Էդմունդ Քին (անգլ.՝ Edmund Kean, մարտի 17, 1787(1787-03-17)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 15, 1833(1833-05-15)[3][4][5][…], Ռիչմոնդ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի դերասան, անգլիական բեմական ռոմանտիզմի ներկայացուցիչ։

Էդմունդ Քին
անգլ.՝ Edmund Kean
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1787(1787-03-17)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էմայիսի 15, 1833(1833-05-15)[3][4][5][…] (46 տարեկան)
Մահվան վայրՌիչմոնդ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՎինձոր ամրոց
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան
ԱշխատավայրԴրուրի Լեյն
ԱմուսինMary Chambers?
Ծնողներմայր՝ Anna Carey?[4]
ԵրեխաներCharles Kean?
 Edmund Kean Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

12 տարեկանից եղել է թափառական դերասան, 14-ից՝ խաղացել գավառական թատրոններում, ուր ստեղծել է իր լավագույն դերերը (այդ թվում նաև Շեքսպիրի ողբերգություններում)։

1814 թվականին առաջին անգամ Շայլոկի (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը») դերով հանդես է եկել «Դրուրի-Լեյն» (Լոնդոն) թատրոնում, ուր ավելի ուշ դարձել է Անգլիայի լավագույն ողբերգակ դերասանը։ Դերերից են՝ Ռիչարդ III, Համլետ, Մակբեթ, Օթելլո, Յագո (Շեքսպիրի «Ռիչարդ III», «Համլետ», «Մակբեթ», «Օթելլո»), սըր Օվեռիչ (Մեսսինջերի «Հին պարտքերը հատուցելու նոր միջոց»)։

Հումանիստ դերասան Քինը ձգտել է ստեղծել բարոյական մեծ մաքրությամբ օժտված կերպարներ։ Օթելլոյի դերում ավելի շեշտել է տանջանքի խորությունը, քան խանդը, Համլետում՝ տարերային բողոքը ստի և երեսպաշտության դեմ։

Անգլիական թատրոնի պատմության մեջ արտասովոր հաղթանակից հետո Քինի աղմկահարույց անձնական կյանքի պատճառով անգլիական հանրային կարծիքը բացասական վերաբերմունք դրսևորեց նրա նկատմամբ, հասարակության շրջաններ սկսեցին բացահայտ հալածել Քինին։ Նրան արգելել են գլխավորել «Դրուրի- Լեյնը»։ ԱՄՆ-ի հյուրախաղերից հետո (1825 - 1826) Քինը համարյա ելույթ չի ունեցել։

Ընտանիք խմբագրել

Չարլզ Ջոն Քինը (1811–1868 թվականներ) էդմունդ Քինի որդին էր։ Առաջին ելույթը «Դյուրի–Լեյն»-ում է եղել։ Խաղացել է մելոդրամաներում։ 1850 թվականին գլխավորել է «Փրինսես» թատրոնը, որի խաղացանկի հիմքը մելոդրամաներ և Շեքսպիրի պիեսներն էին։ Բեմադրություններում ավելի ուշադրություն է դարձրել դեկորացիային, զգեստներին, բեմադրական էֆեկտներին՝ ի վնաս բովանդակության։ Քինը ձգտել է հասնել իրադրության պատմական վավերականության, հաղորդել ժամանակի մթնոլորտը։ 1859 թվականին հեռացել է թատրոնից։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։