էդգար Ջոն Բերգեն (անգլ.՝ Edgar John Bergen, փետրվարի 16, 1903(1903-02-16)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - սեպտեմբերի 30, 1978(1978-09-30)[1], Լաս Վեգաս, ԱՄՆ), ամերիկյան դերասան և ռադիոյի հաղորդավար, 1937 թվականի պատվավոր հատուկ «Օսկարի» և 1979 թվականին կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիր: Դերասանուհի Քենդիս Բերգենի հայրն է:

Էդգար Բերգեն
EdgarBergenandCharlieMcCarthyStageDoorCanteen1.jpg
Ծնվել էփետրվարի 16, 1903(1903-02-16)[1]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 30, 1978(1978-09-30)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԼաս Վեգաս, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, ռադիոհաղորդավար, կինոդերասան, սցենարիստ և տիկնիկագործ
Ամուսին(ներ)Ֆրենսիս Բերգեն և Ֆրենսիս Բերգեն
Երեխա(ներ)Քենդիս Բերգեն
Պարգևներ և մրցանակներՓիբոդի պարգև և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար

ԿենսագրությունԽմբագրել

Բերգենը ծնվել է շվեդ ներգաղթյալներ Յոհան Հենրիխսոն Բերգգրենի և Նիլա Սվենսդոտտերի ընտանիքում[2]: Նրանք հինգ երեխա էին, ինքը երկու որդիներից կրտսերն էր[3][4]: Երբ լրանում է նրա չորս տարեկանը, ընտանիքը վերադառնում է Շվեդիա: Նա նույնիսկ մանկության տարիներին տիրապետում էր վենտրիոլոգիայի արվեստին, որը հետո օգտագործեց իր Չարլի Մաքքարի անունով տիկնիկի վրա (անգլ. ՝ Charlie McCarthy): Վենտրիոլոգիայի հմտությունները նա ձեռք է բերել 11 տարեկանում`«Հրաշագործի ուղեցույց» վերնագրով գրքույկից, երբ նրա ընտանիքը վերադարձել է ԱՄՆ և բնակվում Չիկագոյում: Երբ հայրը մահացել է, Էդգարը ընդամենը 16 տարեկան է եղել, դրա պատճառով նա ստիպված էր սկսել աշխատել՝ այդ ժամանակ մի քանի մասնագիտություններ փոխելով[3]:

1919 թվականին Էդգարը 36 դոլար է վճարել փայտագործին՝ նրան տիկնիկի համար պատվիրելով փայտե գլուխ, իսկ նրա մարմինը ինքն է պատրաստել, փորձելով խնայել գումարը: Բերգենը 10 տարի անց է կացրել շրջիկ կրկեսում՝ ավելի ուշ նշելով, որ դրանք իր կյանքի լավագույն տարիներն էին[3]: Նաև սկզբում նա հանդես է եկել որպես վոդևիլի նկարիչ, իսկ ավելի ուշ ռադիոյում սպասում էր հաջող կարիերայի: Բերգենը հանրաճանաչություն է ձեռք բերել ռադիոյում որպես որովայնախոս, ինչը զարմացրեց շատ քննադատների, քանի որ ունկնդիրները չէին կարող տեսնել վենտրիոլոգիայի հմտություններըը: Բերգենը փոխեց այս ժանրի նկարիչների ծանոթ տեսքը: Այս բեմական տեսքն ու գեղարվեստական ​​ինքնատիպ ոճը դրական հույզեր առաջացրին հասարակության մեջ և հանգեցրեցին դրանց ժողովրդականությանը: Նրանք դառնում էին հաճախակի կատարողներ թատրոններում, ներկայացվում գիշերային ակումբներում և տարբեր երեկույթներում: 1937 թվականին իր ժողովրդականության գագաթնակետին Բերգենին պարգևատրեցին «Օսկարով»՝ «Իր հիանալի կատակերգական ստեղծագործության համար»: Այս ոչ ստանդարտ մրցանակը պատրաստված էր փայտից[5][6]: Մեծ էկրանին շատ դերեր նույնպես հետևեցին, նկարիչը խաղացել էր ինչպես մենակ, այնպես էլ Չարլիի հետ[7]: 1950 - ական թվականներին Բերգենը բազմիցս մասնակցել է բազմաթիվ հեռուստահաղորդումների որպես հյուր, սակայն իր սեփական հեռուստատեսային նախագիծը դերասանը չի ստեղծել[8][9][10]:

1945 թվականինին Բերգենն ամուսնանում է դերասանուհի Ֆրենսիս Վեստերմանի հետ: 1979 թվականին կինոյում ունեցած ներդրման համար նրան շնորհվել է Միացյալ Նահանգների կինոնկարիչների գիլդիայի մրցանակ: Էդգար Բերգենը մահացել է 1978 թվականին երիկամների հիվանդությունից՝ Լաս Վեգասում իր հրաժեշտի ցուցադրության մեկնարկից ընդամենը երեք օր անց: Բերգենը թաղվել է իր ծնողների կողքին՝ Կալիֆոռնիայի Ինգլուվուդ քաղաքում[11]: 1991 թվականին դերասանին պատկերել են ԱՄՆ հիշատակի նամականիշի վրա, որն արժե 29 ցենտ:

Կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։

ՊատկերասրահԽմբագրել

Ընտրված ֆիլմագրությունԽմբագրել

  • 1938 — «Գոլդվինի խելագարությունը»
  • 1938 — «Երաշխավորագիր նամակ»
  • 1939 — «Դու չես կարող խաբել ազնիվ մարդուն»
  • 1939 — «Չարլի Մակարտի, դետեկտիվ»
  • 1941 — «Նայիր ով է ծիծաղում»
  • 1942 — «Դա նորից մենք ենք»
  • 1947«Ուրախներն ու անհոգները»
  • 1948 — «Ես հիշում եմ մայրիկին»
  • 1950 — «Կապիտան Չայնա»
  • 1970 — «Ֆինքս»
  • 1976 — «Վոն Տոն Տոն-շունը, որը փրկեց Հոլիվուդը»
  • 1979 — «Մապպետներ»

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Tammy Luce (1978-09-21)։ «Bergan Bio»։ Home.comcast.net։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-18-ին։ Վերցված է 2013-12-13 
  3. 3,0 3,1 3,2 Tammy Luce (2013-10-18)։ «Bergan Bio»։ web.archive.org։ Վերցված է 2019-10-20 
  4. genealogy.com Archived 2008-06-12 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  5. Дунаевский А Оскар. Неофициальная история премии. — СПб: Амфора, 2008. — С. 345. — 598 с. — ISBN 978-5-367-00905-7
  6. «Десять цікавих фактів про премію Оскар – Dramaturg» (ուկրաիներեն)։ Վերցված է 2019-10-20 
  7. Василькова А. Н Душа и тело куклы: Природа условности куклы в искусстве ХХ века: театр кино телевидение. — М.: Аграф, 2003. — С. 177. — 201 с. — ISBN 978-5-7784-0226-3
  8. «Harvey Eisenberg (11 February 1912 – 22 April 1965, USA)»։ Lambiek Comiclopedia։ նոյեմբերի 13, 2018։ Վերցված է հունվարի 7, 2019 
  9. Holtz Allan (2012)։ American Newspaper Comics: An Encyclopedic Reference Guide։ Ann Arbor: The University of Michigan Press։ էջ 277։ ISBN 978-0472117567 
  10. «Carl Buettner»։ lambiek.net 
  11. «Candice Bergen's Dad Cut Her Out of His Will (But She's Got 'Murphy Brown' Money)» (անգլերեն)։ yahoo.com։ Վերցված է 2019-10-20 

Արտաքին հղումներԽմբագրել