Էլվին Բեռլեկեմպ
Էլվին Բեռլեկեմպ (անգլ.՝ Elwyn Berlekamp, սեպտեմբերի 6, 1940, Դովեր, Տասկարովաս, Օհայո, ԱՄՆ - ապրիլի 9, 2019, Պիեմոնտ, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մաթեմատիկոս, Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանում մաթեմատիկայի, էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտության վաստակավոր պրոֆեսոր։ Էլվին Բեռլեկեմպը հայտնի է կոդավորման տեսության և խաղերի կոմբինատոր տեսության բնագավառներում իր աշխատանքներով[7][8]։
Կենսագրություն
խմբագրելԷլվին Բեռլեկեմպը ծնվել է Դովեր[en] (Օհայո նահանգ) քաղաքում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Կենտուկի, որտեղ Էլվինը ավարտել է բարձրագույն դպրոցը։ Լինելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ապագա ուսանող, նա 1961 թվականին մասնակցել է Պուտնամովյան օլիմպիադային։ 1962 թվականին Էլվինը էլեկտրատեխնիկայի ասպարեզում ստացավ բակալավրի և մագիստրոսի աստիճան։ Շարունակելով իր հետազոտությունները Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, նա 1964 թվականին էլեկտրոտեխնիկայի ասպարեզում ավարտեց իր դոկտորական աաստիճանը, իր խորհրդատուերը Ռոբերտ Գ.Գալլագերը, Պիտեր Էլիասը, Կլոդ Շենոնն ու Ջոն Վոզենկրաֆտն էին։ Էլվին Բեռլեկեմպը 1964 թվականից 1966 թվականները Կալիֆոռնիայի համալսարանում դասավանդում էր էլեկտրոտեխնիկա, մինչև Բելլի լաբորատորիայում մաթեմատիկայի ասպարեզում չդարձավ հետազոտող։ 1971 թվականին նա Բերկլի վերադարձավ որպես մաթեմատիկայի, էլեկտրոտեխնիկայի և համակարգչային գիտույունների պրոֆեսոր,որտեղ նա աշխատում էր որպես ավելի քան քսան դոկտորանտների խորհրդատու։
Նա հանդիսանում է Ազգային ինժեներական ակադեմիայի (1977) և ԱՄՆ-ի գիտությունների Ազգային ակադեմիայի (1999) անդամ։ Նա 1996 թվականին ընտրվել էր ԱՄՆ-ի մշակույթի և գիտության ակադեմիայի անդամ և 2012 թվականին դարձել Ամերիկական մաթեմատիկական հասարակության անդամ։ 1991 թվականին նա ստացել է Ռիչարդ Հեմինգի շքանշան, իսկ 1993 թվականին՝ Շենոնի մրցանակ։ 1998 թվականին նա տեխնոլոգիական նորարարությունների համար IEEE Information Theory Society կողմից ստացել է Ոսկե Հոբելյան մրցանակ։ Նա Gathering 4 Gardner տնօրենների խորհրդի անդամ է։
Էլվին Բեռլեկեմպը հանդիսանում է բազմանդամի տրոհումը բազմապատիկների ալգորիթմի գյուտարարը, և Ուէլչ-Բեռլեկեմպի և Բեռլեկեմպ-Մեսսիի ալգորիթմների գյուտարարներից մեկը, որոնք օգտագործում են Ռիդ-Սոլոմոնի կոդի ռեալիզացման համար։ 1980 թվականների կեսերին նա Cyclotomics Inc կորպորացիայի նախագահն էր, որը մշակել է սխալների շտկման կոդի տեխնոլոգիան։ Նա Ջոն Կոնվեյի և Ռիչարդ Գայի հետ հանդիսանում է «Հաղթական ճանապարհներ ձեր մաթեմատիկական պյեսի համար» գրքի համահեղինակ, որը իրեն բերեց ճանաչման որպես խաղերի կոմբինատոր տեսության ստեղծողներից մեկը։ Նա ուսումնասիրել է տարբեր խաղեր, այդ թվում նաև Փայտիկներ, Աղվեսն ու սագերը և Գո։ Դեյվիդ Վուլֆի հետ Բեռլեկեմպը «Մաթեմատիկական Գո» գրքի համահեղինակ է, որը նկարագրում է Գոի խաղավերջերի դասերի մեթոդների անալիզը։
Մաթեմատիկայից և ինֆորմատիկայից բացի Բեռլեկեմպը ակտիվ ուսումնասիրում է նաև դրամական տնտեսությունը։ 1986 թվականին նա ապրանքային և ֆինանսական ֆյուչերսների ինֆորմացիոն-տեսական ուսումնասիրություններ սկսեց։ 1989 թվականին Բեռլեկեմպը ձեռք բերեց Axcom Trading Advisors անվանմամբ առևտրային կազմակերպության ամենամեծ մասնաբաժինը։ Նրանից հետո, երբ գրվեցին ֆիրմայի ֆյուչերսական առևվտրային ալգորիթմները, Axcom Trading Advisors 1990 թվականին վերրադարձրեց 55 ավելի, բացի բոլոր կառավարման ծախսերը եւ գործարքի ծախսերը։ Դրամական միջոցները հետագայում շարունակում է իրականացնել մեկ տարվա համար նախատեսված վերադարձի չափը՝ գերազանցելով 30-ը։
Բեռլեկեմպն ու իր կինը՝ Ջենիֆերը, ունեն երկու դուստր և որդի, ովքեր ապրում են Պյեմոնտ քաղաքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2013
- ↑ 2,0 2,1 http://www.ams.org/news?news_id=1680
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/hamming-rl.pdf
- ↑ https://www.itsoc.org/honors/claude-e-shannon-award
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/kobayashi-rl.pdf
- ↑ . 1996. doi:10.1109/TIT.1996.490574.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|издание=
ignored (օգնություն); Unknown parameter|месяц=
ignored (օգնություն); Unknown parameter|название=
ignored (օգնություն); Unknown parameter|номер=
ignored (օգնություն); Unknown parameter|страница=
ignored (օգնություն); Unknown parameter|том=
ignored (օգնություն) - ↑ Elwyn Berlekamp, listing at the Department of Mathematics, Университет Калифорнии (Беркли)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվին Բեռլեկեմպ» հոդվածին։ |