Էդվին Ֆորեսթ (անգլ.՝ Edwin Forres, մարտի 9, 1806(1806-03-09)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] - դեկտեմբերի 12, 1872(1872-12-12)[1][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան[5]։

Էդվին Ֆորեսթ
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1806(1806-03-09)[1]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Մահացել էդեկտեմբերի 12, 1872(1872-12-12)[1][3] (66 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
ԳերեզմանOld Saint Paul's Episcopal Church Cemetery[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան
ԱմուսինCatherine Norton Sinclair?
Ստորագրություն
Изображение автографа
 Edwin Forrest Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդվին Ֆորեսթը աղքատ ընտանիքից էր։ Դերակատարումներով հանդես է եկել 1820 թվականից։ Խաղացել է Նյու Յորքի, Պիտսբուրգի, Նյու Օռլեանի թատրոններում։

1836 և 1845 թվականներին նա հյուրախաղերով հանդես է եկել Անգլիայում։

1853 թվականին Ֆորեսթը հեռացել է բեմից. վերադարձել է իր դերասանական մասնագիտությանը 1863-ին, բայց արդեն առանց հաջողության։

Կազմակերպել է մրցույթներ ամերիկյան լավագույն պիեսների համար, որոնք նա օգտագործում էր իր խաղացանկում։ Ամերիկացի խոշորագույն տրագիկ դերասաններից մեկի՝ Ֆորեսթի դերասանական արվեստը ձևավորվել է Էդմունդ Քինի և Ջ․Կուկի հայացքների ազդեցության ներքո[6][7]։

Դերեր խմբագրել

  • 1826 - Վ. Շեքսպիրի «Օթելլո» (Թատրոն «Պարկ», Նյու Յորք) - Օթելլո
  • 1829 - Ջ.Օ․Սթոունի «Հնդկացի Մեթամորան» (Թատրոն «Պարկ», Նյու Յորք) - Մեթամորա
  • 1831 - Ռ.Մ.Բյորդի «Գլադիատոր» ողբերգությունը (այդտեղ) - Սպարտակ
  • 1835 - Ռ.Քոնրադի «Ապստամբների առաջնորդ Ջեք Քեդը» - Ջեք Քեդ
  • Փեյնի - «Բրուտոս» - Բրուտոս
  • Թ.Օթվեյի «Փրկված Վենետիկ» — Ջեֆեր
  • Քոուելսի «Վիլհելմ Տելլ» - Տելլ
  • Շեքսպիրի պիեսներում - Յագո,Լիր, Մարկոս Անտոնիոս, ՌիչարդIII, Մակբեթ, Համլետ
  • 1872 -Է. Բուլվեր-Լիթթոնի - «Ռիշելյե» (Թատրոն Գլոբուս, Բաստոն ) — (վերջին դերակատարումը)

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Moses M. J. The fabulous Forrest. Boston, 1929.
  • T. Allston Brown History of the American stage. New York, 1870. P. 129—133

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #128944978 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
  4. Find A Grave — 1996.
  5. Edwin Forrest, 1806-1872
  6. «Театр Walnut Street в Филадельфии». Филадельфия (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «ФОРРЕСТ [Forrest] Эдвин». istoriya-teatra.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Ֆորեսթ» հոդվածին։