Էնն Բաքսթեր
Էնն Բաքսթեր (անգլ.՝ Anne Baxter, մայիսի 7, 1923[1][2][3][…], Միչիգան Սիթի (Ինդիանա), Լա-Պորտ շրջան, Ինդիանա, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 1985[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
![]() անգլ.՝ Anne Baxter | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() 1940-ական թթ. ստուդիական լուսանկար | |||||||||
Հասակը | 1.63 մ | ||||||||
Ծնվել է | մայիսի 7, 1923[1][2][3][…] | ||||||||
Ծննդավայր | Միչիգան Սիթի (Ինդիանա), Լա-Պորտ շրջան, Ինդիանա, ԱՄՆ | ||||||||
Մահացել է | դեկտեմբերի 12, 1985[1][2][3][…] (62 տարեկան) | ||||||||
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ | ||||||||
Կրթություն | Բրերլի դպրոց և Լոս Անջելեսի ավագ դպրոց | ||||||||
Քաղաքացիություն | ![]() | ||||||||
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի | ||||||||
Ակտիվ շրջան | 1940 - 1984 | ||||||||
Ծնողներ | մայր՝ Catherine Dorothy Wright? | ||||||||
Ամուսին(ներ) | Ջոն Հոդյակ | ||||||||
Երեխա(ներ) | Քեթրին Հոդյակ (ծն. 1951) | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
IMDb | ID 0000879 | ||||||||
ԿինոՊոիսկ | ID 194418 | ||||||||
![]() | |||||||||
|
ԿենսագրությունԽմբագրել
Էնն Բաքսթերը ծնվել է Ինդիանա նահանգի Միչիգան Սիթի քաղաքում Քեննեթ Ստյուարտ Բաքսթերի և Քեթրին Ռայթի ընտանիքում[4]։ Նրա մորական պապը նշանավոր ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթն է։
Նրա մասնակցությամբ նշանավոր ֆիլմերից են «Հիանալի Էմբերսոնները» (1942), «Ամեն ինչ Եվայի մասին» (1950), «Ես խոստովանում եմ» (1953) և «Տասը պատվիրանները»[5]։
1947 թվականին «Սուր ածելիներ» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի» երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար և «Ոսկե Գլոբուս» մրցանակի։ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմում նրա հերոսուհի Եվա Հարրինգտոնի կերպարը 23-րդն է որպես բացասական հերոս։
ՊատկերներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ Anne Baxter genealogy. Rootsweb.com.
- ↑ Obituary Variety, December 18, 1985.
- ↑ Anne Baxter at Find A Grave