Էդիթ Հեդ (անգլ.՝ Edith Head, հոկտեմբերի 28, 1897(1897-10-28)[1][2], Սան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 1981(1981-10-24)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի նկարչուհի զգեստների գծով, ով Հոլիվուդում իր երկարատև կարիերայի ընթացքում 35 անգամ առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի, և ստացել է Օսկարի ութ մրցանակ (ավելին, քան պատմության մեջ ցանկացած այլ կին)[5]։

Էդիթ Հեդ
անգլ.՝ Edith Head
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1897(1897-10-28)[1][2]
ԾննդավայրՍան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 24, 1981(1981-10-24)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Սթենֆորդի համալսարան, Օտիսի արվեստի և դիզայնի քոլեջ և Chouinard Art Institute?
Մասնագիտությունհագուստ ձևագծող և նորաձևության դիզայներ
ԱմուսինՈւիարդ Ինեն
Պարգևներ և
մրցանակներ

Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ)

Ակադեմիական մրցանակ լավագույն հագուստի դիզայնի, գույնի համար

Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ)

Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ)

Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ)

Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ)

Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ)

«Օսկար» հագուստի լավագույն դիզայնի համար

Լոս Angeles Times-ի "Տարվա կանայք"արծաթե գավաթ

[4]
և

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

 Edith Head Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդիթ Քլեր Պոզները ծնվել է 1897 թվականի հոկտեմբերի 28-ին Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում, Մաքս Պոզների և Աննա Լևիի հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Մաքս Պոզները, ԱՄՆ-ի հիմնական քաղաքացի էր՝ եկած Պրուսիայից, ով Միացյալ Նահանգներ էր եկել 1876 թվականին։ Նրա մայրը, ում հայրը Ավստրիայից էր, իսկ մայրը՝ Բավարիայից, ծնվել էր Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։

Էդիթ Հեդի ծանոթությունը կինոյին կարելի է անվանել պատահականություն։ Հոլիվուդում գտնվող աղջիկների դպրոցում աշխատելով որպես ֆրանսերենի ուսուցչուհի՝ Էդիթը ծանոթացել է հայտնի ռեժիսոր Սեսիլ Բլաունտ դե Միլի հետ՝ դառնալով նրա դուստրերի դաստիարակը։ Հրավեր ստանալով այցելելու Paramount ստուդիայի նկարահանման հրապարակ՝ Էդիթը տպավորված էր նկարահանումների ընթացքից և հատկապես հերոսների հագուստներից։ Տեղեկանալով ստուդիայում զգեստների դիզայներների թափուր աշխատատեղի մասին՝ Էդիթը, ով նոր էր սկսել ընկալել նկարչությունը, հարցազրույցին տարել էր արվեստի քոլեջում արված իր էսքիզները։ Արդյունքում աշխատանքները բարձր են գնահատվել, և չնայած նրան, որ խաբեությունը բացահայտվել էր, երիտասարդ աղջկա համառությունն ու հուզմունքը տպավորություն էին գործել ղեկավարության վրա, ինչի արդյունքում Էդիթը ստացել է ցանկալի աշխատանքը։

Զգեստների շուրջ առաջին աշխատանքները դեռ համր ֆիլմում էին։ Իր երկարատև կարիերայի ընթացքում, որը տևել է գրեթե վեց տասնամյակ, Էդիտ Հեդը աշխատել է ավելի քան հազար ֆիլմերում և հեռուստատեսությունում։ Նա աշխատել է Ալֆրեդ Հիչքոքի 11 ֆիլմերում։

Նա ստեղծել է կերպարներ ինչպես էկրանների համար, այնպես էլ հոլիվուդյան մի շարք դերասանուհիների՝ Էլիզաբեթ Թեյլորի, Մերիլին Մոնրոյի, Գրեյս Քելլիի, Օդրի Հեփբերնի, Մեյ Ուեսթի, Բեթ Դեյվիսի համար։

 
Էդիթ Հեդի ձևավորած հագուստը «Հետնապատուհան» ֆիլմի համար

«Տիկինը գիշերում» ֆիլմի համար, որը էկրաններին է հայտնվել 1944 թվականին, Էդիթ Հեդը ստեղծեց հանդերձանք, որն այդ ժամանակ դարձավ ամենաթանկը Հոլիվուդում։ Առանձին կտորներով և հազարավոր գունագեղ աքսեսուարներով զարդարված զգեստի արժեքը կազմում էր 35.000$: Այն ցուցադրվել է Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։

1973 թվականին Էդիթ Հեդը նկարահանվել է Կոլոմբո հեռուստասերիալի 14-րդ դրվագում՝ «Ռեքվիեմ ընկնող աստղի համար», որտեղ մարմնավորել է ինքն իրեն։ Այդ դրվագում գլխավոր դերը խաղացել է հոլիվուդյան հայտնի կինոաստղ Էնն Բաքսթերը։

1970-ական թվականների վերջին Էդիթ Հեդին խնդրել են ստեղծել համազգեստ՝ ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունում ծառայող կին սպաների համար, նահանգում նրանց թվաքանակի ավելացման արդյունքում։ Այս աշխատանքի համար նրան շնորհվել է քաղաքացիական ծառայության պատվավոր դիպլոմ։

1974 թվականի ապրիլի 24-ին կինոարդյունաբերության զարգացման գործում ունեցած ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղի-ում Էդիթ Հեդի պատվին դրվել է աստղ[6]։ էդիթ Հեդը զգեստների միակ դիզայներն է, ում անվամբ աստղ կա փառքի ծառուղում։

Էդիթի ստեղծած կերպարները օգտագործվել են Pixar ստուդիայի «Սուպեր ընտանիք» մուլտֆիլմի հերոսների համար։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Կինոնկար Արդյունք (գույն / ս/ս)
Մրցանակ «Օսկար» Օսկար մրցանակ` Լավագույն զգեստների ձևավորման համար|Լավագույն զգեստների ձևավորում
1949 Օսկար (կինոնկարի մրցանակ) • Կայսերական վալս
Անվանակարգ (գույն)
1950 Ժառանգորդուհին
Պարգևատրում (ս/ս)
1951 Ամեն ինչ Եվայի մասին
Պարգևատրում (ս/ս)
Սամսոն և Դալիլա
Պարգևատրում (գույն)
1952 Տեղ արևի տակ Պարգևատրում (ս/ս)
1953 Քույր Քերրի Անվանակարգ (ս/ս)
• Աշխարհի ամենամեծ ցուցադրությունը
Անվանակարգ (գույն)
1954 Հռոմեական արձակուրդներ Պարգևատրում (ս/ս)
1955 Սաբրինա Պարգևատրում (ս/ս)
1956 Դաջված վարդ Անվանակարգ (ս/ս)
• Բռնել գողին Անվանակարգ (գույն)
1957 Հպարտ և աշխարհիկ Անվանակարգ (ս/ս)
Տասը պատվիրան
Անվանակարգ (գույն)
1958 • Զվարճալի դեմք
Անվանակարգ
1959 Ֆիլիբուստեր
Անվանակարգ
1960 Կարիերա Անվանակարգ (ս/ս)
Հինգ գրիչ Անվանակարգ (գույն)
1961 Կյանքի ճշմարտություն
Պարգևատրում (ս/ս)
Մեքսիկացին Հոլիվուդում Անվանակարգ (գույն)
1962 Մի բուռ հրաշքներ
Անվանակարգ (գույն)
1963 • Մարդը, ով կրակել է Լիբերտ Վելանսին Անվանակարգ (ս/ս)
Իմ գեյշա Անվանակարգ (գույն)
1964 • Սերը հարմար օտարականի հետ Անվանակարգ(ս/ս)
Կանայք և սիրուհիները Անվանակարգ (ս/ս)
Սիրո նոր տեսարան Անվանակարգ (գույն)
1965 Տան մեջ ապրել չի նշանակում տանը ապրել Անվանակարգ (ս/ս)
Այս ինչ ճանապարհ է
Անվանակարգ (գույն)
1966 Բարակ թել Անվանակարգ (ս/ս)
Դեյզի Քլովերի ներաշխարհը
Անվանակարգ (գույն)
1967 Օսկար Անվանակարգ (գույն)
1970 • Քնքուշ Չարիտին Անվանակարգ
1971 Օդանավակայան Անվանակարգ
1974 Խաբեություն Պարգևատրում
1976 Մարդը, ով ուզում էր թագավոր դառնալ Անվանակարգ
1978 • Օդանավակայան 77
Անվանակարգ
Մրցանակ BAFTA զգեստների լավագույն ձևավորում[7]
1976 Մարդը, ով ուզում էր թագավոր դառնալ Անվանակարգ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Հեդ» հոդվածին։