Բիրգիթ Յուրգենսեն

ավստրիացի լուսանկարիչ
(Վերահղված է Էլզա Լասկեր-Շյուլերից)

Բիրգիթ Յուրգենսեն (գերմ.՝ Birgit Jürgenssen, ապրիլի 10, 1949(1949-04-10)[1][2][3], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3] - սեպտեմբերի 25, 2003(2003-09-25)[4][1][2][…], Վիեննա, Ավստրիա[3]), ավստրիացի լուսանկարիչ, նաև նկարիչ, գրաֆիկ, կուրատոր և մանկավարժ։ Ապրել է Վիեննայում, մասնագիտացված է բոդի-արտում։ Նրա արվեստին են նվիրված եղել մի շարք անհատական ցուցահանդեսներ։ Դասավանդել է Կիրառական արվեստի ինստիտուտում (1981-1982) և Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում (1982-1997)։

Բիրգիթ Յուրգենսեն
գերմ.՝ Birgit Jürgenssen
Ծնվել էապրիլի 10, 1949(1949-04-10)[1][2][3]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3]
Մահացել էսեպտեմբերի 25, 2003(2003-09-25)[4][1][2][…] (54 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[3]
Քաղաքացիություն Ավստրիա[5]
ԿրթությունԿիրառական արվեստի համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարչուհի, գծանկարիչ, գծանկարիչ և new media artist
ԱշխատավայրՎիեննայի գեղարվեստի ակադեմիա և Կիրառական արվեստի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունDie Damen?
 Birgit Jürgenssen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բիրգիթ Յուրգենսենը ծնվել է Վիեննայում 1949 թվականին։ 1968-1971 թվականներին սովորել է տեղի Կիրառական արվեստի ինստիտուտում, իսկ 1980-1981 թվականներին դասավանդել է այդ նույն ինստիտուտում։ 1982-1997 թվականներին դասավանդել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում[7][8]։ Բացի այդ` նա կուրատորի դերում հանդես է եկել ցուցահանդեսների ժամանակ[9]։ Մահացել է 2003 թվականին[7]։

Աշխատանքներ և քննադատություն խմբագրել

Բիրգիթ Յուրգենսենը ճանաչվել է որպես միջազգային ֆեմինիստական ավանգարդի ակնառու ներկայացուցիչներից մեկը[10]։ 1960-ական թվականների վերջից նա մշակել է ֆոտոարվեստի տարբեր ձևեր. նրա արվեստի հիմնական թեման եղել է կանացի մարմինը և նրա տրանսֆորմացիաները[11]։ Նրա ինքնադիմանկարները և ֆոտոշարքերը լուսաբանել են իրադարձություններ, որոնք նվիրված են եղել կնոջ առօրյա կյանքին, ընդ որում ամենատարբեր ձևերով` ներառյալ «ցնցող վախի ու նախապաշարմունքի մթնոլորտը»[9]։

Յուրգենսենի արվեստում ներկայացված են տարբեր «կանացիության ձևեր», որոնք ստեղծվել կամ փոխանցվել են լուսանկարի միջոցով։ Նրա աշխատանքները արտացոլել են ժամանակի հասարակական բարքերի` կնոջ նկատմամբ ունեցած սահմանափակ ու ճնշող բնույթը։ Նրա աշխատանքների շարքում հանդիպում են նաև նկարներ ու ջրաներկով աշխատանքներ։ Յուրգենսենի արվեստում մեծ դեր է խաղացել Յուբեր Վինտերը (գերմ.՝ Hubert Winter), ով «Յուրգենսենների կալվածք» տուն-թանգարանի կառավարիչն էր, որտեղ ներկայացվել են Բիրգիթի շատ աշխատանքներ։

1972 թվականին, աշխատանքներ ստեղծելով գենդերային թեմայով, Յուրգենսենն իրեն լուսանկարել է չորս դիրքերով, որոնք խորհրդանշում են գերմաներեն կին (գերմ.՝ Frau) բառի չորս տառերը։ Մեկ այլ ինքնադիմանկարում, որ ստեղծվել է 1976 թվականին և կոչվել «Ես ուզում եմ դուրս կորչել այստեղից», Յուրգենսենը հագնվել է որպես «լավ կին»` ճերմակ օձիքով ու ժանյակից կրծքազարդով, սակայն նա իրեն պատկերել է այտերով ու ձեռքերով ապակուն սեղմված։ Դա քննադատների կողմից մեկնաբանվել է որպես «հարձակում կանացի գեղեցկության և առտնին կյանքի ճնշող նորմերի դեմ, ինչին հաճախ ենթարկվում են կանայք»[12]։

Յուրգենսենի լուսանկարչական աշխատանքները որոնք մոտ 250-ն են, ներկայացվել են ռետրո-ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր «Հավաքորդների միության» (գերմ.՝ Sammlung Verbund) ու «Ավստրիական բանկի Արվեստի վիեննական համաժողովի» (գերմ.՝ Bank Austria Kunstforum) հետ համատեղ։ Այդ աշխատանքներից 50-ը ներկայացնում էր վիեննական ընկերությունը։ Յուրգենսենի ինքնատիպ աշխատանքներից է «10 օր, 100 լուսանկար» նախագիծը, որը հրապարակվել է 1980 թվականին։ Այս հավաքածուն, որը պարունակում է 100 լուսանկար, իսկապես ստեղծվել է 10 օրվա ընթացքում։ Այն բաղկացած է Polaroid-ով արված ինքնադիմանկարներից, ինչպես նաև դասական լուսանկարներից, որոնց մեջ հերոսուհու դեմքը քողարկված է մորթով։ Այս շարքի մասին Յուրգենսենն ինքն ասել է, որ «կնոջ անհատականությունը ներկայացված է որպես անհետացող. չի մնացել ոչինչ` բացի ֆետիշացված օբյեկտից, որը տղամարդու երևակայության կենտրոնն է»։ Իր մեկ այլ աշխատանքում, որ ստեղծվել էր ավելի շուտ` 1974 թվականին, և կոչվում էր «Ամազոնուհին», Բիրգիթ Յուրգենսենը լուսանկարել է «մորն ու երեխաներին կանգնած դիրքում այնպիսի ձեռքերով, որոնք նման են սրբի կերպարներին շատ բարձր աթոռների վրա»[13]։

Իր շատ նկարներում ու լուսանկարներում Յուրգենսենն ակտիվորեն օգտագործել է մաշկը` որպես կոմպոզիցիայի հիմք, ընդ որում իր աշխատանքներում նրան մասամբ հաջողվել է փոխանցել այդ նյութի հատկությունները[14]։ Այս կոնտեքստում քննադատները հատկապես ընդգծել են այսպես կոչված «կոշիկի շարքը»` ստեղծված 1970-ական թվականներին և բաղկացած տարբեր «կոշիկի քանդակներից»։ Յուրգենսենը ստեղծել է այդպիսի 18 «քանդակ», որոնցից յուրաքանչյուր համար նա օգտագործել է տարբեր նյութեր` ճենապակի, մոմ, ժանգ, հաց և նույնիսկ կենդանիների ծնոտներ` տեղադրված մետաքսե բարձում («Relict Shoe», 1976): Նկարներից մեկում պատկերված են երեք քարեր կնոջ ցայլքի տեսքով, որ ստացել է «Գեղեցկության մրցույթ» անվանումը[13]։

Յուրգենսենի նշանավոր այլ նկարներից են «Տնային տնտեսուհի-գոգնոցը» (Կաղապար:Langden, 1975), «Բույն» (գերմ.՝ Nest, 1979), «Այժմ» (գերմ.՝ Nun, 1979) ինքնադիմանկարները, որոնք արված են ոսկեգույնով։ Դրանցում հերոսուհին սև դիմակ է կրում և ներկայացված է պառկած «թատերական» իրավիճակում[13]։ Մասնավորապես, դրանցից առաջինում Յուրգենսենն իրեն պատկերել է որպես կանացի ձև` միաձուլված խոհանոցային սալիկներին և դրանով իսկ «նոր օրգանիզմ ձևավորելով»[15]։

Բիրգիթ Յուրգենսենին են նվիրված երկու խոշոր մենագրություններ։ Առաջինը հրապարակվել է 2009 թվականին «Հատյե Կանտց» (գերմ.՝ Hatje Cantz) հրատարակչությունում։ Այն պարունակում է նկարչուհու որոշ լուսանկարներ, որոնք ներկայացնում են նրա «անկախ մոտեցումը» արվեստին[16]։ Երկրորդ մենագրությունը հրատարակվել է 2010 թվականին Գաբրիել Շորի և Հայկե Էյպելդաուերի (գերմ.՝ Heike Eipeldauer) խմբագրությամբ[17][13]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Հատընտիր ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Գրքեր
  • Schor G., Solomon-Godeau A. Биргит Юргенсен = Birgit Jürgenssen. — Hatje Cantz Verlag, 2009. — 296 с. — ISBN 978-3-7757-2460-9
  • Schor G., Eipeldauer H. Birgit Jürgenssen. Exhibition catalogue. — Munich: Prestel Verlag, 2010. — 312 с. — ISBN 978-3-7913-5103-2
  • Bösch G., Finta D., Hoffer A., et al. Augenblick Foto-Kunst. — Edition Sammlung Essl, 2002. — 165 с. — ISBN 978-3902001061
  • Lajer-Burcharth E., Söntgen B. Interiors and Interiority. — Walter de Gruyter, 2016. — 497 с. — ISBN 978-3-11-034045-7
  • Mörtenböck P., Mooshamme H. Space (Re)Solutions. — Transcript. — 2011. — 264 с. — ISBN 978-3-8394-1847-5
Հոդվածներ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրգիթ Յուրգենսեն» հոդվածին։