Լճագորտ (լատին․՝ Rana ridibunda), գորտերի ընտանիքի անպոչ երկկենցաղ։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Rana կամ Pelophylax ցեղերին կամ ենթացեղերին։

Լճագորտ
Լճագորտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչ երկկենցաղներ
Ընտանիք Իսկական գորտեր
Ցեղ Pelophylax
Տեսակ Լճագորտ
Լատիներեն անվանում
Pelophylax ridibundus (Pallas, 1771)
Հոմանիշներ
  • Rana ridibunda Pallas, 1771 и др.[1]
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 775195
NCBI 8406

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 1, 1-17 սմ է։ Գլխի դիմային հատվածը բավականին սուր է։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր, մշտապես խոնավ։ Ունի լավ զարգացած թմբկաթաղանթ։ Հետևի վերջույթների լողաթաղանթները լավ են զարգացած։ Ներքին կրնկային թմբիկը բարձր է և կլոր։ Մեջքային մակերեսը մոխրագույնից-դեղնականաչավուն կամ կանաչ է, սովորաբար՝ ավելի մուգ (տարբեր երանգների, չափերի ու դասավորության) խալերով։ Մեջքի երկարությամբ հաճախ անցնում է բաց գույնի զոլ։ Քունքային մուգ գիծը բացակայում է։

Մարմնի ստորին մակերեսը սպիտակավուն կամ դեղնավուն է, հաճախ՝ բազմաթիվ մուգ բծերով։ Արուները տարբերվում են բերանի անկյուններին տեղադրված սպիտակավուն ձայնապարկերի առկայությամբ, որոնց միջոցով արձակում են բարձր կռկռոց։ Շերեփուկը խոշոր է, մարմինը վերևից՝ տանձանման, գորշամոխրագույն։ Մեջքային լողաթաղանթը լավ է զարգացած, կոր է՝ առանց նախշի։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանում տարածված է բոլոր մարզերում։ Հանդիպում է կանգուն և հոսող ջրավազանների ափամերձ գոտում, չոր ու շոգ նախալեռներից մինչև ցուրտ ու խոնավ լեռնային տարածքները։

Սննդառություն խմբագրել

Սնվում է մանր որդերով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով, բարձրակարգ բույսերով, նաև ջրային կենդանիներով ու նրանց դիակներով։ Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակին՝ տիղմի մեջ թաղվելով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Զուգավորումն ու ձվադրումը տեղի են ունենում գարնանից ամառ՝ կախված միջավայրի ջերմաստիճանից։ էգը դնում է 3, 9-11, 5 հազար գորտնկիթ՝ գնդաձև կույտերի տեսքով, լավ լուսավորված վայրերում՝ 40-150 սմ խորության վրա։ Շերեփուկը ծնվում է 3-18 օր հետո։ Կերպարանափոխությունը տեղի է ունենում 50-95 օրականում։ Շերեփուկները կարող են ձմեռել։ Սեռահասուն է դառնում կյանքի 4 տարում։ Հաճախ խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով, միսը՝ որպես սնունդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Frost D. R. (2009). Amphibian Species of the World: an Online Reference. Version 5.3 (12 February, 2009). American Museum of Natural History, New York, USA. (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լճագորտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լճագորտ» հոդվածին։