Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վիեննա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Ավստրիայի Վիեննա քաղաքի 3-րդ շրջանի Kolonitzgasse 11 բակում։ Համարվում է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության և միաժամանակ Ավստրիայի հոգևոր հովվության առաջնորդարանը։ Եկեղեցու օծման արարողությունը կատարել է Վազգեն Առաջին ամենայն հայոց կաթողիկոսը։ Եկեղեցին կառուցվել է 1968 թվականին, սակայն պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1972 թվականի դեկտեմբերի 12-ին[1]։
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Վիեննա |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Առաջնորդ | Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաճարյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1968 |
St. Hripsime, Vienna Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1964 թվականին Kolonitzgasse 11 հասցեում ձեռք է բերվել եկեղեցու տարածքը։ Հայ ճարտարապետ Էդուարդ Սարապյանը նախագծել է եկեղեցին հայկական ճարտարապետությանը համահունչ։ Եկեղեցին կառուցել է ճարտարապետ Վալտեր Դուշմեյդը։ 1968 թվականին ապրիլի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը կատարել է եկեղեցու օծման արարողությունը[2]։
Եկեղեցին գտնվում է շենքերի բակում։ Եկեղեցու մուտքի վերևում՝ քարե ռելիեֆի վրա երկու հրեշտակներ պահել են խաչը, որի ներքևում հայերեն արձանագրությունն է.
ԿԱՌՈՒՑԱԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԷ ԵԿԵ ՂԵՑԻՍ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ |
Եկեղեցու ներքին և արտաքին հարդարանքներում աչքի է ընկնում քարե երիզի վրա փորագրված խաղողի ողկույզով տարածվող զարդանախշը, պատի խորշում ամրացված Էջմիածնից բերված փոքրիկ խաչքարը և Սուրբ Հռիփսիմեի սրբապատկերը։ Սրբի գլխին նահատակության պսակն է, ձեռքին՝ մեծ խաչ, վերևում՝ Սուրբ հոգու աղավնին, ոտքերի տակ՝ Տրդատ 3-րդ արքան։
Եկեղեցու բակում կա հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայկական հրապարակ
խմբագրել2001 թվականին եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ, որտեղ տեղադրվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված «Հավատ» հուշարձանը (քանդակագործ` Մարիամ Հակոբյան)։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Felix Czeike (Hrsg.)։ Armenische Kirche. In: Historisches Lexikon Wien. Band 1, Kremayr & Scheriau, Wien 1992, ISBN 3-218-00543-4, S. 158 (Digitalisat).
- Dehio-Handbuch. Die Kunstdenkmäler Österreichs: Wien. II. bis IX. und XX. Bezirk, III. Bezirk Landstraße, Armenische Kirche hl. Hripsime. Verlag Anton Schroll & Co, Wien 1993, Seite 47, ISBN 3-7031-0680-8.
- Franz Gschwandtner, Christian Gastgeber: Die Ostkirchen in Wien. Ein Führer durch die orthodoxen und orientalischen Gemeinden. Styria, Wien 2004, ISBN 3-222-13145-7
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Վիեննա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Neue Leitung für armenisch-apostolische Kirche in Österreich
Արտաքին հղումներ
խմբագրելԱվստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնք Արխիվացված 2016-01-16 Wayback Machine