեցված են փայտե ոտքերի վրա: Այստեղ ավելի վաղ ժամանակների բուդդայական վանքերի ֆիքսված հատակագծերը փոփոխվել կամ անտեսվել են՝ բնական լանդշաֆտից լիարժեք օգտվելու համար: Քինգյինի (Qingyinge) շինությունները տեղակայված են անհարթ հողակտորների վրա` Սև վիշապ և Սպիտակ վիշապ գետերի միջև գտնվող նեղ հատվածում: Տարածքը մեծ է, իսկ հետիոտնային ոլորանը 50 կմ (31 մղոն) երկարություն ունի և դրանով քայլելը կտևի մի քանի օր[7]:
Ճոպանուղիները հեշտացնում են Ջինդինգ գագաթի (Jinding) վրա գտնվող երկու տաճար բարձրանալը (3 077 մ), լեռան գագաթից մեկ ժամ քայլելով[3][8]:
ԿլիմաԽմբագրել
Էմեյ լեռան գագաթին գերակշռում է ալպյան մերձարկտիկական կլիման՝ (Կյոպպենի կլիմաների դասակարգուման համակարգի)(Köppen Dwc) երկար ցուրտ (բայց ոչ խիստ) ձմեռներով և կարճ զով ամառներով: Միջին ամսական 24-ժամյա ջերմաստիճանը տատանվում է -5.7° C (21.7° F) հունվարից մինչև 11.6° C (52.9° F) հուլիս, իսկ միջին տարեկան ջերմաստիճանը 3.07° C (37․ 5° F): Տեղումները սովորական են ամբողջ տարվա ընթացքում (ավելի քան 250 օր), բայց մուսսոնների ազդեցության պատճառով տեղումները հատկապես շատ են ամռանը, և դրա տարեկան քանակի ավելի քան 70% -ը թափվում է հունիսից սեպտեմբեր:
Լեռ Էմեյ (1971−2000)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.7 (62.1) |
18.5 (65.3) |
20.5 (68.9) |
22.7 (72.9) |
21.7 (71.1) |
22.5 (72.5) |
22.1 (71.8) |
21.5 (70.7) |
19.8 (67.6) |
19.3 (66.7) |
19.5 (67.1) |
16.3 (61.3) |
22.7 (72.9) |
Միջին բարձր °C (°F) | −0.3 (31.5) |
0.4 (32.7) |
4.1 (39.4) |
7.8 (46) |
10.5 (50.9) |
12.9 (55.2) |
15.2 (59.4) |
14.9 (58.8) |
11.2 (52.2) |
7.2 (45) |
4.0 (39.2) |
1.6 (34.9) |
7.5 (45.5) |
Միջին օրական °C (°F) | −5.7 (21.7) |
−4.9 (23.2) |
−1.3 (29.7) |
2.9 (37.2) |
6.3 (43.3) |
9.3 (48.7) |
11.6 (52.9) |
11.2 (52.2) |
7.7 (45.9) |
3.5 (38.3) |
−0.3 (31.5) |
−3.5 (25.7) |
3.1 (37.6) |
Միջին ցածր °C (°F) | −9.2 (15.4) |
−8.1 (17.4) |
−4.8 (23.4) |
−0.3 (31.5) |
3.6 (38.5) |
6.8 (44.2) |
9.2 (48.6) |
9.0 (48.2) |
5.5 (41.9) |
1.2 (34.2) |
−3.2 (26.2) |
−6.8 (19.8) |
0.2 (32.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −19.2 (−2.6) |
−19.1 (−2.4) |
−17.2 (1) |
−9.8 (14.4) |
−7.4 (18.7) |
−0.2 (31.6) |
2.1 (35.8) |
2.8 (37) |
−3.5 (25.7) |
−11.1 (12) |
−14.7 (5.5) |
−19.7 (−3.5) |
−19.7 (−3.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 15.4 (0.606) |
23.8 (0.937) |
50.3 (1.98) |
112.1 (4.413) |
161.6 (6.362) |
220.1 (8.665) |
366.5 (14.429) |
428.4 (16.866) |
210.8 (8.299) |
101.4 (3.992) |
42.8 (1.685) |
16.0 (0.63) |
1749,2 (68,864) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 16.9 | 19.1 | 22.3 | 22.3 | 23.2 | 23.6 | 22.7 | 21.9 | 23.8 | 24.7 | 20.0 | 15.1 | 255.6 |
աղբյուր: Weather China |
Բնիկ կենդանիներԽմբագրել
Էմեյ լեռան վրա կարելի է հանդիպել տասնյակ տիբեթական մակակների, որոնք հաճախ երևում են զբոսաշրջիկներից ուտելիք վերցնելիս: Տեղի վաճառականները ընկույզ են վաճառում զբոսաշրջիկներին՝ կապիկներին կերակրելու համար: Մյուս նշանավոր կենդանիներից են լճագորտերը (Rana adenopleura), սագագորտերը (Vibrissaphora liui) և անձրևաորդերը (Pheretima praepinguis):
ՖլորաԽմբագրել
Էմեյ լեռը հայտնի է իր էնդեմիկ տեսակների մեծ թվով և այս լեռից նկարագրվել է բույսերի տարբեր ընտանիքների մոտ 200 բուսատեսակ:
ՊատկերասրահԽմբագրել
Մակակները տարածաշրջանում բնիկ են
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Էմեյ անվան մեջ méi眉 հիերոգլիֆը երբեմն գրվում է՝ 嵋
- ↑ E.g., 实用中国地图集 (Shiyong Zhongguo Dituji, "Practical Atlas of China"), 2008, 978-7-5031-4772-2; map of Sichuan on pp. 142-143
- ↑ 3,0 3,1 Hayes, Holly (2009) Emei Shan, Sacred Destinations. Updated 24 July 2009.
- ↑ 4,0 4,1 «Mount Emei Scenic Area, including Leshan Giant Buddha Scenic Area»։ UNESCO։ Վերցված է 2007-09-06
- ↑ Zhāng Kǒngzhāo 張孔昭 (c. 1784)։ Boxing Classic: Essential Boxing Methods 拳經拳法備要 Quánjīng Quánfǎ Bèiyào (չինարեն)
- ↑ Henning Stanley E. (Fall 1999)։ «Academia Encounters the Chinese Martial Arts»։ China Review International 6 (2): 319–332։ ISSN 1069-5834։ doi:10.1353/cri.1999.0020.
- ↑ Dazhang Sun (2002)։ Chinese Architecture -- The Qing Dynasty (English ed.)։ Yale University Press։ էջեր 328–329։ ISBN 0-300-09559-7
- ↑ Gluckman, Ron (2002). Getting to the Top, Silk Road, December 2002. Hong Kong; Dragon Airlines.
Արտաքին հղումներԽմբագրել
- Religion and the environment in China, 中国的宗教与环境 - chinadialogue article
- Mount Emei, including Leshan Giant Buddha, Scenic Area: official Unesco site
Էմեյշան Վիքիպահեստում |
Վիքիճամփորդն ունի Mount Emeiին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |