Էդգար Լի Մասթըրս

ամերիկացի գրող

Էդգար Լի Մասթըրս (անգլ.՝ Edgar Lee Masters, օգոստոսի 23, 1868(1868-08-23)[1][2][3][…], Garnett, Կանզաս, ԱՄՆ[4] - մարտի 5, 1950(1950-03-05)[1][2][3][…] կամ մայիսի 5, 1950(1950-05-05)[5], Melrose Park, Cheltenham Township, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ Առավել հայտնի է իր «Սփուն Ռիվըրի Անթոլոգիա» (Spoon River Anthology, 1915) գրքով՝ տապանագրերի մի ինքնատիպ հավաքածու, որտեղ գավառական քաղաքի մեռած բնակիչներն իրենց տապանագրերով պատմում են սեփական ճակատագրի մասին։

Էդգար Լի Մասթըրս
Young Edgar Lee Masters 2.png
Ծնվել էօգոստոսի 23, 1868(1868-08-23)[1][2][3][…]
ԾննդավայրGarnett, Կանզաս, ԱՄՆ[4]
Վախճանվել էմարտի 5, 1950(1950-03-05)[1][2][3][…] (81 տարեկան) կամ մայիսի 5, 1950(1950-05-05)[5] (81 տարեկան)
Վախճանի վայրMelrose Park, Cheltenham Township, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, գրող, փաստաբան, կենսագիր և հեղինակ
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունKnox College?
ԺանրերՏապանագիր
Ուշագրավ աշխատանքներSpoon River Anthology?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ՊարգևներAcademy of American Poets Fellowship?[6] և Shelley Memorial Award?[7]
Edgar Lee Masters Վիքիպահեստում
Բանաստեղծ Էդգար Լի Մասթըրսի հուշաքարը

Գիրքը գրելու գաղափարը Մասթըրսը մտահղացել է 1906 թվականին։ Սկզբում նա ուզում էր վեպ գրել Իլինոյս նահանգի գավառական քաղաքի մասին։ Բայց 1907 թվականին կարդում է հին հունական էպիգրամների ու տապանագրերի ժողովածուն, որն էլ հուշում է գրքի կառուցվածքը։ Այսպիսով ծնվում է ինքնատիպ մի ստեղծագործություն՝ փոքրիկ քաղաքի գերեզմանատան հանգուցյալները տապանագրերի միջոցով պատմում են իրենց և իրենց ապրած կյանքի ու միջավայրի մասին։ Գիրքը, որ լույս տեսավ 1915 թվականին, բացվում է «Բլուրը» (The Hill) բանաստեղծությամբ, ուր ակնարկվում է մեռյալների ու նրանց միջավայրի մասին։ Ապա հետևում են տապանագրերը, որոնք սերտորեն կապված են իրար սյուժետային գծերով, մարդկային ճակատագրերով, բախումներով։ Ողբերգական ու դիվային, հերոսական ու չնչին մարդիկ պատմում են, խորհրդածում, խոստովանում, և պատկերվում է գավառական քաղաքի իրապատում կյանքը։ 1924 թվականին Մասթըրսը տպագրեց գրքի շարունակությունը՝ «Նոր Սփուն Ռիվըրը» (The New Spoon River)[8]։։

Aquote1.png

Անցո՛րդ, դու գիտե՞ս ովքեր են ամենաճարպիկ սրիկաները
Եվ ամենակատարյալ բռնակալները։
Նրանք, ովքեր որոշում են` «Սա բարի է, սա` չար»-
Եվ բարձրանում են գահին այդ բարի կոչվածի
Եվ ապա պարսպապատում բարին օրենքով։
Ինչպե՞ս հաղթես այդ փուչ հոգիներին։
Ընդունիր խորհուրդս, անցո՛րդ`
Եղիր երիտասարդ և իմաստուն
Եվ անտարբեր եղիր բարու, չարի հանդեպ…
Ու մարդկանց ստեղծած օրենքների։
Փնտրիր ճշմարտությունն
Ու մեռի՛ր։

- Էմմեթ Բըրնս (թարգմանությունը՝ Խորեն Գասպարյանի[9]
Aquote2.png


Մասթըրսը հայտնի է նաև իր «Հարսանեկան թռիչք» (The Nuptial Flight, 1923) վեպով, հեղինակ է նաև («Մարկ Տվեն», Mark Twain, 1938, «Լինքոլնն՝ իբրև մարդ», Lincoln, the man, 1931) կենսագրական գրքերի։ Մասնագիտությամբ եղել է փաստաբան, սկզբում աշխատել է իր հոր փաստաբանական գրասենյակում, այնուհետև՝ Չիկագոյում։ Իր գեղարվեստական ստեղծագործությունների համար բանաստեղծն արժանացել է ազգային պարգևների, այդ թվում՝ Մարկ Տվենի արծաթե մեդալի (1936), ԱՄՆ–ի պոետների միության մեդալի, Ամերիկյան պոետների ակադեմիայի մրցանակի (1942) և Շելլիի մրցանակի (1944)։

ՄատենագիտությունԽմբագրել

  • Антология Спун-Ривер; Новый Спун-Ривер / Пер. с англ и предисл. Сергеев, Андрей Яковлевич; коммент. О. Алякринского. — М.: Худ. лит., 1990. — 415 с.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://findingaids.library.northwestern.edu/agents/people/2166
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. https://web.archive.org/web/20150315043417/https://poets.org/academy-american-poets/prizes/academy-american-poets-fellowship
  7. https://psa.fcny.org/psa/awards/frost_and_shelley/shelley_winners/
  8. Գասպարյան Խորեն (2000)։ Վիճակված է այսպես։ Երևան: «Նոր–Դար» հրատարակչություն։ էջ 30 
  9. Գասպարյան Խորեն (2000)։ Վիճակված է այսպես։ Երևան: «Նոր–Դար» հրատարակչություն։ էջ 33 

Արտաքին հղումներԽմբագրել