Էլեն Բեր (ֆր.՝ Hélène Berr, մարտի 27, 1921(1921-03-27)[1][2][3][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[4] - ապրիլ 1945, Բերգեն-Բելզեն, Ցելլե, Լյունեբուրգ, Հանովեր նահանգ, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[4]), հրեական ծագմամբ ֆրանսիացի աղջնակ, որը Ֆրանսիայի ֆաշիստական բռնազավթման ժամանակ վարել է օրագիր։ Ֆրանսիայում նա համարվում է «ֆրանսիական Աննա Ֆրանկ»։

Էլեն Բեր
ֆր.՝ Hélène Berr
Ծնվել էմարտի 27, 1921(1921-03-27)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ[4]
Մահացել էապրիլ 1945 (24 տարեկան)
Մահվան վայրԲերգեն-Բելզեն, Ցելլե, Լյունեբուրգ, Հանովեր նահանգ, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունՓարիզի արվեստների ֆակուլտետ
Մասնագիտությունուսանող
Ծնողներհայր՝ Raymond Berr?, մայր՝ Antoinette Berr?

Կենսագրություն խմբագրել

Էլեն Բերը ծնվել է Փարիզում, հրեական ընտանիքում, որը մի քանի սերունդ շարունակ բնակվում էր Ֆրանսիայում։ Սորբոնի համալսարանում սովորել է ռուսական և անգլիական գրականություն։ Նվագել է ջութակ։

 
Բերգեն-Բելզենի մուտքը

Նա չի կարողացել հանձնել ավարտական քննությունները, քանի որ Վիշի ռեժիմի հակասեմական օրենքներն արգելում էին։ Ակտիվ մասնակցություն է ունեցել «Union générale des israélites de France» շարժմանը։

1944 թվականի մարտի 8-ին Էլենը և նրա ծնողները ձերբակալվել են և ուղարկվել Դրանսի համակենտրոնացման ճամբար, իսկ այնտեղից 1944 թվականի մարտի 27-ին՝ Օսվենցիմ։ 1944 թվականի նոյեմբերի սկզբին Էլենն ուղարկվել է Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար, որտեղ մահացել է 1945 թվականի ապրիլին՝ ճամբարի ազատագրումից հինգ օր առաջ։

Օրագիր խմբագրել

Էլեն Բերը սկսել է գրառումներ կատարել 1942 թվականի ապրիլի 7-ից, երբ դեռ 21 տարեկան էր։ Սկզբում նա օրագրում չէր գրում հակասեմականության արհավիրքների և պատերազմի մասին։ Փարիզի շրջակայքի տեսարանները, երիտասարդ Ժերարի նկատմամբ զգացմունքները և Սորբոնի ընկերներն էին օրագրի հիմնական թեման։ Բացի դասերից, նա ժամանակի մեծ մասը ծախսում էր նաև ընթերցանության և գրականության քննարկման, ջութակ նվագելու և երաժշտություն լսելու վրա։ Նա սիրահարվել էր Ժան Մորավեցկիին։ Սերը փոխադարձ էր, սակայն 1942 թվականի վերջին, Ժանը հեռանում է Փարիզից՝ միանալու «Մարտնչող Ֆրանսիա» շարժմանը։

Նրա տեքստում, որը պարունակում է գրական բազմաթիվ քաղվածքներ, այդ թվում Ուիլյամ Շեքսպիրից, Ջոն Քիթսիս և Քերոլ Լուիսից, պատերազմը սկբնապես ներկայացվում է ոչ այլ ինչ, քան վատ երազ։ Բայց աստիճանաբար Էլենն սկսում է գիտակցել իր վիճակը։ Նա հայտնում է դեղին աստղի մասին, որը պետք է կրեին հրեաները, հայտարարությունների մասին, որոնցով արգելվում էր հրեաներին այցելել հանրային այգիներ, պարետային ժամի և ձերբակալությունների մասին, ինչպես նաև ընտանիքի անդամների և ընկերներին ուղղված վիրավորանքների մասին։

Հրեաների դեմ ուղղված ակցիաները դարձել են ավելի խիստ և դաժան, սակայն հրեական հարցի վերջնական լուծումը երբեք չի հայտնվել հասարակությանը։ Դրա համար Բերը, որը շատ է աշխատել որբ երեխաների հետ, սկզբում չէր հասկանում, թե ինչու կանայք և, հատկապես, երեխաները ուղարկվում էին ճամբար։ Նա լսել էր գազի խցիկների մասին։ Նա վախենում էր ապագայից՝ ասելով․ «Մենք ամեն ժամը ապրում են վերջին օրվա պես, նույնիսկ ոչ ամեն օր»։ Տարհանված հրեաները պատմում էին նրան նացիստների պլանների մասին։ Օրագրում առկա վերջին գրառումը նվիրված է գերմանացի նախկին ռազմագերու հետ զրույցին։ Օրագիրն ավարտվում է 1944 թվականի փետրվարի 15-ին Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության հետևյալ քաղվածքով․ «Սարսա՜փ, սարսա՜փ, սարսա՜փ»[6]։

Հրապարակումներ խմբագրել

Բերը հանձնարարել էր փեսացուին՝ Ժան Մորավեցկիին հրապարակել իր օրագիրը։ Մորավեցկին պատերազմի ժամանակ կենդանի է մնացել և անցել դիվանագիտական ծառայության։ 1992 թվականի նոյեմբերին Էլեն Բերի զարմուհին՝ Մարիետա Ժոբը, որոշել է գտնել Մորավեցկիին, որպեսզի հրապարակի օրագիրը։ Մորավեցկին 1994 թվականի ապրիլին նրան է փոխանցել օրագիրը, որը բաղկացա] էր 262 առանձին էջերից։ Օրագրի բնօրինակը 2002 թվականից պահվում է Փարիզի հոլոքոստի մեմորիալ թանգարանում։

Օրագիրն առաջին անգամ հրատարակվել է 2008 թվականի հունվարին Ֆրանսիայում։ «Libération» թերթն այն համարել է 2008 թվականի հունվարի սկզբի իրադարձություն[7]։ Առաջին հրատարակությունը կազմել է 24 000 օրինակ և վաճառվել է երկու օրվա ընթացքում[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #135562333 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Berr H. (unspecified title) — 2008.
  6. Macbeth Act ii Scene 3
  7. "Ce sera l’événement éditorial du début de l’année 2008.
  8. DER SPIEGEL (German) No. 3/2008, p. 94

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել