Վլադիմիր Փիրադյան

խորհրդային դիրիժոր

Վլադիմիր Հովսեփի Փիրադյան (Վլադիմիր Իոսիֆովիչ Պիրադով, փետրվարի 2 (14), 1892, Վարշավա, Ռուսական կայսրություն - ապրիլի 20, 1954(1954-04-20), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային դիրիժոր։ Ղազախական ԽՍՀ (1943) և ՈւՍՍՀ (1947) Ժողովրդական արտիստ։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Վլադիմիր Փիրադյան
Ծնվել էփետրվարի 2 (14), 1892
Վարշավա, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 20, 1954(1954-04-20) (62 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունդիրիժոր և դասախոս
ԱշխատավայրԹբիլիսիի օպերայի և բալետի թատրոն, Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա, Ուկրաինայի ազգային օպերա, Խարկովի Ն. Վ. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի թատրոն, Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան, Մեծ թատրոն և Բելառուսի երաժշտական պետական ակադեմիա
Պարգևներ
Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ
 Vladimir Piradov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երաժշտական կրթությունն ստացել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1910-1914)։ Եղել է երկրի տարբեր քաղաքների օպերային թատրոնների դիրիժոր. (Թբիլիսի, Բաքու, Տաշքենդ, Ալմա Աթա, Մոսկվա, Երևան՝ 1934 թվականին գլխավոր դիրիժոր և այլն)։ 1936-1941 թվականներին՝ Ուկրաինայի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1950-1954 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ 1950 թվականից՝ Կիևի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Ղեկավարել է Զ․ Փալիաշվիլու «Դաիսի» (1938), 1-ին՝․ Գլինկայի «Իվան Սուսանին» (1939), Կ․ Դանկևիչի «Բոգդան Խմելնիցկի» (1953) և այլ օպերաներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Пирадов Владимир Иосифович». kiev-necropol.narod.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։