Էլեոնորա Փիրադովա

դաշնակահարուհի

Էլեոնորա Վլադիմիրի Փիրադովա (իսկական ազգանունը՝ Փիրադյան, հունիսի 12, 1929(1929-06-12) կամ հուլիսի 11, 1929(1929-07-11), Թիֆլիս, ԽՍՀՄ - հուլիսի 11, 2012(2012-07-11), Կիև, Ուկրաինա), հայ դաշնակահարուհի, կոնցերտմայստեր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1998)[1]։ Խորհրդային դիրիժոր Վլադիմիր Փիրադյանի (Ղազախական ԽՍՀ (1943) և Ուկրաինական ԽՍՀ (1947) Ժողովրդական արտիստ)[2] դուստրը։

Էլեոնորա Փիրադովա
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 12, 1929(1929-06-12) կամ հուլիսի 11, 1929(1929-07-11)
Թիֆլիս, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 11, 2012(2012-07-11) (83 տարեկան)
Կիև, Ուկրաինա
Մասնագիտությունդաշնակահարուհի և կոնցերտմայստեր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Իշխանուհի Օլգայի շքանշան Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
և Ուկրաինայի ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Էլեոնորա Փիրադյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 11-ին Թիֆլիսում։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան (Գ. Գինզբուրգի դասարան)։

1952 թվականին Կիևում Վլադիմիր Փիրադյանի ղեկավարությամբ կատարել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը։

1953 թվականին դարձել է Կիևի ֆիլհարմոնիայի մենակատար, ապա՝ կոնցերտմայստեր. նվագակցել է ուկրաինացի նշանավոր երգիչներ Դմիտրի Գնատյուկին, Անատոլի Սոլովյանենկոյին, Ա. Մոկրենկոյին, Վ. Տիմոխինին, Լ. Կոնդրաշևսկայային, Ե. Միրոշնիչենկոյին և ուրիշների։

Ելույթներ է ունեցել Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, Իտալիայում, Հարավսլավիայում և այլուր։ 1976 թվականին ելույթ է ունեցել Հայաստանում (ուկրաինացի երաժիշտների հետ)։

Էլեոնորա Փիրադովան մահացել է 2012 թվականի հուլիսի 11-ին Կիևում։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 1964 – Մ. Պ. Մուսորգսկու անվան փառատոնի մրցանակ «Լավագույն նվագակցության համար»,
  • 1996 – Ս. Գուլակ-Արտեմովսկու անվան փառատոնի մրցանակ,
  • 1997 – «Սլավյանե» փառատոնի դափնեկիր,
  • 1976 – ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշան,
  • 1982 – Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան,
  • 2003 – «Իշխանուհի Օլգա» շքանշան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Нагороджена Указом Президента України від 16 вересня 1998 року № 1032
  2. Плужніков В. М. Пірадов Володимир Йосипович / Харківський національний університет мистецтв імені І. П. Котляревського. 1917—2017. До 100-річчя від дня заснування: мала енциклопедія / Харків. нац. університет мистецтв ім. І. П. Котляревського ; ред.-упоряд. Л. В. Русакова. — Харків: «Водний спектр Джі-Ем-Пі», 2017. — С. 300—301.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։