Էդուարդ Սարապյան
Էդուարդ Ավետի Սարապյան (փետրվարի 25, 1918[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, ՌԽՖՍՀ[1] - հունիսի 9, 1984[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1959), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։
Էդուարդ Սարապյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1918[1] |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, ՌԽՖՍՀ[1] |
Մահացել է | հունիսի 9, 1984[1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան (1942)[1] |
Պարգևներ | |
Eduard Sarapyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1942 թվականին ավարտել է Թբիլիսիի վրացական ինդուստրիալ ինստիտուտը։ 1951-1959 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ, 1959-1964 թվականներին՝ գլխավոր ճարտարապետ։
1966-1979 թվականներին՝ Առևտրային և հասարակական սննդի կազմակերպությունների նախագծային համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն։ 1979 թվականից՝ Հայարդնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ[2]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՍարապյանի նախագծերով (համահեղինակ) Երևանում կառուցվել են «Արմենիա» հյուրանոցը (1956), Արհեստակցական միությունների տան և կապի նախարարության համալիրը (1957), Թանգարանների շենքը (1950-1981 թվականներ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1970 թվական), Կոմպոզիտորների տունը՝ Դեմիրճյան փողոցի բնակելի հատվածով (1957), Առևտրի տունը (1958), «Սայաթ-Նովա» աղբյուր-հուշարձանը (1963), Պետական հանրախանութը (այժմ՝ «Տաշիր», 1977 թվական, ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե մեդալ՝ 1978 թվական), Կենտրոնական փոստատունը (1978), «Հրազդան» հյուրանոցը (1978), Հանրապետության հրապարակի շատրվանները (1955), «Փարոս» ռեստորանը (1970, Էջմիածնում՝ Առևտրի կենտրոնը (1976), Տաշքենդում՝ Արդարադատության պալատը (1978), Վիեննայում՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (1965-1968) և հայ համայնքի մշակութային կենտրոնը (1968)[3]։
Ընտանիք
խմբագրել- Կին՝ Էմմա Սարապյան, գիտնական
- Որդի՝ Դավիթ Սարապյան, Ազգային-արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող[4]
Պատկերասրահ
խմբագրել-
«Արմենիա-Մարիոթ» հյուրանոց
-
Արհեստակցական միությունների տան և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համալիր
-
«Հավերժական կրակ» (Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման համար զոհված մարտիկների հուշարձան), ճարտարապետ՝ էդուարդ Սարապյան, նկարիչ՝ Վալենտին Պոդպոմոգով։ Գտնվում է Երևանի 2750-ամյակին նվիրված զբոսայգում, «Բուլվար»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 212.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Zarkfoundation - Էդուարդ Սարապյան». zarkfoundation.com.
- ↑ www.ERGIR.am. «ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ — www.ERGIR.am» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Սարապյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 212)։ |