Գենդերային հետազոտություններ

Բազմաթիվ գենդերային ինքնության խորհրդանիշներ ոճավորված են որպես օլիմպիական օղակներ

Գենդերային հետազոտություններ (անգլ.՝ gender studies), միջդիսցիպլինար գիտական ոլորտ՝ նվիրված գենդերային ինքնության վերլուծությանը և գենդերային ներկայացմանը: Այն ներառում է կանանց (ֆեմինիզմի, գենդերի և քաղաքականության վերաբերյալ), տղամարդկանց և քվիրների հետ կապված ուսումնասիրությունները[1]: Երբեմն գենդերային հետազոտություններն ուսումնասիրում են նաև մարդու սեռականությունը:

Գիտության այս ճյուղն ուսումնասիրում է գենդերը և սեռականությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գրականությունը, լեզուն, աշխարհագրությունը, պատմությունը, քաղաքագիտությունը, սոցիոլոգիան, մարդաբանությունը, կինոն, մեդիա հետազոտությունը, մարդու զարգացումը, իրավունքը, հանրային առողջապահությունը և բժշկությունը[2][3]: Այն նաև վերլուծում է, թե ինչպես են ռասան, էթնիկությունը, գտնվելու վայրը, խավը, ազգությունը և հաշմանդամությունը հատվում գենդերի և սեռականության հետ[4][5]:

Խոսելով գենդերի մասին՝ Սիմոնա դը Բովուարն ասել է. «Մարդը կին չի ծնվում, նա դառնում է կին»[6]: Այս տեսակետը ենթադրում է, որ գենդերային հետազոտություններում «գենդեր» տերմինը պետք է օգտագործվի տղամարդկության և կանացիության հասարակական և մշակութային կառուցվածքները նշելու համար, այլ ոչ թե տղամարդը կամ կին լինելու կարգավիճակները[7]: Սակայն նման տեսակետ ունեն ոչ բոլոր գենդերային տեսաբանները։ Բովուարի տեսակետին աջակցում են բազմաթիվ սոցիոլոգներ, թեև կան բազմաթիվ այլ հեղինակներ գենդերային հետազոտությունների բնագավառում տարբեր նախապատմութուններով և հակառակ հայացքներով, ինչպիսիք են հոգեվերլուծաբան Ժակ Լակը և ֆեմինիստուհի Ջուդիթ Բաթլերը:

Գենդերը վերաբերում է բազմաթիվ առարկաների, ինչպիսիք են գրականության տեսությունը, դրամատուրգիան, կինոյի տեսությունը, փերֆորմանսի տեսությունը, ժամանակակից արվեստի պատմությունը, մարդաբանությունը, սոցիոլոգիան, հանրալեզվաբանությունը և հոգեբանությունը: Սակայն այդ առարկաները երբեմն տարբերվում են իրենց մոտեցումներում, թե ինչպես և ինչու է ուսումնասիրվում գենդերը: Օրինակ՝ մարդաբանության, սոցիոլոգիայի և հոգեբանության մեջ սեռը հաճախ ուսումնասիրվում է որպես պրակտիկա, մինչդեռ մշակութային ուսումնասիրություններում առավել հաճախ ուսումնասիրվում են գենդերի մասին պատկերացումները: Քաղաքականության մեջ գենդերը կարելի է դիտարկել որպես հիմնարար դիսկուրս, որը քաղաքական սուբյեկտներն օգտագործում են մի շարք հարցերի շուրջ իրենց դիրքավորելու համար[8]։ Գենդերային ուսումնասիրություններն ինքնին նաև գիտության ճյուղ են, որոնք ներառում են մեթոդներ և մոտեցումներ գիտության ճյուղերի լայն շրջանակից[9]: Յուրաքանչյուր բնագավառում «գենդերը» համարվում է պրակտիկա, որը երբեմն պերֆորմատիվ է անվանվում[10][11]:

Ըստ Սեմ Քիլերմանի, գենդերը կարող է բաժանվել երեք կատեգորիաների՝ գենդերային ինքնություն, գենդերային արտահայտություն և կենսաբանական սեռ: Այս երեք կատեգորիաները գենդերը հասարակական, կենսաբանական և մշակութային տարբեր կառույցների մասնատելու եղանակ է:

ԱզդեցություններԽմբագրել

Հոգեվերլուծական տեսությունԽմբագրել

Մի շարք տեսաբաններ զգալի ազդեցություն են ունեցել գենդերային հետազոտությունների ոլորտի՝ հատկապես հոգեվերլուծական տեսության վրա։ Այդ տեսաբաններից են Զիգմունդ Ֆրոյդը, Ժակ Լականը, Յուլիա Կրիստևան, Բրահա Լ․ Էթինգերը։

Այդ տեսաբաններից յուրաքանչյուրի տեսապակու տակ ուսումնասիրվող գենդերը մի փոքր այլ տեսք ունի։ Ֆրոյդյան համակարգի համաձայն՝ կանայք «խեղված են և պետք է համակերպվեն առնանդամ չունենալու փաստի հետ» (Ֆրոյդի տերմիններով՝ «deformity»,  անգլ. թարգմանաբար՝ «այլանդակություն»)[12]։ Սակայն, Լականը կազմակերպում է կանացիությունը և առնականությունն ըստ տարբեր անգիտակից կառույցների։ Ինչպես արական, այդպես էլ իգական սուբյեկտները ներգրավված են «ֆալոսային» (անգլ.՝ phallic) կազմակերպությանը, և սեռականացման (սեքսուացիա) կանանց կողմը «լրացուցիչ» է, այլ ոչ թե հակառակ կամ լրացնող[13]։ Սեռականացման (սեռական իրավիճակի) հայեցակարգը, որը ենթադրում է գենդերային դերերի և դերային խաղերի զարգացումը մանկական տարիքում, օգտակար է հակազդելու համար այն գաղափարին, որ գենդերային ինքնությունը բնածին է կամ կենսաբանորեն դետերմինացված: Այլ կերպ ասած, անհատի սեռականացումն ունի նույն, եթե ոչ ավելի մեծ նշանակություն գենդերային ինքնության զարգացման համար, այնպես, ինչպես և տղամարդու կամ կնոջ գենետիկորեն պայմանավորված սեռական պատկանելությունը[14]: Յուլիա Կրիստևան նույնպես զգալիորեն զարգացրել է նշանագիտության ոլորտը[15]:

Բրահա Լ․ Էթինգերը վերափոխել է ժամանակակից հոգեվերլուծության սուբյեկտիվությունը 1990-ական թվականների սկզբից՝ սահմանային կապի (bordureliance), սահմանային տարածության (bordurespacement) և համատեղ առաջացման մայրիշխամական[16] կանացի-մայրական և նախամայրական Էրոսի միջոցով: Մայրիշխանական կանացի տարբերությունը հատուկ հայացք է սահմանում[17], և այն տրանս-սուբյեկտիվության և տրանսջեքթիվության[18] աղբյուր է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար: Էթրինգերը վերաիմաստավորում է մարդկային սուբյեկտը, ըստ մայրական սկզբի հետ արխաիկ կապի, և առաջարկում է Դեմեթեր-Փերսեֆոնի բարդության (անգլ.՝ Demeter-Persephone Complexity) գաղափարը[19]:

Ֆեմինիստական հոգեվերլուծական տեսությունԽմբագրել

Ֆեմինիստական տեսաբանները, ինչպիսիք են Ջուլիետ Միթչելը, Նենսի Չոդորոուն, Ջեսիկա Բենջամինը, Ջեյն Գալոփը, Բրահա Լ․ Էթինգերը, Շոշանա Ֆելմանը, Գրիզելդա Փոլոքը, Լյուսի Այրիգարայը և Ջեյն Ֆլեքսը, զարգացրել են ֆեմինիստական հոգեվերլուծությունը և պնդել են, որ հոգեվերլուծական տեսությունը կենսականորեն կարևոր է ֆեմինիստական նախագծի համար և պետք է, ինչպես և այլ տեսական ավանդույթները, քննադատության ենթարկվի նաև կանանց կողմից, ինչպես նաև վերափոխվի, որպեսզի ազատվի սեքսիզմի մնացորդներից (այսինքն՝ ենթարկվել գրաքննությանՇուլամիթ Ֆայրսթոունն իր «Սեքսի դիալեկտիկան» աշխատության մեջ ֆրոյդականությունն անվանում է «սխալ ճանապարհով տարած ֆեմինիզմ» և քննարկում է, թե ինչպես է ֆրոյդականությունը գրեթե լիովին ճշգրիտ՝ բացառությամբ մեկ վճռական մանրամասնության․ ամեն տեղ, որտեղ Ֆրոյդը գրում է «առնանդամ» (անգլ.՝ penis), այդ բառը պետք է փոխարինել «ուժ» (անգլ.՝ power) բառով։

