Գո (չինարեն՝ 圍棋,围棋, վեյցզի, կորեերեն՝ 바둑, պադուկ, ճապոներեն՝ 囲碁, իգո) Չինական ավանդական սեղանի խաղ, որտեղ խաղացողի հիմնական նպատակը տախտակի վրա հնարավորինս շատ տարածք զբաղեցնելն ու շրջափակելն է։ Խաղը ստեղծվել է Հին Չինաստանում ավելի քան 2500 տարի առաջ։ Չնայած պարզ կանոններին, լավ գո խաղալը բավականին բարդ է(շատերը այն համարում են շախմատից բարդ խաղ)։

Գո
Տեսակինտելեկտուալ սպորտաձև
Ենթատեսակխաղեր տախտակի վրա, խաղ վանդակավոր դաշտում և two-player game?
Խաղացողների քանակ մաքսիմալ2
 Go (game) Վիքիպահեստում
Գոյի խաղատախտակը խաղաքարերով

Խաղում կա 2 խաղացող, որոնցից մեկը խաղում է սև քարերով, մյուսը սպիտակ։ Խաղի ժամանակ քարերը շարվում են վանդակավոր տախտակի վանդակների հանգույցներում(կետեր)։ Սովորաբար խաղում են 19×19 խաղատախտակի վրա, սակայն տարածված են նաև 9×9 և 13×13 տախտակները։ Տախտակի վրա դրված քարերը շարժել չի կարելի։ Նրանք հեռացվում են տախտակի վրայից երբ շրջափակվում են հակառոկորդի քարերով։ Խաղը ավարտված է համարվում, երբ երկու խաղացողները իրար հետևից բաց են թողնում իրենց քայլը, որից հետո հաշվվում են նրանց միավորները։

2008 թվականին աշխարհում եղել է 40մլն գո խաղացող(որոնց մեծ մասը Արևելյան Ասիայից), իսկ 2015 թվականին Գոյի Միջազգային Ֆեդերացիան ունեցել է 75 անդամ-երկիր։

Կանոնները

խմբագրել

Առաջին քայլը սովորաբար անում է սև քարերով խաղացողը։ Խաղում իրար կպած նույն գույնի քարերի համախումբը կոչվում է խումբ։ Խմբի մեջ մտնող քարերին հարևան ազատ հանգույցները(անկյունագծայինները չհաշված), կոչվում են խմբի ազատություններ։ Երբ խումբը չի ունենում ազատություն(բոլոր հարևան հանգույցներում հակառակորդի քարերն են) խմբի բոլոր քարերը հեռացվում են խաղատախտակից։ Խաղացողը իր քարերը կարող է դնել տախտակի ցանկացած կետում՝ 2 բացառությամբ՝

  1. Այդ քայլի պատճառով խաղացողի քարերի որևէ խումբ կկորցնի իր ազատությունները՝ ինքնասպանություն չի կարելի։ Բայց եթե քայլի պատճառով նաև հակառակորդն է կորցնում իր խմբերից մեկը, ապա քայլը թույլատրվում է, իսկ քայլը անողի խումբը մնում է տախտակի վրա։
  2. Այդ քայլի պատճառով տախտակը գալիս է իր նախկին դիրքին։ Այս Կո կոչվող կանոնի նպատակի նույն գործողության շարունակ կրկնվելը բացառելն է։

Երբ երկու խաղացողները հաջորդաբար իրենց քայլը բաց են թողում, խաղը համարվում է ավարտված և սկսվում է միավորների հաշվարկը։ Միավորների հաշվելու չինական մեթոդում իրար են գումարվում այդ գույնի քարերով զբաղեցված և այդ գույնով շրջափակված հանգույցների քանակները, իսկ սպիտակ խաղացողին տրվում է լրացուցիչ միավոր(կոմի)՝ խաղը երկրորդը սկսելու համար[1]։ Կոմին սովորաբար լինում է կոտորակային թիվ՝ ոչ֊ոքին բացառելու նպատակով։ Խաղացողները կարող են խաղից առաջ որոշել կոմիի արժեքը(տարածված են 5.5֊ը, 6.5֊ը և 7.5֊ը)։ Միավորների հաշվման ճապոնական համակարգում միավորից հանվում է նաև կորցրած քարերի քանակը։

Գոյի դրական կողմերից է նաև այն, որ իրար հետ կարող են խաղալ տարբեր մակարդակի խաղացողներ, սակայն խաղը չի կորցնի իր ինտրիգը։ Դրա համար թույլ խաղացողը խաղը սկսելուց առաջ կարող է տախտակի վրա դնել որոշակի քանակությամբ քարեր՝ նախնական առավելություն ստանալով։ Այդ քարերը անգլերենում կոչվում են handicap[2]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sensei's Library. «Komi».
  2. Sensei's Library. «Handicap Placement».

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գո» հոդվածին։