«Ուրախներն ու անհոգները«» (անգլ.՝ Fun and Fancy Free), Walt Disney Productionsի մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը ցուցադրվել է 1947 թվականի սեպտեմբերի 27-ին։ Սա այն «փաթեթային մուլտֆիլմերից» (լիամետրաժ մուլտֆիլմ, որը կազմված է կարճամետրաժ մուլտֆիլմերից) մեկն է, որը ստեղծվել է 1940-ական թվականներին։ Սա Դիսնեյի արտադրած իններորդ դասական լիամետրաժ մուլտֆիլմն է։ Ժամանակի սղության պատճառով Ուոլթ Դիսնեյն այս մուլտֆիլմում վերջին անգամ հնչյունավորեց Միկի Մաուսի կերպարը։ Այնուհետև նրա կերպարը սկսեց հնչյունավորել Ջիմմի Մաքդոնալդը։

Ուրախներն ու անհոգները
Fun and Fancy Free
Изображение логотипа
Տեսակկինոնկար
Ժանրերաժշտական ֆիլմ, մանկական ֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ և կենդանի դերասաններով մուլտֆիլմ
ԿերպարներJiminy Cricket?[1], Դոնալդ Դաք[1] և Միկի Մաուս[1]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորWilliam Morgan?[2][3][1], Ջեք Քիննի[2][3][1], Բիլ Ռոբերտս[2][3][1] և Հիմիլտոն Լասկի[2][3][1]
ՍցենարիստՀոմեր Բրայթմեն[2][3][1], Հարրի Ռիվզ[2][3][1], Թեդ Սիրս[2][3][1], Lance Nolley?[2][3][1], Eldon Dedini?[2][3][1], Թոմ Օրեբ[2][3][1] և Սինքլեր Լյուիս
ՀնչյունավորումԿլերենս Նեշ[2][3][4][…], Քլիֆ Էդվարդս[2][3][4][…], Բիլի Գիլբերտ[2][3][4][…], Anita Gordon?[2][3][4][…], The King's Men?[2][3][1], The Dinning Sisters?[2][3][4][…], The Starlighters?[2][3][1], Դինա Շոր[3][4][1], Ուոլթ Դիսնեյ[4], Ջիմմի ՄաքԴոնալդ[4] և Պինտո Կոլվիգ[4]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[1]
Գործադիր պրոդյուսերԲեն Շարպստին[2][3][1]
ԵրաժշտությունԷլիոթ Դենիել
Փոլ Ջ. Սմիթ
Օլիվեր Ուոլլես
ՕպերատորCharles P. Boyle?[3][1]
ԽմբագիրJack Bachom?[2][3][1]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[1]
ԴիստրիբյուտորRKO Radio Pictures, Inc.
Տևողություն73 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվական1947
movies.disney.com/fun-fancy-free(անգլ.)

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմի սկզբում «Պինոկիո» մուլտֆիլմից ծղրիդ Ջիմինին երգում է և սայթաքում տխուր տիկնիկի և փափուկ արջուկի վրա։ Նրանց քաջալերելու համար Ջիմմին որոշում է երաժշտություն միացնել։ Նա գտնում է մի ձայնասկավառակ, որը տեղադրելուց հետո սկսվում է Բոնգոյի մասին պատմող պատմությունը։

Պատմությունը պատմում է Բոնգո անունով արջի մասին, որը կրկեսի աստղ էր։ Չնայած իր հռչակին, նրա տիրուհին այդքան էլ հոգ չէր տանում նրա մասին։ Մի օր, ճանապարհորդության ժամանակ, Բոնգոն կոտրում է վանդակի ճաղերը և հայտնվում ազատության մեջ։ Սկզբում նրան դուր է գալիս անտառում, բայց գիշերը նրան անհանգստացնում են տարբեր ձայներն ու վախերը։ Հաջորդ օրը նա հանդիպում է Լուլուբել անունով արջուկին և նրանք սիրահարվում են միմյանց։ Բայց շուտով հայտնվում է մի մեծ արջ, որին դուր չի գալիս այդ ամենը։ Նա հարվածում է Բոնգոյին, իսկ Լուլուբելը, փորձելով պաշտպանել վերջինիս, ապտակում է նրան։ Բոնգոն, այդ հարվածից նեղացած, հեռանում է։ Լուլուբելը ցանկանում է տալ նրան երկրորդ շանս և ուզում է նորից նրան հարվածել, բայց այն պատահմամբ բաժին է հասնում մեծ արջին։ Վերջինս կարծելով, թե ստացել է սիրո հարված, Լուլուբելին տանում է իր հետ։ Բոնգոն մարտի է բռնվում իր հակառակորդի հետ, հաղթում է նրան և սկսում ապրել անտառում իր սիրելիի հետ։

Միկին և լոբու ցողունը

խմբագրել

Պատմության ավարտից հետո Ջիմինին գնում է խնջույքի հարևան տանը, որտեղ Էդգար Բերգենը պատմում է «Միկի Մաուսի և լոբու ցողունի» պատմությունը, որը հիմնված է «Ջեքը և լոբու ցողունը» հեքիաթի վրա։ Դեպքերը տեղի են ունենում Հանգստի Հովտում։ Նրա գլխավոր գանձը հանդիսանում էր կախարդական տավիղը, որի երգն ու երաժշտությունը ծաղկեցնում ու հարստացնում էր հովիտը։ Բայց մի օր այն անհետանում է։ Սովը հաղթահարելու համար երեք գյուղացիներ Միկկին, Դոնալդը և Գուֆին որոշում են վաճառել իրենց կովը։ Հաջորդ օրը Միկին տուն է վերադառնում և ասում, որ կողը փոխանակել է կախարդական լոբիների հետ։ Դոնալդը բարկանում է և նետում դրանք գետնին։ Գիշերը լոբին աճում է և վերածվում հսկայական լոբու ցողունի։ Միկին և ընկերները արթնանում են և տեսնում, որ իրենց տունը ամպերի մեջ է, իսկ իրենց առջև հսկայական հեքիաթային դղյակ է կանգնած։ Ընկերները որոշում են մտնել այնտեղ։ Այնտեղ նրանք տեսնում են մեծ սեղան լի ուտելիքներով և մի սնդուկ, որի մեջ գողացված տավիղն էր։ Պարզվում է, որ այն գողացել էր Վիլլի անունով հսկան, որը կարողանում էր վերածվել տարբեր կենդանիների, բույսերի և իրերի։ Երբ հսկան վերադառնում է տուն, Միկին որոշում է խորամանկել և խնդրում է նրան վերածվել ճանճի։ Բայց դրա փոխարեն հսկան եռյակին փակում է սնդուկի մեջ, տավիղի փոխարեն, բայց Միկիին հաջողվում է փախչել։ Տավիղի օգնությամբ, որն ի երգով քնեցնում է հսկային, միկին ազատում է ընկերներին և նրանք բոլորով փորձում են փախչել, բայց այդ պահին արթնանում է Վիլլին և ընկնում է նրանց ետևից։ Ընկերները հասնում են երկիր, կտրում են հսկա ցողունը և Վիլլին ընկնում է ցողունի հետ միասին։ Վերջում Վերգենն ասում է, որ Վիլլին ընդամենը հորինված կերպար է, բայց հենց այդ պահին Վիլլին բարձրանում է տան տանիքը և հարցնում, արդյոք նրանք փոքրիկ մկնիկի չեն տեսել։

Հնչյունավորում

խմբագրել
  • Էդգար Բերգեն - ինքն իրեն, Չարլի Մաքկարտի, Մորտիմեր Սնյորդ
  • Լուանա Փաթթեն - ինքն իրեն
  • Քլիֆ Էդվարդս - Ջիմինի Կրիկետ
  • Ուոլտ Դիսնեյ - Միկի Մաուս
  • Քլարենս Նեշ - Դոնալդ Դաք
  • Պինտո Քոլվիգ - Գուֆի
  • Բիլլի Գիլբերտ - Վիլլի
  • Անիտա Գորդոն - կախարդական տավիղ
  • Դինա Շոր - «Բոնգոյի» պատմողը
  • Սթերլինգ Հոլլոուեյ - «Միկին և լոբու ցողունի» պատմողը

Տարբերակները

խմբագրել

Որպես առանձին հատված «Միկին և լոբու ցողունը» մուլտը ցուցադրվեց 1963 թվականին։ Այնտեղ պատմողի դերում ոչ թե Էդգար Բերգենն էր, այլ Լյուդվիգ Ֆոն Դրեյքը։ Այդ մուլֆիլմի այլ տարբերակը, Սթերլինգ Հոլլոուեյի հետ, որպես պատմող, ստեղծվեց որպես կարճամետրաժ մուլտֆիլմ՝ «Բարի՛ լույս, Մի՛կի» հեռուստահաղորդման համար։ Այս հատվածը մտավ նաև «Դոնալդ Դաքի 50- ամյակի» մեջ։ 2004 թվականին դուրս եկավ մուլտֆիլմի DVD տարբերակը։

Տարբերությունները

խմբագրել

Գոյություն ունի «Միկին և լոբու ցողունը» մուլտֆիլմի երեք տարբերակ՝ օրիգինալ տարբերակը, VHS տարբերակը և հեռուստատեսային տարբերակը։ Դրանց մեջ կան մի քանի տարբերություն.

  • Հեռուստատեսային տարբերակի մեջ չկա առաջին հատվածը, երբ Հանգստի հովիտը հայտնվում է հանդիսատեսի առաջ։
  • Երբ հսկան փախցնում է տավիղին, նա ճչում է, իսկ VHS տարբերակում դա հանված է։
  • Հեռուստատեսային տարբերակում բացակայում է այն հատվածը, երբ Միկին, Դոնալդը և Գուֆին գնում են հսկայի հետքերով։
  • Հեռուստատեսային տարբերակում ավելացված է երաժշտություն։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրախներն ու անհոգները» հոդվածին։