Այնպիսի քննադատները, ինչպիսինն է օրինակ Էլիզաբեթ Գրոսը, մեղադրում են Ժակ Լականին հոգեվերլուծությունում սեքսիստական ավանդույթը պահպանելու մեջ[20]: Մյուսները, ինչպիսիք են օրինակ Ջուդիթ Բաթլերը[21], Բրահա Լ. Էթինգերը և Ջեյն Գալոփը, օգտագործել են Լականի աշխատանքները, թեև քննադատական ճանապարհով, գենդերային տեսության զարգացման նպատակով[22][23][24]:

Համաձայն Ջ․ Բ․ Մարքանդին՝ «Գենդերային հետազոտություններն և քվիր տեսությունը բավական դժկամությամբ, թշնամաբար են ընկալում հոգեվերլուծական մոտեցումը»[25]։

Ժան-Քլոդ Գիլբոյի համար գենդերային հետազոտությունները (և սեռական փոքրամասնությունների ակտիվիստները) դիտարկում են հոգեվերլուծությունը և հոգեվերլուծողներին որպես «նոր քահանաներ՝ սեռական նորմալության, բարոյականության, մորալիզմի և անգամ խավարամտություն վերջին պաշտպաններ»[26]:

Ըստ Դենիել Բոնի և Կատերինա Ռեի, գենդերային ուսումնասիրությունները «հաճախ քննադատել են հոգեվերլուծությունը, որպեսզի հավերժացնեն հայրապետության ընտանեկան և հասարակական մոդելը, որը հիմնված է ծնողական կարգի կոշտ և անժամանակ տարբերակի վրա»[27]:

Գրական տեսությունԽմբագրել

Հոգեվերլուծականորեն կողմնորոշված ֆրանսիական ֆեմինիզմը կենտրոնացած է տեսողական և գրական տեսության վրա։ Վիրջինիա Վուլֆի ժառանգությունը, ինչպես նաև «Էդրիեն Ռիչի կոչը կանանց կողմից գրական տեքստերի և պատմության վերանայման վերաբերյալ, ֆեմինիստ հեղինակների մի ամբողջ սերնդին խրախուսել է պատասխանել իրենց սեփական տեքստերով»[28]: Գրիզելդա Փոլոքը և այլ ֆեմինիստներ գենդերային տեսանկյունից ձևակերպել են և առասպելը[29], և պոեզիան, և գրականությունը[29][30][31]:

Պոստմոդեռն ազդեցությունԽմբագրել

Պոստմոդեռնիզմի տեսությունների առաջացումն ազդել է գենդերային հետազոտությունների վրա[14], ինքնության տեսությունների շարժման ատճառ դանռալովֆ՝ սկսած ֆիքսված կամ էսենցիալիստական գենդերային ինքնության հայեցակարգից մինչև պոստմոդեռնիստական[32][33] հոսունություն կամ բազմակի ինքնություն[34]: Պոստստրուկտուրալիզմի և դրա գրական-տեսական ասպեկտի ազդեցությունը գենդերային հետազոտությունների վրա առավել նկատելի էր մեծ նարատիվների վիճարկման մեջ: Պոստստրուկտուրալիզմը ճանապարհ է հարթել գենդերային հետազոտություններում քվիր տեսության ի հայտ գալու համար, ինչն անհրաժեշտություն է առաջացրել, որ ոլորտն ընդլայնի սեռականության իր տեսադաշտը[35]: Սեռական հետազոտությունների ընդգրկման ոլորտի ընդլայնումից բացի, պոստմոդեռնիզմի ազդեցության տակ գտնվող գենդերային հետազոտությունները նույնպես շրջել են իրենց տեսապակին մասկուլինության ուսումնասիրության կողմ՝ այնպիսի հասարակագետների և տեսաբանների աշխատանքների շնորհիվ, ինչպիսիք են Ռ. Ու. Քոնելը, Մայքլ Քիմելը և Է. Էնթոնի Ռոթունդոն[36][37]:

Այս փոփոխությունները և ընդլայնումները որոշակի տարաձայնություններ են առաջացրել այս ոլորտում, օրինակ, երկրորդ ալիքի ֆեմինիստների և քվիր տեսաբանների միջև[38]: Այն փաստը, որ գենդերը սոցիալապես նախագծված է, չի վերացնում այն փաստը, որ սեռերի միջև ճնշման շերտեր կան:

Տեսության զարգացումԽմբագրել

ՊատմությունԽմբագրել

Գենդերային հետազոտությունների պատմությունն ուսումնասիրում է գենդերի վերաբերյալ տարբեր տեսակետներ։ Գիտության այս ճյուղն ուսումնասիրում է ուղիները, որոնց միջոցով պատմական, մշակութային և հասարակական իրադարձությունները տարբեր հասարակություններում ձևավորել են գենդերի դերը։ Գենդերային հետազոտությունների ոլորտը, կենտրոնանալով տղամարդկանց և կանանց միջև տարբերությունների վրա, նաև հաշվի է առնում սեռական տարբերությունները և գենդերային կատեգորիզացիայի ավելի քիչ բինարային (կրկնակի) սահմանումները[39]:

Քսաներորդ դարում տեղի ունեցած համընդհանուր ընտրական իրավունքի հեղափոխությունից հետո, 1960-ական և 1970-ական թվականների կանանց ազատագրական շարժումը նպաստել է ֆեմինիստական հայացքների վերանայմանը՝ պատմության սովորական և ընդունված տարբերակներն «ակտիվորեն ուսումնասիրելու» համար այնպես, ինչպես այն արդեն հայտնի էր այդ ժամանակ։ Շատ ֆեմինիստ գիտնականներ իրենց նպատակն են համարել կասկածի տակ դնել նախնական ենթադրությունները կանանց և տղամարդկանց հատկանիշների վերաբերյալ, փաստացի չափել դրանք և տեղեկացնել կանանց և տղամարդկանց միջև առկա տարբերությունների մասին[40]: Ի սկզբանե, այդ ծրագրերը հիմնականում ֆեմինիստական էին և նախատեսված էին ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց կողմից ներդրման ճանաչման համար: Շուտով տղամարդիկ սկսել են տղամարդկությանը նայել այնպես, ինչպես կանայք կանացիությանը, և զարգացրել են հետազոտության այն տարածքը, որը կոչվում է «տղամարդկանց հետազոտություններ»[41]: Միայն 1980-ական և 1990-ական թվականների վերջին են գիտնականները խոստովանել սեռականությունն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։ Դա պայմանավորված էր լեսբուհիների և գեյերի իրավունքների նկատմամբ աճող հետաքրքրությամբ, և գիտնականները պարզել են, որ մարդկանց մեծ մասն ասոցացնելու է գրավչությունը և գենդերը միասին, այլ ոչ թե որպես առանձին էություններ[41][42]։

Թեև կանանց հետազոտությունների համար դոկտորական ծրագրերը գոյություն ունեն 1990 թվականից ի վեր, գենդերային հետազոտությունների ոլորտում պոտենցիալ գիտությունների թեկնածուի համար առաջին դոկտորական ծրագիրը Միացյալ Նահանգներում հաստատվել է 2005 թվականի նոյեմբերին[43]:

2015 թվականին Քաբուլի համալսարանը դարձել Է Աֆղանստանի առաջին համալսարանը, որն առաջարկել է գենդերի և կանանց հետազոտությունների մագիստրոսական դասընթաց[44]:

Կանանց հետազոտություններԽմբագրել

Կանանց հետազոտություններ՝ միջդիսցիպլինար ակադեմիական ոլորտ, որը նվիրված է կանանց, ֆեմինիզմին, գենդերին և քաղաքականությանը վերաբերվող թեմաներին: Այն հաճախ ներառում է ֆեմինիստական տեսությունը, կանանց պատմությունը (օրինակ, կանանց ընտրական իրավունքի պատմությունը) և հասարակական պատմությունը, կանանց գեղարվեստական գրականությունը և առողջությունը, ֆեմինիստական հոգեվերլուծությունը և ֆեմինիստական և գենդերային հետազոտությունները, որոնք ազդել են հումանիտար և հասարակական գիտությունների մեծ մասի վրա:

Տղամարդկանց հետազոտություններԽմբագրել

Տղամարդկանց հետազոտություններ՝ միջդիսցիպլինար ակադեմիական ոլորտ, որը նվիրված է տղամարդկանց, գենդերին և քաղաքականության վերաբերվող թեմաներին: Այն հաճախ իր մեջ ներառում է ֆեմինիստական տեսությունը, տղամարդկանց պատմությունը և հասարակական պատմությունը, տղամադրականց գեղարվեստական գրականությունը և առողջությունը, ֆեմինիստական հոգեվերլուծությունը և ֆեմինիստական և գենդերային հետազոտությունները, որոնք ազդեցություն են ունեցել հումանիտար և հասարակական գիտությունների մեծ մասի վրա: Թիմոթի Լորին և Աննա Հիքի-Մուդին ենթադրում են, որ «միշտ վտանգներ են գոյություն ունեցել, որոնք առկա են «մասկուլինության հետազոտությունների»՝ որպես կիսափակ համայնքի ինստիտուցիոնալացման մեջ», և նշում են, որ «ֆեմինիստական փիլիսոփայության նկատմամբ որոշակի հանդիսությունը հետապնդում է մասկուլինականության բազմաթիվ հետազոտություններին»[45]:

Գենդերն ԱսիայումԽմբագրել

Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գենդերային խնդիրների հետ կապված որոշ հարցեր ավելի բարդ են և կախված են գտնվելու վայրից և համատեքստից: Օրինակ, Չինաստանում, Վիետնամում, Թաիլանդում, Ֆիլիպիններում և Ինդոնեզիայում այն բանի մեծ նշանակույթյունը, թե ոնց է սահմանվում կինը, գալիս է աշխատուժից։ Այդ երկրներում «գենդերին վերաբերող դժվարությունները, որպես կանոն, կապված են տնտեսական հնարավորությունների, աշխատավայրում զբաղվածության և խնդիրների՝ օրինակ, ոչ ֆորմալ հատվածի աշխատողների, միգրացիոն հոսքերի ֆեմինիզացիայի, աշխատանքային պայմանների և երկարաժամկետ հասարակական ապահովության հետ[46]: Սակայն, տնտեսապես ավելի քիչ կայուն երկրներում, ինչպիսիք են Պապուա Նոր Գվինեան, Արևելյան Թիմորը, Լաոսը, Կամբոջան և որոշ ավելի հեռավոր շրջաններում գտնվող գավառներում, «կանայք հակված են կրել հասարակական և կենցաղային հակամարտությունների և բնական աղետների հետ կապված ծախսերը»[46]:

Զարգացման տարբեր փուլերում գտնվող բոլոր գավառներում առկա խնդիրներից մեկն այն է, որ կանայք թույլ ձայն ունեն, երբ խոսքը վերաբերում է որոշումների կայացմանը: Դրա պատճառներից մեկն է «ապակենտրոնացման աճող միտումը, [որը] հանգեցրել է այն բանին, որ որոշումների կայացման գործընթացը իջել է այն մակարդակին, որի վրա կանանց ձայնը հաճախ ամենաթույլն է, և որտեղ նույնիսկ կանանց քաղաքացիական հասարակության շարժումը, որը ազգային մակարդակով հզոր պաշտպան էր, պայքարում է կազմակերպվելու և լսված լինելու համար»[46]:

Արևելյան Ասիայի Խաղավօվկիանոսյան շրջանի երկրների մոտեցումը, որն ուղղված է այդ գենդերային հարցերի արդիականացմանը, հենվում է եռասյուն մեթոդի վրա[47]: Առաջին սյունը միջին եկամուտ ունեցող երկրների և միջին եկամուտ ունեցող զարգացող երկրների հետ համագործակցությունն է՝ աճի և բարգավաճման օգուտների պահպանման և համատեղ օգտագործման համար: Երկրորդ սյունն աջակցում է խաղաղության զարգացման, աճի վերսկսման և աղքատության կրճատման հիմքերը ամենաաղքատ և առավել խոցելի տարածաշրջաններում։ Եզրափակիչ սյունն պահովում է գիտելիքների կառավարման, փոխանակման և զարգացման մասին տեղեկատվության տարածման համար փուլը՝ հաշվի առնելով տարածաշրջանում գենդերային ասպեկտները: Այս ծրագրերն արդեն ստեղծվել և հաջողությամբ իրականացվում են Վիետնամում, Թաիլանդում, Չինաստանում, ինչպես նաև Ֆիլիպիններում, և ներկայումս ջանքեր են գործադրվում դրանք իրականացնել նաև Լաոսում, Պապուա Նոր Գվինեայում և Արևելյան Թիմորում: Այս սյուները խոսում են գենդերային հետազոտությունների ցուցադրման կարևորության մասին[46]:

Ջուդիթ ԲաթլերԽմբագրել

Գենդերային պերֆորմատիվության հայեցակարգն ընկած է փիլիսոփա և գենդերային տեսաբան Ջուդիթ Բաթլերի «Գենդերային անհանգստություն» աշխատության հիմքում։ Բաթլերի տեսանկյունից՝ գենդերի, սեռի և սեռականության մասին գաղափարը կապված է հասարակության մեջ իշխանության հետ[48][49]: Նա գտնում է «գենդերային, սեռական, ցանկալի սուբյեկտի» կառուցվածքը «կարգավորող դիսկուրսներում»: Բաթլերի փաստարկման մի մասը վերաբերում է սեքսի դերին «բնական» կամ կապակցված գենդերի և սեռականության կառուցման գործում[50]: Նրա կարծիքով՝ գենդերը և հետերոսեռականությունը սահմանվում են որպես բնական, քանի որ տղամարդկանց և կանանց սեռերի հակադրությունը ընկալվում է որպես հասարակության երևակայության համար բնական[48]:

ՔննադատությունԽմբագրել

Պատմաբան և տեսաբան Բրայան Փալմերը պնդում է, որ ներկայումս գենդերային հետազոտությունների վստահությունը պոստստրուկտուրալիզմի նկատմամբ՝ դիսկուրսի իր իրայնացմամբ և ճնշման կառուցվածքների և դիմադրության պայքարի խուսափմամբ, ստվերում է պատմական իրադարձությունների, գործընթացների ակունքները, իմաստները և հետևանքները, և նա ձգտում է գենդերային հետազոտություններում ժամանակակից միտումները հակադրել վերապրած փորձի և ենթակայության կառույցների ու իշխանության վերլուծության անհրաժեշտության փաստարկին[51]։ Հեղինակներ Դաֆնե Փաթայը և Նորետա Քյորթիջն ենթադրել են, որ կանանց ուսումնասիրությունները քաղաքական օրակարգին ծառայեցնելու փորձը հանգեցրել է խնդրահարույց արդյունքների, ինչպիսիք են կասկածելի գիտելիքները և մանկավարժական պրակտիկաները, որոնք ավելի շատ հավատքի են նման, քան կրթության[52]։

Պետության և կառավարության վերաբերմունք գենդերային հետազոտությունների նկատմամբԽմբագրել

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում «հակագենդերային» շարժումներն աճում են, մասնավորապես, Հունգարիայում, Լեհաստանում և Ռուսաստանում[53][54]:

ՌուսաստանԽմբագրել

Ռուսաստանում ներկայումս հանդուրժվում են գենդերային ուսումնասիրությունները, սակայն, 2017 թվականին վերացվել են պետության կողմից աջակցվող պրակտիկաները, որոնք տեսակետ են առաջադրում՝ կապված իշխանության մոտ գտնվող մարդկանց գենդերային հեռանկարների վերաբերյալ, օրինակ՝ օրենք, որը մանրամասն լուծում է ընտանեկան բռնության յուրահատկությունը[55]: 2010 թվականից Ռուսաստանը նաև քարոզարշավ է վարում ՄԱԿ-ի կենտրոնական կոմիտեում, այսպես կոչված, «ավանդական արժեքների» ճանաչման ուղղությամբ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման օրինական գործոն[56]:

ՀունգարիաԽմբագրել

Գենդերային հետազոտությունների ծրագրերն արգելվել են Հունգարիայում 2018 թվականի հոկտեմբերին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «կառավարության դիրքորոշումն այն է, որ մարդիկ ծնվում են կամ տղամարդիկ, կամ կանայք, և մենք ընդունելի չենք համարում խոսել ոչ թե կենսաբանական սեռերի, այլ սոցիալապես կառուցված գենդերների մասին»: Այս արգելքը քննադատության է արժանացել մի քանի եվրոպական համալսարանների կողմից, որոնք ծրագիր են առաջարկում, այդ թվում՝ Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանը, որի կանոնադրությունը չեղյալ է հայտարարվել կառավարության կողմից և լայնորեն դիտվում է որպես դեպի ամբողջատիրություն հունգարական իշխող կուսակցության շարժման մի մաս[57]:

ՉինաստանԽմբագրել

Կենտրոնական ժողովրդական կառավարությունն աջակցում է գենդերի և պատմության և պրակտիկայի մեջ դրա հասարակական զարգացման ուսումնասիրություններին, որոնք հանգեցնում են գենդերային հավասարության: Նշելով Մաո Ցզե Դունի փիլիսոփայությունը. «Կանայք պահում են երկնքի կեսը», սա կարող է դիտվել որպես կանանց և տղամարդկանց հավասարության շարունակություն, որը ներկայացվել է որպես մշակութային հեղափոխության մաս[58]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Gender Studies»։ Whitman College։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 12, 2012-ին։ Վերցված է մայիսի 1, 2012 
  2. Krijnen Tonny, van Bauwel Sofie (2015)։ Gender And Media: Representing, Producing, Consuming։ New York: Routledge։ ISBN 978-0-415-69540-4 
  3. «About – Center for the Study of Gender and Sexuality (CSGS)»։ The University of Chicago։ Վերցված է մայիսի 1, 2012 
  4. Healey, J. F. (2003). Race, Ethnicity, Gender and Class: the Sociology of Group Conflict and Change.
  5. «Department of Gender Studies»։ Indiana University (IU Bloomington)։ Վերցված է մայիսի 1, 2012 
  6. de Beauvoir, S. (1949, 1989). "The Second Sex".
  7. Garrett, S. (1992). "Gender", p. vii.
  8. Salime, Zakia. Between Feminism and Islam: Human Rights and Sharia Law in Morocco. Minneapolis: University of Minnesota Press, 2011.
  9. Essed Philomena, Goldberg David Theo, Kobayashi Audrey (2009)։ A Companion to Gender Studies։ Wiley-Blackwell։ ISBN 978-1-4051-8808-1։ Վերցված է նոյեմբերի 7, 2011 
  10. Griselda Pollock, "Inscriptions in the Feminine" and "Introduction" to "The With-In-Visible Screen", in: Inside the Visible edited by Catherine de Zegher. MIT Press, 1996.
  11. Ettinger Bracha L. (2010)։ «(M)Other Re-spect: Maternal Subjectivity, the Ready-made mother-monster and The Ethics of Respecting»։ Studies in the Maternal 2 (1–2)։ doi:10.16995/sim.150։ Արխիվացված է դեկտեմբերի 3, 2013-ին 
  12. Horney, Karen (1973), «On the Genesis of the Castration Complex in Women (1922)», in Miller, J. B., Psychoanalysis and Women, New York: Bruner/Mazel. 
  13. Lacan Jacques (1975)։ Encore։ Paris: Seuil 
  14. 14,0 14,1 Wright E. (2003)։ Lacan and Postfeminism (Postmodern Encounters) 
  15. Kristeva Julia (1982)։ Powers of Horror 
  16. Ettinger Bracha L. (1992)։ «Matrix and metramorphosis»։ differences: A Journal of Feminist Cultural Studies 4 (3): 176–208 
  17. Bracha L. Ettinger, The Matrixial Borderspace. Minneapolis: University of Minnesota Press, 2006 (articles 1994–99). 0-8166-3587-0.
  18. Ettinger Bracha L. (May 2006)։ «Matrixial Trans-subjectivity»։ Theory, Culture & Society 23 (2–3): 218–222։ doi:10.1177/026327640602300247 
  19. Public lecture at EGS (2012) ՅուԹյուբում
  20. Grosz Elizabeth (1990)։ Jacques Lacan: A Feminist Introduction։ London: Routledge 
  21. Butler Judith, Fassin Éric, Wallach Scott Joan (May 2006)։ «Pour ne pas en finir avec le 'genre'... table ronde» [For more on 'gender'... round table]։ Sociétés & Représentations 2 (24): 285–306։ doi:10.3917/sr.024.0285 
  22. Butler Judith (1999)։ Gender Trouble: Feminism and the Subversion of Identity 
  23. Ettinger, Bracha L. (2006), «The Matrixial Borderspace», in Ettinger, Bracha L., Collected Essays from 1994–1999, University of Minnesota Press 
  24. Gallop Jane (1993)։ The Daughter's Seduction: Feminism and Psychoanalysis։ Cornell University Press 
  25. Chaudoye, Guillemine; Cupa, Dominique; Parat, Hélène (2011), «Judith Butler», Le Sexuel, ses différences et ses genres, Paris: EDK Editions 
  26. Jean-Claude Guillebaud, Armand Abécassis, Alain Houziaux, La psychanalyse peut-elle guérir? Paris: Éditions de l'Atelier, 2005, p. 43.
  27. Beaune Daniel, Rea Caterina (2010)։ Psychanalyse sans Œdipe: Antigone, genre et subversion։ Paris: L'Harmattan։ էջ 78 
  28. Mica Howe & Sarah A. Aguier (eds). He said, She Says. Fairleigh Dickinson University Press, 2001.
  29. 29,0 29,1 Vanda Zajko & Miriam Leonard (eds). Laughing with Medusa. Oxford University Press, 2006.
  30. Humm, Maggie, Modernist Women and Visual Cultures. Rutgers University Press, 2003. 0-8135-3266-3
  31. Nina Cornietz, Dangerous Women, Deadly Words. Stanford University Press, 1999.
  32. Grebowicz, M. (2007). Gender After Lyotard. NY: SUNY Press, 2007.
  33. Zohar, Ayelet (ed.), PostGender. Cambridge Scholars Publishing, 2009.
  34. Benhabib, S. (1995). "Feminist Contentions: A Philosophical Exchange", and Butler, J. (1995), "Feminist Contentions: A Philosophical Exchange".
  35. «Gender and Sexuality Studies – New York University»։ nyu.edu։ Վերցված է հուլիսի 26, 2015 
  36. E. Anthony Rotundo (1994-05-13)։ American Manhood: Transformations in Masculinity From The Revolution to the Modern Era։ ISBN 9780465001699 
  37. Reeser, Masculinities in Theory, 2010.
  38. «Lesbian-Feminism and Queer Theory: Another "Battle of the Sexes"?»։ amygoodloe.com։ Վերցված է հուլիսի 26, 2015 
  39. "Gender: A Useful Category of Historical Analysis," American Historical Review 91, No. 5 (December 1986).
  40. Chafetz, Janet Saltzman. Handbook of the Sociology of Gender. New York: Kluwer Academic/Plenum, 1999. Print.
  41. 41,0 41,1 Douglas, Fedwa. Encyclopedia of Sex and Gender. Detroit: Macmillan Reference, 2007. Print.
  42. Liddington Jill։ «HISTORY, FEMINISM AND GENDER STUDIES»։ University of Leeds Centre for Interdisciplinary Gender Studies: Working Paper 1 Feminist Scholarship: within/across/between/beyond the disciplines 
  43. Jaschik Scott (նոյեմբերի 10, 2005)։ «Indiana Creates First Gender Studies PhD»։ «The last decade has seen the number of women's studies PhD programs grow to at least 10 – most of them relatively new. Last week, Indiana University's board approved the creation of a program that will be both similar and different from those 10: the first doctoral program in the United States exclusively in gender studies.» 
  44. FaithWorld (հոկտեմբերի 26, 2015)։ «Kabul University unlikely host for first Afghan women's studies programme»։ Blogs.reuters.com։ Վերցված է նոյեմբերի 2, 2015 
  45. Laurie Timothy, Hickey-Moody Anna (2015)։ «Geophilosophies of Masculinity: Remapping Gender, Aesthetics and Knowledge»։ Angelaki: Journal of the Theoretical Humanities 20 (1): 1–10։ doi:10.1080/0969725X.2015.1017359 
  46. 46,0 46,1 46,2 46,3 The World Bank. "Gender in East Asia and Pacific", Social Development. The World Bank, 2013. Web. March 2015.
  47. «Gender in East Asia and Pacific»։ The World Bank 
  48. 48,0 48,1 Butler Judith (1999)։ Gender Trouble: Feminism and the Subversion of Identity։ էջեր 163–71, 177–8 
  49. Butler Judith (1999)։ Gender Trouble: Feminism and the Subversion of Identity։ էջ 9 
  50. Butler Judith (2011)։ Bodies That Matter: On the Discursive Limits of Sex (անգլերեն)։ Taylor & Francis։ ISBN 9781136807183 
  51. Bryan Palmer, Descent into Discourse: The Reification of Language and the Writing of Social History, Trent University (Peterborough, Canada) 1990
  52. Daphne Patai and Noretta Koertge, Professing Feminism: Education and Indoctrination in Women's Studies. Lexington Books; Expanded edition, 2003.
  53. Global The Conversation (2016-10-14)։ «How Hungary and Poland have silenced women and stifled human rights»։ Huffington Post (en-US)։ Վերցված է 2018-10-31 
  54. «Anti-Gender Movements on the Rise?»։ Publication Series on Democracy 38 
  55. Ferris-Rotman Amie։ «Putin's War on Women»։ Foreign Policy (անգլերեն)։ Վերցված է 2018-10-31 
  56. «'Traditional values' for the 99%? The new gender ideology in Russia»։ Engenderings (en-US)։ 2018-01-15։ Վերցված է 2018-10-31 
  57. Oppenheim Maya (2018-10-24)։ «Hungarian Prime Minister Viktor Orban bans gender studies programmes»։ The Independent (en-UK)։ Վերցված է 2018-10-17 
  58. Branigan Tania (2009-05-20)։ «China voices: the professor of gender studies»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-10-31 

ՄատենագրությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել