Էդուարդ Լասկեր (անգլ.՝ Edward Lasker, դեկտեմբերի 3, 1885(1885-12-03)[1], Kępno, Gmina Kępno, Kępno County, Greater Poland Voivodeship, Լեհաստան - մարտի 25, 1981(1981-03-25)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի, նախկինում՝ գերմանացի շախմատիստ, միջազգային վարպետ (1963), միջազգային մրցավար (1956): Շախմատային գրող, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ է: Հրեա արտագաղթող Գերմանիայից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Էդուարդ Լասկեր
անգլ.՝ Edward Lasker
Պետություն(ներ) Գերմանիա,  ԱՄՆ և  Պրուսիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 3, 1885(1885-12-03)[1]
ԾննդավայրKępno, Gmina Kępno, Kępno County, Greater Poland Voivodeship, Լեհաստան
Մահվան ամսաթիվմարտի 25, 1981(1981-03-25)[1] (95 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Կոչումմիջազգային վարպետ
365chessEdward_Lasker
Chesstempo համար242180
ICCF համար242180
 Edward Lasker Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Քեմփենում (Պոզեն նահանգ, Պրուսիա), սովորել է Վրոցլավում, այնուհետև Շառլոտենբուրգի բարձրագույն տեխնիկական դպրոցում (այժմ՝ Բեռլինի տեխնիկական համալսարան)։ Ստացել է դիպլոմ «Մաթեմատիկա և մեքենաշինության ճարտարագետ» մասնագիտություններով:

Բեռլինի (1909, հաղթել է Է․ Կոնին՝ +1 -0 =3) և Լոնդոնի (1914) չեմպիոն։ Շևենինգենի միջազգային մրցաշարում (1913) զբաղեցրել է 5-րդ տեղը (վարպետի կոչում)։ 1914 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Նյու Յորքի (1915) և Չիկագոյի (1916) չեմպիոն, արևմտյան նահանգների 5-ակի չեմպիոն (1917-1921): Նյու Յորքի վարպետների մրցաշարում (1922)՝ 1-ին տեղ։ 1923 թվականին ԱՄՆ-ի չեմպիոնական տիտղոսի համար մրցախաղում զիջել է Ֆրենկ Մարշալին՝ 8½:9½ (+4 −5 =9): Նյու Յորքի երկշրջան միջազգային մրցաշարի գլխավոր կազմակերպիչներից մեկը և մասնակիցը (1924), որտեղ խաղացել է իր անվանակից Էմանուել Լասկերի դեմ՝ 10-րդ տեղ։ Նպաստել է համակարգչային շախմատի ծրագրերի մշակմանը: Լասկերը նաև դարձել է Եվրոպայում և Ամերիկայում գո խաղի ամենահայտնի քարոզիչներից մեկը, ԱՄՆ-ի գոյի չեմպիոն, նա համարվում է «ամերիկյան գոյի հայրը»՝ այս խաղի վերաբերյալ առաջին գրքերից մեկը՝ «Գո և գոմոկու»-ն գրելու համար։ Էդուարդ Լասկերը դարձել է Գոյի ամերիկյան ասոցիացիայի հիմնադիրներից մեկը[2][3]։

Նա երկար տարիներ քաղաքացիական ամուսնության մեջ է եղել շախմատիստուհի Մոնա Կարֆի հետ։

Գլուխգործոց պարտիա

խմբագրել

Էդուարդ Լասկեր - Ջորջ Թոմաս (Լոնդոն, 1912)[4]:

1.d4 f5 2.Ձf3 е6 3.Ձс3 Ձf6 4.Փg5 Փе7 (ճիշտ է 4․․․ d5՝ սպիտակներին խանգարելով գրավել կենտրոնը) 5.Փ:f6 Փ:f6 6.е4 fe 7.Ձ:е4 b6 8.Փd3 Փb7 9.Ձе5 0-0 10.Թh5! Թе7 (այժմ 11. Ձ:f6+ սպառնալիքը հետ է մղվում 11…gf-ով, որից հետո h7 զինվորը պաշտպանված է։ Այնուամենայնիվ, 10… Թе7 քայլը կոպիտ սխալ է, որը հնարավորություն է տալիս մի քանի քայլում անխուսափելի մատ հայտարարել։ Նախընտրելի է պարզ 10…Փ:е5 քայլը, որը հեռացնում է սպիտակների հարձակվող քարերից մեկը)։

abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Դիրքը 10. ...Թe7 քայլից հետո

11.Թ:h7+!! Ա:h7 12.Ձ:f6++ Աh6 (12… Աh8-ի դեպքում հետևում է 13. Ձg6#) 13.Ձeg4+ Աg5 14.h4+ (այլ տարբերակ՝ 14.f4+ Աh4 15.g3+ Աh3 16.Փf1+ Փg2 17.Ձf2#) Աf4 15.g3+ Աf3 16.Փe2+ (մեկ քայլ առաջ մատի էր հանգեցնում 16.Աf1! քայլը, հետագա՝ 17.Ձh2#) Աg2 17.Նh2+ Աg1 18.0-0-0#[5]։

abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Վերջնական դիրք

Ցավոք, այս պարտիան ոչ թե մրցաշարային էր, այլ, այսպես կոչված, «թեթև պարտիա», որը խաղում էին Լոնդոնի Սիթիի շախմատային ակումբում[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 SNAC — 2010.
  2. Bradley, Milton. «How Go Came to America» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին. Վերցված է 2012-01-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Ласкер, Эдуард. From My Go Career // Go Monthly Review. — 1961. — В. 7, 9.
  4. Ю. Авербах, В. Бейлин, «Путешествие в шахматное королевство». М., 1975, с. 196—198.
  5. Համաձայն այլ աղբյուրների՝ խաղացվել է 18.Աd2#.
  6. «Эдуард Ласкер. Chess for Fun and Chess for Blood». Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2015-03-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  • Schachstrategie, 5 Aufl., В., 1928;
  • The adventure of chess, 2 ed., N. Y., 1959;
  • Chess for fun and chess for blood, [2 ed.], N. Y., 1962;
  • Chess secrets learned from the masters, [2 ed.], N Y . 1969, ռուսերեն թարգմանություն՝ շախմատային ռազմավարություն, М.. 1924.

Արտաքին հղումներ

խմբագրել