Էլինա Դունի (1981, մարտի 10, 1981(1981-03-10), Տիրանա, Ալբանիա[1]), շվեյցարացի-ալբանացի ջազային երաժիշտ։ Դասական երաժշտական և ջազային կրթություն ստացել է Շվեյցարիայում, 2004 թվականից զբաղվել է ալբանական ժողովրդական երաժշտությամբ[2]։

Էլինա Դունի
Բնօրինակ անունElina Duni
Ծնվել էմարտի 10, 1981(1981-03-10) (43 տարեկան)
Տիրանա, Ալբանիա[1]
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
Շվեյցարիա Շվեյցարիա
Ժանրերջազ
Մասնագիտությունjazz singer և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԼեյբլECM Records
ԿրթությունUniversity of the Arts Bern? և Ժնևի կոնսերվատորիա
Կայքelinaduni.com
 Elina Duni Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլինա Դունին ծնվել է 1981 թվականին, Տիրանայում, արվեստագետների ընտանիքում։ Մայրը և պապը գրողներ են, հայրը՝ Սպինո Դունին, դերասան, ռեժիսոր։ Որպես երգիչ բեմական առաջին քայլերը կատարել է հինգ տարեկանում, այնուհետև հաճախել է ջութակի դասերի։ 1986-1991 թթ. մասնակցել է Ալբանիայի ազգային ռադիոյի և հեռուստատեսության մի շարք փառատոների։ 1992 թվականին, ռեժիմի անկումից հետո, մոր հետ տեղափոխվել է Լյուցերն, ապա՝ Ժնև։ Սովորել է Saussure քոլեջում, զուգահեռ հաճախել Ժնևի կոնսերվատորիա։ 2000 թվականին կոնսերվատորիան ավարտելուց հետո մասնակցել է մի շարք կինո նախագծերի, թատերական, ջազային միջոցառումների Ալբանիայում և Շվեյցարիայում։

2004-2008 թթ. սովորել է Բեռնի արվեստի համալսարանի ջազի բաժնում։ Ստեղծել է «Էլինա Դունի քառյակը» Քոլին Վալոնի (դաշնամուր), Պատրիս Մորետի (բաս) և Նորբերտ Ֆամատերի (հարվածային գործիքներ) հետ։ Քառյակը կատարել է վերադարձ դեպի երաժշտական ակունքներ՝ համադրելով ալբանական ավանդական ռեփերտուարները և ջազը։ Էլինա Դունիի երգերը երգում են բուլղարերեն, ռումիներեն, թուրքերեն, հունարեն, ալբաներեն, անգլերեն և այլ լեզուներով։

2008 թվականին թողարկել է իր առաջին ալբոմը, "Baresha", որին հաջորդել է եվրոպական ջազային փառատոների շրջագայություն (Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա և Բալկաններ2010 թվականի փետրվարին թողարկվում է երկրորդ ալբոմը՝ «Lume»՝ նույնպես «Meta Records» ձայնագրման ստուդիայում։ Դա գովասանքի խոսքեր է առաջ բերում գերմանական, շվեյցարական, ավստրիական և ֆրանսիական մամուլներում։ Երրորդ ալբոմը՝ «Matanë Malit» թողարկվել է 2012 թվականին՝ «ECM Records» ձայնագրման ստուդիայում։ Այն իրենից ներկայացնում է ձոն Ալբանիային, ալբանական ազգային հին երգերը ջազ ժանրի գեղեցիկ ռեմիքսում։

Էլինա Դունին բնակվում է Բեռնում։

Դիսկոգրաֆիա խմբագրել

  • 2007 - Baresha
  • 2010 - Lume, Lume
  • 2012 - Matanë Malit[3]
  • 2014 - Muza e zezë

Ալբոմներ խմբագրել

Baresha (2008) Lume Lume (2010) Matane malitol (2012) Muza e zeze (2014)
Lule Riverman Ka një mot
Yiati the M'agapas Kenga e Qamiles Kjani Trima
Kiparissin Ki Zandana me kamerav Kur të kujtosh
Ces Petits Riens Lume Lume Vajzë e valëve
Solitary Moon Do marr çiften Une ty moj
Osso Varun Health më del n'sokak Erë pranverore
Loch Ness Ha bu other sevdaluk Celo Mezani
La Javanaise Dhen Mboro Manoula Ra Kambana
Baresha Nënockë Çobankat
ZEMER Hapi Syte e indices Kristal
Edna Na Maika S'paske pas një Pike mëshire U RRIT vasha
Spice Iceland Kaval Sviri Mine Peza
Avec Le Temps

Մրցանակներ խմբագրել

  • 2005 Lakuriq ալբոմի համար Retrovizorja խմբի հետ Տիրանայի ժյուրիի հատուկ մրցանակ
  • 2007 Friedl Wald մրցանակակիր
  • 2008 «Հարված սրտին 2008» Բեռնի երաժշտական հանձնաժողովի մրցանակ
  • 2008 «Լավագույն ակնկալիք» Բեռնի գեղարվեստի համալսարանի կրթաթոշակ
  • 2009 «Առաջնություն ջազ», (Encouragement prioritaire du jazz) 2010-2012

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել