Էլվիրա Մադիգան (դան․՝ Elvira Madigan, իսկական անունը` Հեդվիգա Անտուանետա Իզաբելլա Էլեոնորա Ենսեն, դեկտեմբերի 4, 1867(1867-12-04)[1], Ֆլենսբուրգ, Պրուսիայի թագավորություն - հուլիսի 19, 1889(1889-07-19)[1], Թոսինգե, Սվենբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա), կրկեսի դանիացի արտիստ, ակրոբատ: Նա և իր սիրեցյալը` շվեդ լեյտենանտ, կոմս Սիկստեն Սպարրեն (սեպտեմբերի 27, 1854, Մալմյո- հուլիսի 19, 1889, Նյորրեսկով, Տոսինգե կղզի) Սկանդինավիայում առավելապես հայտնի են որպես ողբերգական սիրո օրինակ:

Էլվիրա Մադիգան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1867(1867-12-04)[1]
ԾննդավայրՖլենսբուրգ, Պրուսիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 19, 1889(1889-07-19)[1] (21 տարեկան)
Մահվան վայրԹոսինգե, Սվենբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
Մասնագիտությունacrobat և կրկեսի արտիստ
Ծնողներհայր՝ Ջոն Մադիգան, մայր՝ Լաուրա Մադիգան
Elvira Madigan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Էլվիրա Մադիգանը ծնվել է շտալմեյստեր Ֆրեդերիկ Իենսենի և Ֆինլանդիայի բնակչուհի կրկեսային արտիստուհի Էլեոնորա Օլսենի ընտանիքում: Ասում են, որ Էլվիրա Մադիգանին հաճախ դանիացի են համարում, սակայն նրա քաղաքացիության և հայրենիքի հետ կապված անորոշությունը դեռ գերակշռում է[2][3]:

 
Սիքստեն Սպարրե
 
Էլվիրա Մադիգանի և Սիքստեն Սպարրեի գերեզմանը Լանդետի գերեզմանատանը

1870 թվականից ի վեր Էլվիրայի մայրն ապրել է ամերիկացի նժույգավար Ջոն Մադիգանի հետ: Նրանք միասին հյուրախաղերի էին մեկնում Սկանդինավիայի կրկեսային թատերախմբի կազմում: Կրկեսում փոքրիկ Էլվիրա Մադիգանի առաջին ելույթը կայացավ 1872 թվականին կոպենհագենյան Տիվոլիում: Հետագայում նա զույգով հանդես էր գալիս Ջոն Մադիգանի որդեգրված դստեր հետ`որպես «Էլվիրա և Գիզելա Մադիգան քույրեր»: Աղջիկները բավականին հաջող ելույթներ էին ունենում Դանիայում, 1886 թվականին Կոպենհագենում նրանք Քրիստիան IX-ի կողմից արժանացան «Ոսկե խաչի»: Նույն թվականին նրանց կրկեսը հյուրախաղերով հաջողությամբ հանդես եկավ Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, Բրյուսելում, Ամստերդամում և Օդեսայում: 1888 թվականին Քրիստիանստադում կրկեսային ներկայացումների ժամանակ Մադիգանի ելույթը դիտելու էր եկել շվեդական դրագունյան սպա Սիքստեն Սպարրեն, որը սերում էր հին արիստոկրատական ընտանիքից: Նա սիրահարվեց աղջկան, զույգի միջև նամակագրություն սկսվեց, բայց Էլվիրայի հետ ամուսնությունը Սպարեի համար հնարավոր չէր: Սիրահարների միջև անհաղթահարելի դասական տարբերություններից բացի, խոչընդոտ էր այն փաստը, որ Սիքստեն Սպարրեն ամուսնացած էր ուներ երկու երեխա, չնայած դժբախտ էր ամուսնության մեջ: Բացի այդ, «Մադիգան» կրկեսը չցանկացավ կորցնել Էլվիրային, որի կատարումները նրա գլխավոր կրկեսային համարներից էին, բացի այդ ձգտում էին խուսափել նրա շուրջ ստեղծվող ցանկացած սկանդալներից: Այդ իսկ պատճառով էլ, նամակագրությունը Սպարեի և Էլվիրայի միջև գաղտնի էր իրականացվում:

1889 թվականի մայիսին Շվեդիայում կրկեսային շրջագայության ընթացքում Էլվիրան և Սիքստենն իրականացրեցին իրենց կողմից նամակագրությամբ երկարատև ծրագրված հասարակությունից փախուստը: Սպարրեի կողմից, որպես սպա, դա նշանակում էր բանակից դասալքություն: Ստոկհոլմից զույգը մեկնում է Դանիա և բնակություն հաստատում Սվենբորգ քաղաքի փոքրիկ հյուրանոցում: Այստեղ նրանք ձևացնում էին, թե նորապսակներն են, ովքեր անցկացնում են իրենց մեղրամիսը: Սակայն շուտով հյուրանոցի տերերը նկատեցին, որ միայն տղամարդն է հարսանեկան մատանի կրում, ինչպես նաև կնոջ ապշեցուցիչ նմանությունը կրկեսային հայտնի դերասանուհուն, որի խորհրդավոր անհետացման մասին վերջերս հաղորդել էին թերթերը: Իմանալով այս ամենի մասին՝ Էլվիրան և Սիկստենը 1889 թվականի հուլիսի 15-ին մեկնում են Բալթիկ ծովի Թոսինգի փոքրիկ կղզի, որտեղ նրանք տեղավորում են տեղացի ձկնորսից վարձակալված բնակարանում: 1889 թվականի հուլիսի 18-ին ժամը 10-ի սահմաններում Էլվիրան և Սիկստենը ուրախ, հոյակապ տրամադրությամբ և խնջույքի համար նախատեսված մեծ զամբյուղով, թողնում են իրենց բնակարանը և ուղևորվում կղզու հյուսիսում գտնվող անտառապատ գոտի (Նյորեսկով, Nørreskov՝ Հյուսիսային անտառ): Այստեղ Սպարրենն իր ծառայողական ատրճանակով նախ սպանում է իր սիրելիին, այնուհետև ինքն ինքնասպան լինում:

1889 թվականի հուլիսի 27-ին Սպարրեին և Մադիգանին թաղեցին Լանդետ կղզու գերեզմանատանը: Այս ողբերգական սիրո մասին շատ էր գրվում մամուլում, հատկապես, որ համանման ողբերգություն էր տեղի ունեցել որոշ ժամանակ առաջ, 1889 թվականի հունվարին ավստրո-հունգարական գահաժառանգ Ռուդոլֆը և նրա սիրեցյալը՝ բարոնուհի Մարիա ֆոն Վեչերան, ինքնասպան էին եղել Մայերլինգյան ամրոցում:

Մադիգանի գերեզմանն ուխտագնացության վայր է դարձել զբոսաշրջիկների և սիրահարների համար: Կղզում ավանդույթ է դարձել այն, որ Լանդետի տեղական եկեղեցում հարսանիքից հետո հարսնացուները այցելում են նրա գերեզմանին՝ հարսանեկան ծաղկեպսակը այնտեղ դնելու համար:

Հետքը գրականության մեջԽմբագրել

Շվեդ բանաստեղծ Յոհան Լինդստրյոմ Սաքսոնը (1859–1935) գրել է «Visan om den sköna konstberiderskan Elvira Madigans kärlek och grymma död» բալլադը («Ի հիշատակ գեղեցկուհի հեծյալ Էլվիրա Մադիգանի սիրո և ողբերգական մահվան») և «Sorgerla hää (Տխուր դեպքեր են պատահում)» վերնագրով:

ՖիլմագրությունԽմբագրել

Էլվիրա Մադիգանի սիրո և ողբերգական մահվան պատմությունը իր արտացոլումն է գտել երեք կինոֆիլմերում`

  • Elvira Madigan, 1943 թվականի շվեդական ֆիլմ, ռեժիսոր Օկե Օբերգ, գլխավոր դերում Եվա Հենինգ, «Կոմս Քրիստիանի» դերում` Օկե Օբերգ (Սպարրե ընտանիքի ճնշման ներքո Սպարրեի անունը ֆիլմում չի հիշատակվում):
  • Elvira Madigan, դանիական ֆիլմ 1967 թվական, ռեժիսոր Պոլ Մյոլլեր Պեդերսեն:
  • Էլվիրա Մադիգան, շվեդական ֆիլմ 1967 թվական, ռեժիսոր՝ Բու Վիդերբերգ, Մադիգանի դերում՝ Պիա Դեգենմարկ, Սպարրեի դերում՝ Տոմմի Բերգգրեն: Կաննի միջազգային կինոփառատոնում այս ֆիլմը արժանացել է «գլխավոր դերի լավագույն դերակատար» մրցանակի (1967), ինչպես նաև Հոլիվուդյան կինոքննադատների ընկերակցության Ոսկե գլոբուս մրցանակի «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում (1969):

ԱյլԽմբագրել

  • Մոցարտի «Piano concerto No. 21 in C-Dur» (K.467) ստեղծագործությունը սխալմամբ սկսեցին համարել, որ «նվիրված է Էլվիրա Մադիգանին» այն բանից հետո, երբ ռեժիսոր Բու Վիդերբերգը իր «Էլվիրա Մադիգան» ֆիլմում օգտագործեց կոմպոզիտորի երաժշտությունը: Իրականում Մոցարտը մահացել է աղջկա ծնվելուց 76 տարի առաջ և չէր կարող իմանալ նրա մասին:
  • «Elvira Madigan» անունն է կրում շվեդական ռոք խումբը, որը հիմնադրվել է 1995 թվականին:
  • Circus Madigan - 1989 թվականին շվեդական Սոբյո քաղաքում բացված կրկես:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find a Grave — 1995.
  2. Grönqvist, Klas. En droppe föll... (in Swedish). p. 190-191.
  3. Enevig. Fakta om Elvira Madigan og Sixten Sparre (in Danish). p. 161.

ԳրականությունԽմբագրել

  • Arne Ejbye-Ernst: Det danske Mayerlingdrama. Kopenhagen 1954.
  • Anders Enevig: Fakta om Elvira Madigan og Sixten Sparre. Odder 2005, ISBN 87-89191-67-6 .
  • Klas Grönqvist: En droppe föll … En bok om Elvira Madigan. Recito förlag, Borås 2013. ISBN 978-91-7517-506-5.
  • Henrik M. Jansen: Elvira Madigan & Sixten Sparre: som samtiden opfattede dem — og 100 år senere. Skrifter fra Svendborg og omengs Museum 21, Svendborg 1989.
  • Poul Erik Møller-Pedersen: Elvira Madigan. Kopenhagen 1978, ISBN 87-7215-404-7.